«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ գազամատակարարման հետ կապված

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, իր հարցազրույցում հիմնականում խոսելով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներից, «հանկարծ» անդրադարձել է վերջերս դեպի Հայաստան գազի մատակարարման ժամանակավոր դադարեցմանը: Հիշեցնենք, որ, ըստ ռուսական կողմի, դա տեխնիկական բնույթ էր կրում։ «Հուսով եմ, որ սա տեխնիկական հարց է: Եթե Հայաստանը բախվի գազի կամ այլ ուղղության խնդրի, ապա լուծումներ կփնտրենք և կմտածենք այլընտրանքի մասին»,- ասել է Գրիգորյանը։

Այստեղ, իհարկե, ուշագրավ է «հուսով եմ» բառը, որով, ըստ էության, կասկածի տակ է դրվում գազի մատակարարման ժամանակավոր խափանման տեխնիկական բնույթը: Մյուս կողմից՝ ԱԽ քարտուղարը փաստացի հասարակությանը նախապատրաստում է գազամատակարարման հետ կապված հնարավոր խնդիրների մասին՝ ակնարկելով «այլընտրանք փնտրելու» մասին: Այս ամենը, բնականաբար, պատահական չէ.

«Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը հստակ հասկացրել է Հայաստանի իշխանություններին, որ եթե վերջիններս աշխարհաքաղաքական կողմնորոշում են փոխում, ընկնում են Արևմուտքի գիրկը, անցնում են բոլոր կարմիր գծերը, Ռուսաստանն էլ կարող է կիրառել էներգետիկ գործիքակազմ, որը մասնավորաբար կարող է ենթադրել գազի նոր՝ միջազգային շուկայական գնի կիրառում, ինչպես արվում է ՌԴ-ի «ոչ բարեկամ երկրների» պարագայում: Հասկանալի է, որ գազի գնի նման վերանայումը ծանր մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու Հայաստանի համար:

Ինչ վերաբերում է Գրիգորյանի նշած «այլընտրանքին», ապա, փորձագետների համոզմամբ, այն փաստացի չկա, քանի որ այդպիսին կարող է դիտարկվել Իրանը, սակայն նախ՝ Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բավարար չէ, և հետո՝ Հայաստանի՝ վերոնշյալ աշխարհաքաղաքական ծիրի փոփոխությունը, մեղմ ասած, հազիվ թե ձեռնտու է նաև Իրանին, ուստի անհասկանալի է, թե ինչից ելնելով է առաջարկվելու Ռուսաստանի՝ ներկայում առաջարկվող գնին համարժեք կամ մոտ սակագին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին