Այլ տարբերակներ չենք դիտարկում. Զախարյանի հայր
ՍպորտՆորայր Զախարյանը՝ Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի հայրը, խոսել է որդու շուրջ տարածվող լուրերի մասին.
«Չգիտեմ՝ արդյոք «Չելսին» շարունակո՞ւմ է հետաքրքրված մնալ Արսենով: Եվրոպա տեղափոխվելու ցանկություն, իհարկե, նա ունի, բայց այս պահին Արսենը «Դինամոյի» ֆուտբոլիստ է և հիմա մենք այլ տարբերակներ չենք դիտարկում»,- ասել է ֆուտբոլիստի հայրը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում:
Զախարյանի հայրը նաեւ նշել է, որ ավելորդ է համարում խոսել` որդու Գալաթասարայ հնարավոր տեղափոխության մասին,քանի որ հարցը փակված է եւ անհասկանալի է` ում էր ձեռնտու կեղծ լուրերի տարածումը, որոնց համաձայն Զախարյանը համաձայնության էր հասել թուրքական ակումբի հետ։

