Այսօր Բաքվի նավթն ավելի թանկ է, քան հայի արյունը. Արիս Գրիգորյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Հայաստանի եւ Արցախի գրողների միության անդամ, Արցախի Ժուռնալիստների միության վարչության անդամ, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, ազատամարտիկ, Արցախի Հանրային խորհրդի անդամ ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ, ով Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» (2012) ու «Վաչագան Բարեպաշտ» (2018) մեդալների:

— Պարոն Գրիգորյան, արցախյան գրական միջավայրն այսօր ի՞նչ վիճակում է:

— Ստեփանակերտում այս օրերին շարունակվում են գրական միջոցառումները, գրքերի շնորհանդեսները, հոբելյանները: Ամեն ինչ իր բնական հունով ընթանում է: Թեեւ Ստեփանակերտում հովհարային անջատումներ են, բայց ցանկության դեպքում կարելի է կազմակերպել գրողների շփումներն արտաքին աշխարհի հետ:

— Դուք եւս շրջափակման հետեւանքով մնացել եք Երեւանում: Ի՞նչ կասեք այս մասին:

Այո, շրջափակման հետեւանքով կնոջս հետ Երեւանում ենք մնացել, բայց ճանապարները բացվելուն պես կվերադառնամ Արցախ: Այնտեղ ներկա պահին իմ երկու տղաներն են, որոնք զինվորական են եւ հայրենիքի հանդեպ իրենց պարտքն են կատարում: Իրենց հետ ենք հաճախակի կապի մեջ լինում: Հովհարային անջատումներ են, սննդի պակաս կա, գազն են անջատում-միացնում:

— Արցախում գրական կյանքն ակտի՞վ է:

— Այո, ակտիվ է: Մոտավորապես 60-70 գրող ունենք: Միայն Արցախից Հայաստանի գրողների միության 40 եւ ավելի անդամ կա: Պարբերաբար շփումներ են լինում Հայաստանի գրողների միության հետ: Իրար հետ միշտ կապը պահպանվում է: ՀԳՄ-ն ամռանը պատրաստվում է համագումարի: Նախատեսել են գրական տեղեկատու հրատարակել՝ գրողների մասին պատմող կենսագրությունով, գրքերի ցանկով, որտեղ նաեւ կլինեն Արցախում ապրող ՀԳՄ անդամների մասին պատմող էջեր:  Ծավալուն գիրք է լինելու:

— Ո՞րն է եղել վերջին տպագրված գիրքը եւ ի՞նչ թեմայով:

— Վերջին գիրքս տպագրել եմ 2022 թվականի ապրիլին: Դա արցախյան իրադարձությունների ժամանակագրությունն է՝ 1988 -2022 թթ.՝ մարտ ամիսը. գրքում ժամ առ ժամ ներկայացնում եմ այն իրադարձությունները, որը տեղի է ունեցել մեզ հետ:

— Ներկա պահին ի՞նչ թեմայով եք ստեղծագործում:

— Ներկա պահին ունեմ պատրաստ 64 էջանոց բանաստեղծությունների ժողովածու, որտեղ հիմնականում 44-օրյա պատերազմի մասին բանաստեղծություններ են: Հնարավորության դեպքում առաջիկայում կտպագրեմ:

— Տպագրության առումով կա՞ պետական ֆինանսավորում:

— Նախկինում ֆինանսավորում կար: Հինգ միլիոն դրամ հատկացվում էր Գրողների միությանը, բայց հիմա չկա ֆինանսավորում: Հիմա հեղինակները պետք է հոգան գրքի տպագրության ծախսերը:

— Դժվար չէ՞ զբաղվել այդ հարցերով:

— Հիմա մարդիկ նույնիսկ աշխատանք չունեն օրվա հացը հոգալու համար: Իհարկե, դժվար է այդ պայմաններում մտածել գիրք տպագրելու մասին:

— Հետագայում շրջափակման մասին կգրե՞ք բանաստեղծություններ:

— Արդեն իսկ գրում եմ: Շրջափակման մասին ունեմ գրված բանաստեղծություններ: Ահա նրանցից մի քանի տող.

Չտեսնեի, իմ լո՛ւյս քաղաք,

Քեզ գազազուրկ չտեսնեի:

Ա՛խ, էլեկտրասյունդ ծնկած,

Մութդ, ցուրտդ չտեսնեի...

Չտեսնեի Հայաստանից

Արցախ մտնող ճամփադ փակված,

Եվ բերձորյան միջանցքն այսպես

Թուրքով լցված չտեսնեի:

Ամեն դեպքում, իմ ստեղծագործությամբ փորձում եմ իրավիճակից դուրս գալու ելք գտնել:

— Եվ ո՞րն է ելքը:

— Ելքն այն է, որ մենք պետք է մեր Արցախում ապրենք: Իրենք ասում են՝ սա մեր հողն է, բայց մենք էլ ասում ենք՝ սա մեր տունն է: Մենք այստեղ ենք ապրում, ո՞նց է ձեր հողը: Չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Առայժմ այդպես է, իսկ առաջիկայում, թե ինչ կլինի, դժվար է գուշակել: Ամեն դեպքում, մեր ժողովուրդը չի կարող ընդունել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Մենք միջազգային հանրությունից արդարություն ենք ակնկալում, բայց այսօր Բաքվի նավթն ավելի թանկ է իրենց համար, քան հայի արյունը:

— Եթե համատեղ ապրելու ծրագիր լինի, համաձայն կլինե՞ք ադրբեջանցիների հետ ապրել:

— Մենք եթե նույնիսկ համաձայն էլ լինենք, իրենք համաձայն չեն դրան: Թեեւ անընդհատ թմբկահարում են, թե ուզում են հայերի հետ միասին ապրել, աշխատել: Բայց եթե համաձայնվենք մնալ Ադրբեջանի կազմում, ընդամենը օրերի հարց կլինի, որ մեզ այնտեղից վտարեն: Թուրքերը հայատյաց քաղաքականություն են վարում: Նրանց չես կարող երբեք վստահել:

— Բայց որոշ գործիչներ համարում են, որ թուրքի հետ կարող ենք  խաղաղ ապրել…

— Մի այսպիսի ժողովրդական խոսք կա՝ շան հետ ընկերացիր, մահակը ցեռքիցդ մի գցիր: Կոպիտ է ասված, բայց այդպես է: Թուրքը նման կենդանի է: Շիրազը մի այսպիսի տողեր ունի, երբ դիմելով Աստծուն, գրում է՝ եթե մարդը սա է, ինձ հաջորդ կյանքում գազան ծնիր: Մենք Խորհրդային Միության տարիներին ադրբեջանցիների հետ ապրել ենք միասին: Թեեւ ուրիշ ժամանակներ էին, բայց այդ ժամանակ էլ թուրքը թուրք է մնացել: Թուրքը, երբ ընկնում է, ոտքերդ է համբուրում, բարձրանում է՝ գլուխդ է կտրում: Ինքն ուրիշ կերպ չի կարող լինել:

— Թուրքի հետ խաղաղության պայմանագրի ուժին հավատո՞ւմ եք: Ճանապարհներ են ուզում բացել...

— Իրենք մի բան են ասում, բայց բոլորովին հակառակն են անում: Ասում են՝ ճանապարհները պետք է բացվեն, բայց իրենք բաց ճանապարհը փակում են: Ո՞նց կարող ենք դրան հավատալ: Եթե բաց ճանապարհը փակվում է, ինչպե՞ս կարող են փակ ճանապարհները բացվել: Հիմա մեր ժողովրդի մոտ վստահություն չկա թուրքի, ադրբեջանցու նկատմամբ: Թուրքի հետ ճանապարհ գնալիս վստահ չես լինի, որ տեղ կհասնես: Իրենք շատ խորամանկ են: Եթե տեսնում են դիմացինը ուժեղ է, կեղծավորություն են անում, բայց թույլի հանդեպ առյուծ են:

— Դուք նաեւ մասնակցել եք Արցախյան առաջին պատերազմին: Այդ օրերի հետ կապված՝ ի՞նչ հիշողություններ ունեք:

—Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես զինվորական էի՝ հրամանատարի տեղակալ, մասնակցել եմ մարտերին: Մինչեւ 2009 թվականը եղել եմ ծառայության մեջ: Եվ իմ ստեղծագործություններում շատ եմ անդրադարձել Արցախյան պատերազմին: Նաեւ գրել եմ Արցախի բնակիչների մասին, որոնք անցել են պատերազմով: Այդ պատերազմի ժամանակ եղբայրս էլ է հերոսաբար զոհվել: Տղայիս նրա անունով Անդրանիկ ենք կոչել: Պոեմ ունեմ գրված՝ «Լռության րոպե» վերնագրով, որը գյուղի զոհվածների մասին է: Նաեւ այդ տարիների հետ կապված մի իրական պատմություն եմ գրել, որը լինում է միայն հեքիաթում: Այդպես էլ վերնագրել եմ՝ «Հրաշք, որ լինում է միայն հեքիաթում»: Պատմվածքս Մոխրաթաղ գյուղում ապրող մի կնոջ՝ Լուսիայի մասին է: Գյուղը ադրբեջանցիները վերցրել էին, եւ թշնամին, երբ մտել է Մոխրաթաղ գյուղը, այդ կնոջ մայրը անկողնային հիվանդ է լինում, չի ուզեցել թողնի մորն ու փախչի: Երեկոյան մտնում էր հավաբունը եւ թաքնվում այնտեղ: Թուրքերը մտնում են հավաբուն, նրան չեն տեսնում: Հետո բարձրանում են, մորը սպանում: Ինքը դուրս չի գալիս, որ իրեն էլ չսպանեն: Գիշերը դուրս է գալիս, թաղում է մորը, նորից էլի մտնում այդ հավաբունը: 16 օր մնում է այդտեղ: Եվ այնքան է թաքնված մնում՝ մինչեւ  մերոնք նորից գալիս գյուղն ազատագրում են: Լսելով ֆիդայիների ձայնը՝ ուրախացած դուրս է գալիս եւ փրկվում է: Լուսիան հիմա ապրում է Ռուսաստանում:

Բանաստեղծություններիս մեկն էլ նվիրված է մեր զորամասի Փոքրիկին՝ Արթուր Օհանյանին.

Փոքրիկը պառկել է դագաղում,

Դագաղը Փոքրիկին չի սազում:

Փոքրիկին սազում են դիրքերը՝

Կռիվը, պայքարը, զենքերը:

Արթուրը գումարտակի հրամանատարի տեղակալ էր: Փոքրահասակ, լավ տղա էր: Նա մահացավ՝ ականի վրա պայթելով:

Վերադառնալով Արցախում եւ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին` միանշանակ կարող եմ ասել, որ արցախցին ոչ միայն կողահաստ է, ինչպես շատերն են սիրում կրկնել, այլ` ամրապինդ է ու ոգով տոկուն: Բազում դարերի ընթացքում շատ փորձությունների է դիմակայել: Հասկանալի է, որ ամեն ժամանակաշրջան իր առանձնահատկություններն ու առանձնակի դժվարություններն է ունեցել: Ներկայումս պայմանները, թերեւս, մի քիչ ավելի բարդ են: Բայց արցախցու չհանձնվող տեսակը միշտ էլ նույնն է: Նվաճողները փոխվում են, բայց նվաճելու նրանց ձգտումն ու ցանկությունը միշտ էլ նույնն են մնում: Հիմա էլ: Նույնն է նաեւ այդ լեռնաշխարհում ապրող ու արարող մարդու տեսակը, պարտվելով անգամ մնալ չհաղթված: Իմ վերջին բանաստեղծություններից մեկում («Իսկ ես պարտված էի...») այսպիսի տողեր ունեմ.

Ու ես,

Տապալվածս,

Հանձնվեցի գերի:

Հանձնվեցի՝

Հաստատ համոզմունքով,

Վճռով՝

Ինչ էլ լինի՝

Կրկի՛ն 

Կանգնել ոտքի:

Այս տողերը եւս հավաստում են արցախցու` իր տանն ու իր հողի վրա ապրելու հաստատ վճռականությունը, ինչ էլ որ լինի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում