«Որդու պորտալարն ինքն է կտրել». A. Chilla-ն ներկա է եղել կնոջ ծննդաբերությանը

Մշակութային

Ռեփեր, 3.33 խմբի անդամ A.Chilla-ն (Նարեկ Հովսեփյան) հայր է դարձել: Նա իր ֆեյսբուքյան էջում կիսվել է նորածին որդու լուսանկարով եւ կից գրառում կատարել. «Նայում եմ ապագայի աչքերին»:

Տղային անվանել են Վիլյամ Լուկա:

«Նա կրկնապատկել է մեր պատասխանատվությունը, էլ ավելի շատ սեր է լցրել մեր մեջ, ուրախությամբ ու մաքրությամբ է պատել սիրտս, մոռացել եմ աշխարհում տիրող անախորժությունների մասին: Ես եւ Chill-ն ավելի միասնական ենք՝ չնայած անքուն գիշերներին»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ռեփերի կինը՝ Լյուսի Արմենին:

Նա նաեւ նշել է, որ Նարեկը ծննդատանը ոչ մի վայրկյան իրեն միայնակ չի թողել. «Այդ դաժան ցավերի ժամանակ ձեռքս բռնած կողքիս է եղել, բալիկի պորտալարն էլ ինքն է կտրել: Զարմացել էի, թե ինչպես դիմացավ: Իր թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես ներկայությունն ինձ համար բոլոր նվերներից առավել էր, չնայած՝ տանը գեղեցիկ պատրաստություն էին տեսել»:


Լյուսին անկեղծանում է, որ փոքրիկի հետ չեն էլ գիտակցում, թե ինչպես է օրն անցնում, նույնիսկ մոռանում են տնից դուրս գալու մասին. «Նարեկն ինձ հավասար հոգ է տանում երեխայի մասին. երբ ես եմ քնած, ինքն է զբաղվում բալիկով:
Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ իրենց՝ երկուսին»:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ նկարիչ-դիզայներն ասել է. «Ծրագրերը կթելադրի Վիլյամ Լուկան: Բայց առայժմ մեր թե՛ ստեղծագործական, թե՛ անձնական կյանքը կապված է Երեւանի հետ: Ես գարնան վերջին պատրաստվում եմ իմ անհատական ցուցահանդեսին»:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ ռեփերն ապրում եւ ստեղծագործում է հայրենիքում: Մինչ այդ A.Chilla-ն բնակվում էր ԱՄՆ-ում:

https://bravo.am/news/77202

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում