Իսկ Ալիեւը կվերցնի՞ «բրյուսելյան սոուսով» մատուցված Արցախը

Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում՝ փաս­տա­թուղ­թը, ո­րը կա­րող է ա­ռա­ջի­կա բրյու­սե­լյան հան­դիպ­մա­նը դառ­նալ ստո­րագր­ված պայ­մա­նա­գիր (https://iravunk.com/?p=249592&l=am), մեկ բան եւս հեր­թա­կան ան­գամ, բայց ար­դեն մի­ան­գա­մայն ան­թա­քույց ի ցույց դրեց: Այն է՝ անգ­լո­սաք­սոն­նե­րը գե­րակ­տիվ տեմ­պե­րով գնում են Ար­ցա­խի ոչն­չաց­ման եւ Հա­յաս­տա­նին «Ալեք­սանդ­րա­պո­լի պայ­մա­նագ­րի» կար­գա­վի­ճա­կին դնե­լու ուղ­ղու­թյամբ, եւ այս ան­գամ էլ մի­ակ ու­ժը, որ կա­րող է դա կանգ­նեց­նել, նո­րից Ռու­սաս­տանն է, չնա­յած, կա­րե­լի է ա­սել նա­եւ՝ ռուս-իրա­նա­կան դա­շին­քը:

Ռու­սաս­տա­նից ար­դեն իսկ հա­կադր­վող ազ­դակ­նե­րի պա­կաս չկա: Այդ թվում, Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նը, խո­սե­լով Ա­րեւմ­տյան բա­նակ­ցա­յին ձե­ւա­չա­փից, նման միտք հնչեց­րեց. «Մեր դիր­քո­րո­շումն այն է, որ կար­գա­վոր­ման բա­նա­լին ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցումն է»: Եվ ե­թե «կար­գա­վոր­ման բա­նա­լին» ՌԴ-ՀՀ-Ադրբե­ջան ձե­ւա­չա­փի ձեռ­քին է, ա­պա ակ­նար­կը նշա­նա­կում է, որ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» հետ հույ­սեր կա­պել Կո­պեր­կի­նը խոր­հուրդ չի տա­լիս: Ա­ռա­վել եւս, որ նա նա­եւ ա­վե­լաց­րեց. «Ռու­սաս­տանն այս­տեղ պահ­պա­նում է խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը, պահ­պան­վում են բո­լոր այն պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, որ Ռու­սաս­տա­նը ու­նի անվ­տան­գու­թյան ո­լոր­տում... Ինչ վե­րա­բե­րում է խո­սակ­ցու­թյուն­նե­րին, թե Ռու­սաս­տա­նը հե­ռա­նում է Հա­րա­վա­յին Կով­կա­սից, նրանք, ով­քեր ակ­տի­վո­րեն փոր­ձում են դա նե­րար­կել Հա­յաս­տա­նի հան­րա­յին գի­տակ­ցու­թյան մեջ, հե­տապն­դում են ի­րենց շա­հե­րը կամ ո­րոշ ու­ժե­րի շա­հե­րը, ո­րոնք շա­հագրգռ­ված չեն, որ Ռու­սաս­տա­նը մնա այս­տեղ, որ պահ­պան­վեն դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի եւ Հա­յաս­տա­նի մի­ջեւ: Բայց սա ցան­կու­թյուն­նե­րը ի­րա­կա­նու­թյան տեղ ներ­կա­յաց­նե­լու փորձ է: Ռու­սաս­տա­նը նման մտադ­րու­թյուն­ներ չու­նի: Մեզ հա­մար սա շատ կա­րե­ւոր տա­րա­ծաշր­ջան է»: Թե­րեւս ի­մաս­տը հաս­կա­նա­լի է:

Նման ազ­դակ կա­րե­լի է հա­մա­րել նա­եւ ԵՏՄ ինս­տի­տու­տի տնօ­րեն, քա­ղա­քա­գետ Վլա­դի­միր Լե­պե­խի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը՝ կապ­ված Ռու­բեն Վար­դա­նյա­նին հե­ռաց­նե­լու թե­մա­յի հետ: Ըստ քա­ղա­քա­գե­տի. «Ռու­սաս­տանն ու Թուր­քի­ան դաշ­նա­կից­ներ չեն, նրանց մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ցան­կա­ցած պա­հի կա­րող են փչա­նալ, եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հա­մար դա լուրջ հար­ված կլի­նի, եւս մեկ կոնֆ­լիկ­տա­յին ուղ­ղու­թյան բա­ցում: Ուս­տի Ռու­սաս­տա­նը մին­չեւ Ուկ­րա­ի­նա­յում «հա­տուկ գոր­ծո­ղու­թյան» ա­վար­տը չի կա­տա­րի ո­րե­ւէ կոնկ­րետ քայլ, ո­րը շո­շա­փում է Ադր­բե­ջա­նի եւ Թուր­քի­ա­յի շա­հե­րը Հա­րա­վա­յին Կով­կա­սում...»: Բայց նա­եւ նա ընդգ­ծում է, որ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րա­զմը, ի­հար­կե, կա­վարտ­վի. ո­րից հե­տո Ռու­սաս­տանն իր ա­ռաջ­նա­յին խնդիր­նե­րից մե­կը կհա­մա­րի Հա­րա­վա­յին Կով­կա­սում դիր­քե­րի վե­րա­կանգ­նու­մը: Ու՝ «Առա­ջին հեր­թին ղա­րա­բա­ղյան հար­ցի լուծ­ման ա­ռա­ջարկ­նե­րի մի­ջո­ցով՝ ի ա­ջակ­ցու­թյուն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի բնակ­չու­թյան»: Այ­սինքն, այն լու­ծում­նե­րը, որ այ­սօր փոր­ձում են տալ Ար­ցա­խի հետ կապ­ված, ե­թե հա­ջող­վի, ա­պա ՌԴ-ի հա­մար դա փո­փո­խու­թյան են­թա­կա կլի­նի: Իսկ Վար­դա­նյա­նի մա­սով. « Մոսկ­վան ան­ձամբ նրան ինչ-որ ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րի, հա­մե­նայնդեպս, դեմ կլի­նի նրա վրա ար­տա­քին ազ­դե­ցու­թյա­նը»: 

Սրա­նից զատ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, հայտ­նի դար­ձավ, որ ՌԴ արտ­գործ­նա­խա­րար Սեր­գեյ Լավ­րո­վը Բա­քու է մեկ­նե­լու փետր­վա­րի 27-28-ին: Այ­ցի մա­սին ա­վե­լի վաղ հայտ­նի էր, սա­կայն օ­րը հստակ չէ: Նման է նրան, որ Լավ­րո­վը սպա­սում է Մյուն­խե­նի հան­դիպ­ման ար­դյունք­նե­րին: Եվ ա­հա, մեկ­նում է, եւ այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում ա­ռաջ­նա­յին կար­գով, ըստ ՌԴ ԱԳՆ խոս­նա­կի՝ «Հատ­կա­պես ու­շադ­րու­թյուն է դարձ­վե­լու Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի ղե­կա­վար­նե­րի մի­ջեւ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին, 2021 թվա­կա­նի հուն­վա­րի 11-ին եւ նո­յեմ­բե­րի 26-ին, ինչ­պես նա­եւ 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 31-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման թե­մա­յին»: Այ­սինքն, ինչ­պես նա­խօ­րե­ին էր Զա­խա­րո­վան ա­սել՝ կող­մերը՝ Բա­քուն եւ Ե­րե­ւա­նը պետք է շու­տա­փույթ վերսկ­սեն հա­մա­տեղ աշ­խա­տան­քը ինչ­պես ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի  ի­րա­կա­նաց­ման, այն­պես էլ՝ ԱԳՆ ղե­կա­վար­նե­րի մա­կար­դա­կով խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խա­պատ­րաստ­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րի հար­ցով:

Այս ա­մե­նից զատ, Ա­լի­ե­ւը չի կա­րող հաշ­վի չառ­նել նա­եւ Պու­տի­նի հայտ­նի ու­ղեր­ձում հն­չեց­ված տես­լա­կան­նե­րից մե­կը՝ Ռու­սաս­տանն ակ­տի­վո­րեն աշ­խա­տե­լու է «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանց­քի ուղ­ղու­թյամբ: Եվ այս ֆո­նին, ի­հար­կե, ա­ռա­ջին պլա­նում են նա­եւ ռուս-իրա­նա­կան, ռուս-չի­նա­կան եւ չին-իրա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի այն ո­րա­կա­կան դի­նա­մի­կան, որ նկատ­վում է վեր­ջին ժա­մա­նակ­ներս: Նա­եւ, որ «Հյու­սիս-Հա­րավ» մի­ջանցքն այդ դա­շին­քի տեսք ստա­ցող ե­ռա­կողմ գոր­ծակ­ցու­թյան կա­րե­ւո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից է՝ Մոսկ­վա-Պե­կին-Թեհ­րան ե­ռան­կյան կա­րե­ւո­րա­գույն՝ ա­րեւմ­տյան կող­մը: Ու դա կփլուզ­վի, ե­թե ա­մե­րի­կա­ցի­նե­րը տե­ղա­վոր­վեն Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Թե­րեւս, Լավ­րովն Ա­լի­ե­ւին հեր­թա­կան ան­գամ հենց դա է բա­ցատ­րե­լու, որ ռու­սա­կան զոր­քե­րը Ար­ցա­խից դուրս չեն գա, իսկ նման փոր­ձե­րը, ա­ռա­վել եւս՝ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փով», շատ վտան­գա­վոր խաղ կլի­նեն: Իսկ աշ­խարհն այս պա­հին այն վի­ճա­կում է, որ ա­մե­նավ­տան­գա­վոր զար­գա­ցում­ներն ան­գամ չի կա­րե­լի բա­ցա­ռել:

Նի­կո­լի հար­ցը պարզ է: Իսկ Ա­լի­ե­ւը կգնա՞ Բրյու­սել՝  նոր հանդիպ­ման եւ փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու: Շատ կցան­կա­նար, բայց նա­եւ շատ վտան­գա­վոր է: Ի վեր­ջո, ա­մե­րի­կյան բա­նա­կը շատ հե­ռու է, Թուր­քի­ա­յի եւ Իս­րա­յե­լի գլուխ­ներն էլ խառն են՝ երկ­րա­շար­ժի եւ ներ­քին սուր խնդիր­նե­րի հետ կապ­ված:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում