«Փաստ». «Բլթոցներ», որ սոսկ անձնական կարծիք չեն, այլ գլխավոր գծի արտածում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական «փաղանգում» կա մի մտքի գիգանտ, քանքար ու պարզապես մաքրամաքուր անցյալով գործիչ: Եթե միանգամից չկռահեցիք, խոսքը Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի մասին է, որը «նախկինում» ընդամենը մի 8-9 տարի բանակի թիկունքի պետն է եղել, ինչը չի խանգարում, որ իր քպական խմբակցակիցները աջուձախ «բանակը թալանելուց» խոսեն: Բայց այդ ծեքծեքումները դեռ մի կողմ: Ուրեմն, Փաշինյանի խմբակցության անդամ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը մոտ մեկ ամիս առաջ փայլատակեց՝ հայտարարելով. «Արցախը կորցնես լա՞վ է, թե՞ Հայաստանը»: Ասել կուզի՝ Արցախը հանձնում են, որ, իբր, Հայաստանը փրկեն: Հասկանում ենք, իհարկե, բացարձակ անհեթեթություն է: Բայց... Մեկ էլ իրենց կուսակցապետ Նիկոլ Փաշինյանն էր, չէ՞, որ Արցախի մեծ մասը հանձնեց, որ «կյանքեր փրկի»: Ու այդպես կյանքեր է, որ «փրկում» է...

Հիմա նրա ենթակա, անունով՝ գեներալ Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը շարունակում է փայլատակել: Նախօրեին էլ հայտարարել է. «Հիմի լավ է Զանգեզուրի միջանցք տա՞նք, թե Ռուբեն Վարդանյանին ասենք՝ գնա, որտեղից եկել ես»: Ու քանի որ քպական շարքերից ո՛չ նախորդ դեպքերում, ո՛չ հիմա ոչ մեկը ոչինչ չի ասել Մելքոնյանի այդ փայլատակումների վերաբերյալ, ուրեմն նրա այսօրինակ հայտարարությունները, որքան էլ որ նորմալ դիտորդները դրանք «բլթոց» համարեն, արտացոլում են կուսակցական «գլխավոր գիծը», եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են բարձրաձայնվում: Ըստ որում, Ռուբեն Վարդանյանի հեռանալու վերաբերյալ Գ.Մելքոնյանը բառացի կրկնում է... Ալիևի ասածը: Բայց դա քպականներին չի հուզում:

Լավ, Ռուբեն Վարդանյանը, ասենք, գնաց: Կատարվում է Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանի ու Իլհամ Ալիևի վարդագույն երազը: Ու ի՞նչ, ըստ Գ. Մելքոնյանի, իր և իր կուսակցապետի սիրելի Ալիևը «Զանգեզուրի միջանցքից» այլևս ձեռք է քաշելո՞ւ, մի բան էլ Արցախի շրջափակումն է դադարեցնելո՞ւ: Ու այս անձնավորությունը գեներալական ուսադիրնե՞ր է ունեցել, պաշտպանության նախարարի տեղակալ է եղե՞լ: Այ, այդ հարցում, որ հանդուրժել են նման երևույթ, ի դեմս նշված նիկոլականի, նախկիններն իսկապես մեղավոր են: Ռուբեն Վարդանյանի գնալ-չգնալն այլ հարց է: Վատն այն է, որ գուրգենմելքոնյանները կշարունակեն մնալ և «կարծիք ձևավորող», կներեք արտահայտության համար, հայտարարություններ անել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին