«Փաստ». «Սորոսական շրջանակներ» և Գուրգեն Ներսիսյան «կոալիցիան» պատրաստվում է Արցախի նախագահի ընտրություններին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստը», անդրադառնալով Արցախի իշխանության վերնախավում ակնհայտ դիտարկվող խմորումներին, օրեր առաջ գրել էր, որ նախապատրաստվում է պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, ավելին՝ նրա դեմ Արցախում ձևավորվել է յուրօրինակ «կոալիցիա»՝ այսպես ասած՝ «սորոսական շրջանակները ներկայացնող մի խումբ անձանց» և Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի մասնակցությամբ: Հիմնվելով մեր աղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա՝ նշել էինք, որ այդ «կոալիցիան» պատրաստվում է Արցախի նախագահի ընտրություններին և թեկնածու է տեսնում գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին:

Հետագայում մամուլում նաև գրվեց, որ նա «սկզբից» պետնախարար է նշանակվելու: Դե, որպես ստարտ: Այս հրապարակումներին հաջորդել էր Գուրգեն Ներսիսյանի խայտառակ, առնվազն պաշտոնյային ոչ հարիր բառապաշարով արձագանքը, որով նա կտրականապես հերքում էր, թե՝ նման բան չկա, թե՝ ինքը «սորոսական շրջանակների» հետ կապ չունի, թե՝ ինչ գրված է, իրականությանը չի համապատասխանում:

Մի խոսքով, ըստ Գուրգեն Ներսիսյանի, այն ինչ գրվել էր, «նիվեռայատնի պեն ա», այն է՝ անհնարին բան է, իր դեմ արշավ է կազմակերպված, չուզողների դավեր են և այլն, և այդպես շարունակ: Բայց այդ կտրուկ հերքումներից ընդամենը մի քանի օր անց վրա հասավ իրականությունը և ցույց տվեց, թե ով ինչին չի համապատասխանում, և հերքումը քանի գրոշ արժե: Ընդգծենք՝ ընդամենը օրեր անց: Բոլորը տեսան, որ Արայիկ Հարությունյանը ա) պաշտոնանկ արեց պետնախարար Ռուբեն Վարդանյանին, բ) գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին առաջարկեց զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Նիվեռայատնի պեն ա՞...

Էլ ի՞նչ ասել Գուրգեն Ներսիսյանին, որ մի քանի օր առաջ «Ֆեմիդայի արևով» երդվում էր, թե նման բան չկա, ինքը կապ չունի, ինքը ապաքաղաքական անձ է: Առաջին. սովորեք հաղորդակցվել մամուլի, լրագրողների հետ ու արտահայտվելիս չափներդ ճանաչեք: Երկրորդ. ձեզ հաշիվ տվեք, որ եթե հերքում եք մի բան, որն անխուսափելիորեն կատարվում է, ապա դրանով զրոյացնում եք ձեր նաև մնացյալ պնդումները, այդ թվում՝ «սորոսականների» կամ այլազան «կոալիցիաների» հետ կապ չունենալու մասին հավաստիացումները: Երրորդ. այսուհետ ձեր ամեն մի հայտարարություն ինքնաբերաբար դառնում է եռակի կասկածելի և անվստահելի:

Մի խոսքով, ամենևին դժվար չի կանխատեսել, թե ինչ դրսևորումներ կլինեն, երբ նման բառապաշարով, մամուլի հետ աշխատելու տարրական «մշակույթ» չունեցող, նույնիսկ ակնհայտը, այն ամենը, ինչի մասին ողջ Արցախն է խոսում, հերքելու մարմաջով տառապող անձնավորությունը հայտնվի շատ ավելի բարձր պետական պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին