Ի՞նչ անել կամ ի՞նչ չանել, որպեսզի մեր երեխան մեծանա հաջողակ մարդու մտածելակերպով

Մշակութային

Մեր զրուցակիցը բեսթսելլեր գրքերի հեղինակ, մոտիվացիոն խոսնակ, քոուչ, հոգեբան , «Հաջողության դպրոցի» հիմնադիր, «Հաջողակ կին» ՀԿ նախագահ ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆՆ է։

Ձեր գրքերը մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, մանավանդ երեխաների դաստիարակությանն ու կանանց մտածելակերպի փոփոխությանն ուղղվածները։ Ինչո՞ւ է այդպես։

–Երբ ստեղծում էի «Ինչպես դաստիարակել երջանիկ ու հաջողակ երեխա» եւ «Ինչպես դառնալ երջանիկ ու հաջողակ մարդ՝ ամենակարեւոր գիրքը դեռահասների համար» գրքերը, գիտեի, որ դրանք  հետաքրքրություն կառաջացնեն, բայց որ այսքա՜ն… Թեկուզ, իհարկե, սա պատահական չէ․ մենք չունենք ծնողավարության ինստիտուտ։

Մեզ մոտ շատ դեպքերում ընտանիք են կազմում ոչ միայն պատրաստ չլինելով ծնող դառնալուն, այլեւ բացարձակ պատկերացում չունենալով այդ ոլորտից։

–Ինչու՞ է այդպես, որտեղի՞ց է դա գալիս։

– Պատճառները մի քանիսն են․ սեփական ընտանիքի մոդելը, որտեղ ամուսնացողների ծնողները եւս չէին տիրապետում ծնողավարության կանոններին, ու նաեւ այդ գիտելիքները ոչ դպրոցներում են տրամադրում, ոչ բարձրագույն հաստատություններում, ոչ էլ ծնողներն են փոխանցում։

–Ու ստացվում է, որ ինչպես իրենց են դաստիարակել, այդպես էլ նրա՞նք են դաստիարակում իրենց երեխաներին։

– Մեծ հաշվով «դաստիարակություն» չկա էլ, կա սեփական օրինակ ու, այո, ստացվում է, որ ինչ օրինակ տեսել են, նույնն էլ անում են, երբեմն  գիտակցելով, որ դա սխալ է, տեսնելով այդ քայլերի վատ, հաճախ նաեւ շատ ցավոտ հետեւանքները, բայց ենթագիտակցորեն անում են, որովհետեւ այլ մոդել չունեն կամ այլ տեղեկատվության չեն տիրապետում։

– Համացանցում շատ են արձագանքներն այն ընթերցողներից, որոնց օգնում են ձեր գրքերը,  այսինքն՝ նրանք կարողանու՞մ են փոխել իրենց մտածելակերպը։ Դա հնարավո՞ր է։

– Այո, իհարկե, հնարավոր է, մանավանդ, որ այն, ինչ մինչ այդ կար իրե՛նց մտածելակերպը չէ,  այլ ծնողների, հասարակության, շրջապատի կողմից թելադրված ծրագիր, որը նրանք ընդունել են՝ որպես իրենց մտածելակերպ։ Շա՜տ ոգեւորիչ նամակներ եմ ստանում, շա՜տ ճակատագրեր են փոխվում, ինչի համար երջանիկ եմ ու շնորհակալ Աստծուն, ճակատագրին, կյանքին։

– Աստծուն, ճակատագրին, կյանքին…

– Այո, ես գտնում եմ, որ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի, որը կայանում է նրանում, թե իրեն տրվածով այս աշխարհը գոնե մի՜ քիչ փոխի դեպի լավը։ Ես շնորհակալ եմ, որ կարողանում եմ իրականացնել իմ առաքելությունը, իմ չափով փորձելով աշխարհը գունավորել։

– Արփի, Դուք հիմա նաեւ նոր գործունեություն եք սկսել՝ մանկական զարգացման կենտրոններ եք ստեղծում ու հատուկ ձե՛ր ծրագրով։ Ո՞րն է նպատակը։

- Նպատակը՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կսովորեն, ձեռք կբերեն այնպիսի գիտելիքներ ու հմտություններ, որոնք նրանց կդարձնեն ինքնուրույն, մոտիվացված, մտածող, տրամաբանող, վերլուծող, նպատակասլաց, չվախեցող, ճիշտ շփվող, կոնֆլիկտային իրավիճակներ հարթող, բանակցելու արվեստին տիրապետող։

Մեր զարգացման կենտրոն հաճախող յուրաքանչյուր երեխա   հոգեբանորեն պատրաս կլինի ե՛ւ դպրոցին, ե՛ւ հասուն կյանքին։ Ու կլինի հաջողակ 21-րդ դարում։

– Իսկ հայ հայրերն ինչպե՞ս են վերաբերվում ծնողավարությանը, ձեր սեմինարներին, թրեյնինգնեին  հայրեր եւս մասնակցու՞մ են։

– Հայրերի թեման ավելի լուրջ է։ Չգիտես ինչու, հայրերի մեծ մասը կարծում է, որ իրենք երեխաների դաստիարակության հետ կապ չունեն ու դա իրենց գործը չէ, կամ էլ «դաստիարակություն» ասվածը հյուսված է լինում դիտողություններից, արգելքներից, անհիմն խստությունից, քննադատությունից, ուժեղ վերահսկողությունից եւ այլն։ Երկու դեպքերն էլ սխալ են ու բերում են շատ տխուր հետեւանքների։ Ուստի՝ «ծնողավարությունը» վերաբերվում է երկու ծնողներին էլ։

ԱՐԵՎ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում