ՀԱ­Ա­ԳԱ­ՅԻ «ԹՂԹԵ ՇԵ­ՐԵ­ՓԻ» ՀՈՒՅ­ՍԻՆ

Վերլուծություն

Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի կող­մից Բեր­ձո­րի մի­ջանց­քի բաց­ման ո­րո­շու­մից ան­չափ ո­գև­որ­վել են, կամ այդ­պես են ձև­աց­նում նի­կո­լիստ­նե­րը և նրանց հա­րող­նե­րը: Մինչ­դեռ ա­ռանց պատ­ժա­մի­ջոց­նե­րի ռե­ալ կի­րառ­ման դա սոսկ հեր­թա­կա­կան «թղթե շե­րեփն» է: Իսկ ո՛չ գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյան­տը և ո՛չ էլ մյուս ու­սա­պար­կե­րը ոչ մի աշ­խա­տանք չեն ա­նում պատ­ժա­մի­ջոց­ներ պա­հան­ջե­լու ուղ­ղու­թյամբ: Բնա­կան է, որ եվ­րո­պա­կան և մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներն էլ չեն կա­րող ա­վե­լի հա­յա­մետ լի­նել, քան ՀՀ-ում իշ­խա­նու­թյան ղե­կին գտնվող­նե­րը: Դե, իսկ հա­յոց «երկա­թե շե­րե­փը» ոչն­չաց­նե­լու ուղ­ղու­թյամբ էլ այս թրքահ­պա­տակ­նե­րը ա­ռա­վել քան հե­տև­ո­ղա­կան են:

ԱՐ­ՑԱ­ԽԱ­ԴԱ­ՎՈՒ­ԹՅԱՆ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ Ա­ՐԱ­ՐԸ

Ար­մեն Ա­շո­տյա­նի թե­թև ձեռ­քով Նի­կո­լի կող­մից բա­նակց­վող փաս­տաթղ­թե­րը, ո­րոնք այն­քան վատ են 2020-ի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի ակ­տից, որ­քան կա­րող եք ե­րև­ա­կա­յել, մտան հրա­պա­րա­կա­յին շրջա­նա­ռու­թյան մեջ, և բո­լոր ոչ ան­տար­բեր­նե­րը հասց­րել են դրանց ծա­նո­թա­նալ առ­ցանց ԶԼՄ-նե­րում և ընդ­դի­մա­դիր հե­տուս­տա­ե­թե­րում: Ու սկսվեց ՔՊ-ական­նե­րի կա­տա­ղի քա­րոզ­չա­կան գրո­հը:

Ին­քը` ՀՀԿ փոխ­նա­խա­գա­հը, ար­ձա­նագ­րել է, որ ՔՊ-ն գոր­ծի է դրել ամ­բողջ ռե­սուր­սը. «Երեկ իմ կող­մից հրա­պա­րակ­ված փաս­տա­թուղ­թը Ար­ցախն Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու նի­կո­լա­կան մտադ­րու­թյուն­նե­րի մա­սին սպա­սե­լի­ո­րեն բուռն քննարկ­ման ար­ժա­նա­ցավ:

Իշ­խա­նա­կան թե­ւը խո­րը եւ հա­մա­պար­փակ մանդ­րա­ժի մեջ էր:

Ճ կլաս­սի ստա­տուս­չի­նե­րից մին­չեւ քպա­կան ման­դա­տա­վոր բի­ո­զանգ­ված փոր­ձում էր ինչ-որ ան­հո­դա­բաշխ բա­ցատ­րու­թյուն­ներ տալ «որտե­ղից Ա­շո­տյա­նին էդ թուղ­թը» հո­գո­ցից մին­չեւ «հա, ի՞նչ, ինչ կու­զենք էն էլ կբա­նակ­ցենք»:

Եվ ա­հա քիչ ա­ռաջ ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նը իր հար­ցազ­րույ­ցում փոր­ձեց ինքն ի­րեն, իսկ ի­րա­կա­նում՝ բո­լո­րիդ, կրկին է­շի տեղ դնել եւ հայ­տա­րա­րեց, որ իբր նման փաս­տա­ղուղթ Հա­յաս­տա­նը եր­բեք չի բա­նակ­ցել:

Այս դա­վա­ճան­նե­րի մար­տա­վա­րու­թյու­նը պարզ է. հեր­քել, ժխտել, ֆռաց­նել ու խա­բել ան­գամ այն դեպ­քե­րում, երբ բռնվել են գոր­ծի վրա , ինչ­պես ռու­սը կա­սեր, с по­лич­ным.

Ես պնդում եմ ամ­բողջ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ, որ այդ փաս­տա­թուղ­թը ի­րա­կան է եւ Հա­յաս­տա­նի դա­վա­ճան իշ­խա­նու­թյուն­նե­րը, նե­րա­ռյալ ար­ցա­խու­րաց ԱԽՔ-ը, բա­նակ­ցում են հենց այդ սկզբունք­նե­րի շրջա­նակ­նե­րում»: Նա­րեկ Սամ­սո­նյանն էլ ար­ձա­նագ­րեց, որ իշ­խա­նա­կան ողջ քա­րոզ­չա­մե­քե­նան կես­գի­շե­րին մի­աց­րել է­ին, որ Ա­շո­տյա­նի հրա­պա­րա­կած փաս­տաթղ­թի առ­կա­յու­թյու­նը հեր­քեն, սա­կայն դա ա­րել են ծայ­րա­հեզ փնթի: Սամ­սո­նյա­նի գնա­հատ­մամբ. «Ինչքան պետք է քա­րոզ­չա­կան թի­մը խո­զի տղա լի­նի, որ դրա ֆլագ­ման­նե­րը լի­նեն տա­րոն­չա­խո­յան­ներն ու ալ­կաշ գնել­նե­րը, կա­նանց հե­տև­ից կի­սա­կա­նա­ցի գրա­ռում­ներ ա­նող ստյո­պիկ­սա­ֆա­րյան­ներն ու մի «լրագ­րող» ա­տամ­նա­տեխ­նիկ»:

Թե­և ՔՊ-ական­նե­րը փոր­ձում են խա­ղալ «Մեր դեմ խաղ չկա» խա­ղը, սա­կայն պարզ է, որ այդ աղմ­կա­լի բա­ցա­հայ­տու­մը նրանց հաս­տատ ան­հանգս­տաց­նում է: Պա­տա­հա­կան չէ, որ շրջա­նա­ռու­թյան մեջ հայտն­վել է վար­չա­պե­տի ա­թո­ռին սոսնձ­վա­ծի հրա­ժա­րա­կան պա­հան­ջե­լը քրե­ա­կա­նաց­նե­լը, և դա ուղղ­ված է ոչ մի­այն ընդ­դի­մա­դիր­նե­րի դեմ: Հաշ­վի առ­նենք նա­և այն ար­տա­հոս­քե­րը, որ գլխա­վոր դա­տա­խազ աշ­խա­տող աղջ­նա­կը զբաղ­ված է ի լրումն քա­ղա­քա­կան հե­տապն­դում­նե­րի նա­և ՔՊ-ական­նե­րի դեմ թղթա­պա­նակ­ներ ստեղ­ծե­լով: Զի լու­րեր են պտտվում, որ ՔՊ-ական­նե­րը փնտրում են Նի­կո­լին այն­պի­սի փո­խա­րի­նող, ո­րը, ի տար­բե­րու­թյուն «տիտ­ղո­սա­յին» ընդ­դի­մու­թյան, չեն փո­խի թրքահ­պա­տակ ար­տա­քին-քա­ղա­քա­կան ու­ղե­գի­ծը:

Սա­կայն դա­ժան հար­ված էր Ար­ցա­խին Ռու­բեն Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյու­նը, ո­րը ՌԴ պատ­գա­մա­վոր Կոնս­տան­տին Զա­տու­լի­նը ող­բեր­գու­թյուն է ո­րա­կել: Եվ, ի դեպ, դա Ան­կա­րա­յի և Բաք­վի պա­հանջն էր, և նույն Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի ո­րո­շու­մից հե­տո Ա­լի­և­ի դեմքն այդ­պես փրկե­լը շատ վատ բան է ա­սում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մա­սին: Ինչ­պես փաս­տում է Նա­ի­րա Զոհ­րա­բյա­նը. «Ալի­ե­ւի պա­հան­ջով Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը քիչ ա­ռաջ պաշ­տո­նից հե­ռաց­րեց պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նին:

Իր եր­կար-բա­րակ խոս­քում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նշեց, որ Ռու­բեն Վար­դա­նյա­նը ըմբռ­նու­մով է մո­տե­ցել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին եւ այդ ո­րոշ­մա­նը:

Այ­սինքն՝ Ա­լի­ե­ւի ո­րոշ­մա­նը:

Կար­ծում եմ՝ Ռու­բեն Վար­դա­նյա­նը է­սօր լուրջ ա­սե­լիք պի­տի ու­նե­նա»:

ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԸ ՄԻ­ԱՅՆ ՆԵՅ­ՐՈ­ՑԱՆ­ՑԵ­ՐՈ՞ՒՄ Է ՊԱՀ­ՊԱՆ­ՎԵ­ԼՈՒ

Arcakh 

Ռու­բեն Վար­դա­նյա­նը` ա­ռանց Ա­րա­յի­կին վա­տա­բա­նե­լու, տե­սա­ու­ղեր­ձով հան­դես ե­կավ. «Այս տե­սա­նյու­թում կգտնեք այն բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, ո­րոնք այս օ­րե­րին տրվում է­ին ինձ:

Խոսքս ուղ­ղել եմ ա­ռա­ջին հեր­թին ար­ցախ­ցի­նե­րին և ողջ հա­յու­թյա­նը, ու­ղեն­շել եմ իմ հե­տա­գա ա­նե­լիք­ներն ու պլան­նե­րը, ո­րոնք բո­լորս, մի­ա­սին Ար­ցա­խում մնա­լով և ապ­րե­լով, պետք է կյան­քի կո­չենք»:

Ի­հար­կե, 15 րո­պե­ա­նոց ու­ղեր­ձում տո­ղա­տա­կեր շատ կան, ո­րոնք ա­ռան­ձին քննարկ­ման նյութ են, սա­կայն ա­ռանց­քա­յի­նը ա­նոն­սա­վո­րել է հենց Վար­դա­նյա­նը` որ մնա­լու և ապ­րե­լու է Ար­ցա­խում: Դա նա­և պա­տաս­խան է դա­վադ­րու­թյան տե­սու­թյուն­նե­րի սի­րա­հար­նե­րին:

Սա­կայն մի­այն Ար­ցա­խով խուն­տա­յի քան­դա­րա­րու­թյունը չի սահ­մա­նա­փակ­վում, բա­ցա­հայտ քան­դում են և ի­րենց հռչակ­ված «29,8 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րը»: Փետր­վա­րի 22-ին Նի­կոլն ան­թա­քույց քան­դա­րար նկրտում­ներ դրսև­ո­րեց թա­մա­նյա­նա­կան կա­ռա­վա­րա­կան հա­մա­լի­րի նկատ­մամբ: Նման է, որ նա ա­ռաջ­նորդ­վում է «Ինձնից հե­տո ո­չ ոք չպի­տի լի­նի վար­չա­պետ» կար­գա­խո­սով: Ա­հա­վա­սիկ` ո­րոշ մեջ­բե­րում­ներ: Մաս­նա­վո­րա­պես. «Կար­ծում եմ՝ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը Ե­րև­ան քա­ղա­քի փոքր կենտ­րո­նից և ընդ­հան­րա­պես կենտ­րո­նից պետք է դուրս բե­րել, ո­րով­հե­տև պե­տա­կան այն գույ­քի ճիշտ կա­ռա­վա­րու­մը, որ կա Ե­րև­ան քա­ղա­քի փոքր կենտ­րո­նում և կենտ­րո­նում, կա­րող է պե­տու­թյա­նը տաս­նյակ մի­լի­արդ­նե­րի ե­կա­մուտ­ներ բե­րել և ա­վե­լի ար­դյու­նա­վետ դարձ­նել կա­ռա­վար­ման գոր­ծըն­թաց­նե­րը: Մինչ­դեռ այ­սօր ու­ղիղ հա­կա­ռակն է:

Մեկ պարզ օ­րի­նակ կա­րող եմ բե­րել. ի­հար­կե, շեն­քը, որ­տեղ մենք գտնվում ենք, պատ­մամ­շա­կու­թա­յին շատ կա­րև­որ ար­ժեք է, բայց մենք չենք հաշ­վում, թե, օ­րի­նակ, այս շեն­քի 6 մետր բարձ­րու­թյամբ աշ­խա­տա­սե­նյակ­նե­րի տա­քաց­ման, հո­վաց­ման, սպա­սարկ­ման հա­մար ինչ­քան մի­ջոց­ներ են ծախս­վում, ո­րոնք կա­րող է­ին կամ չծախս­վել, կամ ծախս­վել ա­վե­լի ար­դյու­նա­վետ: Կար­ծում եմ, որ այս­տեղ էլ մենք մտա­ծո­ղու­թյան և մտա­ծե­լա­կեր­պի փո­փո­խու­թյան կա­րիք ու­նենք, և այդ ռազ­մա­վա­րու­թյու­նը պետք է որ­դեգ­րենք՝ Ե­րև­ան քա­ղա­քի փոքր կենտ­րո­նից և ընդ­հան­րա­պես կենտ­րո­նից պե­տա­կան կա­ռա­վա­րումն ամ­բող­ջու­թյամբ դուրս հա­նե­լու և այս ֆի­զի­կա­կան են­թա­կա­ռուց­ված­քը պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի ա­ճին ծա­ռա­յեց­նե­լու նպա­տակն ի­րա­գոր­ծե­լու ա­ռու­մով՝ ի­հար­կե, խստո­րեն պահ­պա­նե­լով և պաշտ­պա­նե­լով պատ­մամ­շա­կու­թա­յին հու­շար­ձան­նե­րի կա­ռա­վար­ման հետ կապ­ված բո­լոր կա­նոն­նե­րը»:

Այ­սինքն` հաս­կա­նա­լի է, թե ուր է դա տա­նում: Երկ­րորդ և Եր­րորդ հան­րա­պե­տու­թյուն­նե­րի բո­լոր կա­ռա­վա­րու­թյուն­նե­րին ծա­ռա­յած, Հա­յաս­տա­նի սիմ­վոլ հան­դի­սա­ցող հո­յա­կերտ շեն­քե­րը դարձ­նում են շու­նու­շան­գյա­լի բա­ժին: Դա ար­դեն պե­տա­կան սիմ­վոլ­նե­րին ուղղ­ված խոր­քա­յին նենգ հար­ված է, ու թե­րևս պա­րու­նա­կում է են­թա­տեքստ` պե­տա­կա­նու­թյու­նը վե­րաց­նում ենք, էլ ինչ­նե­րի՞ս է պետք պե­տա­կան ա­վան­դա­կան շեն­քեր: Դե ե­թե օ­կու­պանտ տե­րե­րը բա­րե­հա­ճեն գա­ղու­թա­յին վար­չա­կազմ պա­հել, ա­պա հո­յա­կերտ շեն­քեր պետք չեն, ծայ­րա­մա­սե­րում գտնվող հա­վաբ­ներն էլ են հե­րիք: Հա­վաբ­նե­րում մշտա­պես ապ­րած ժե­խին շատ հո­գե­հա­րա­զատ գա­ղա­փար է: Նա­և մու­րազ` բո­լոր տե­սա­կի ա­գեն­տու­րա­նե­րի հա­մար, ով­քեր ա­ռաջ են տա­նում այն ստրկա­բա­րո և պիղծ միտ­քը, իբր հա­յե­րը չեն կա­րող պե­տու­թյուն ու­նե­նալ: Բա գրե­թե 30 տա­րի «քըխ նախ­կին­նե­րի» ու­նե­ցա­ծը ի՞նչ էր, լավ էլ պե­տու­թյուն էր` իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նով, իր մար­տու­նակ բա­նա­կով, դրսում վա­յե­լած հար­գան­քով: Պար­զա­պես դուք քան­դե­ցիք, թրքա­հարճ գե­նա­պիղծ ա­րա­րած­ներ:

Ի դեպ, ադր­բե­ջա­նա­գետ Ան­ժե­լա Է­լի­բե­գո­վան հա­վա­քել է Հա­յոց աշ­խար­հի տար­բեր քա­ղաք­նե­րի` նեյ­րո­ցան­ցե­րով (արհես­տա­կան բա­նա­կա­նու­թյան կող­մից) ստեղծ­ված նկար­նե­րը: Ընդ ո­րում` կա և՛ Ստե­փա­նա­կեր­տը, և՛ Ա­խալ­քա­լա­քը, և՛ Ա­րևմ­տյան Հա­յաս­տա­նի քա­ղաք­նե­րը:

Շատ գե­ղե­ցիկ և հա­յա­շունչ գոր­ծեր են ստաց­վել: Եվ ե­թե Նի­կոլն իր պիղծ բո­լու­կով մնաց, ա­պա Հա­յաս­տա­նը գո­յու­թյուն կու­նե­նա մի­այն նեյ­րո­ցան­ցե­րում: Ի դեպ, հե­տաքր­քիր դե­տալ, նույն նեյ­րո­ցան­ցե­րը ոչ մի կերպ չեն կա­րո­ղա­նում Նի­կոլ նկա­րել: Ե­րև­ի նրանց է­լեկտ­րո­նա­յին ու­ղեղ­նե­րը չեն պատ­կե­րաց­նում այդ աս­տի­ճա­նի սա­տա­նա­յա­կան տա­կան­քո­ւթ­յու­նը: Ե­թե պատ­կե­րաց­նեն` կվառ­վեն:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Հ.Գ. – Ա­հա այս­պես է ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յու­նը տես­նում Հա­յոց աշ­խար­հի քա­ղաք­նե­րը` ի­րենց տի­պիկ բնա­կիչ­նե­րով:

1

10

11

12

13

14

15

16

17

18

19

2

3

4

5

6

7

8

9

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում