«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սխալ որոշում էր. Ռուբեն Վարդանյանը իր՝ պաշտոնից ազատման մասին

Քրեական

Ես երբեք չեմ մտածել, որ իմ անունը կքննարկվի ՄԱԿ-ի ԱԽ-ում կամ Եվրախորհրդարանում: Բայց Ադրբեջանը փորձեց հնարավորինս անձնավորել Արցախում ստեղծված իրավիճակը:  Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք կար արտաքին ճնշում, մասնավորապես՝ Ադրբեջանից, իրեն պաշտոնից ազատելու կապակցությամբ:

«Հավանաբար այստեղ մի քանի իրադարձություններ տեղի ունեցան: Առաջինն այն էր, որ նման մարդու ժամանումն Արցախ բավական անսպասելի էր, և դա դավադրությունների տեսությունների շրջանառման տեղիք տվեց: Ոչ ոք չէր պատկերացնում, որ մարդ կարող է հայրենասեր լինել և գալ իր երկիր, սիրել ու մտահոգվել այն ամենով, ինչ կատարվում է Արցախում: Եվ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են մարդիկ դեռ ապրում այս դավադիր տեսությունների տիրույթում»:

Անդրադառնալով Ադրբեջանի գործոնին՝ Վարդանյանը հիշեցրեց, որ դեռ անցած ամառ Ադրբեջանն ասում էր, որ բանակցություններ չի վարելու հայերի հետ:

«Հիմա անցել է 6 ամիս, ասում են՝ պատրաստ են բանակցել ոչ թե Վարդանյանի, այլ Արցախի հայ բնակչության ներկայացուցչի հետ: Ես կարծում եմ, որ իմ այցը բերեց Արցախի հանրայնացման կտրուկ աճին: Շրջափակումը, ամեն ինչ միասին բերեցին դրան»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց՝ իր գալու նպատակը Արցախի և Ադրբեջանի երկխոսությունը նորմալ հուն տեղափոխելն էր, բայց այն վերածվեց մերժման. «Դե, դա իրենց որոշում է»:

Անդրադառնալով իր՝ պաշտոնից ազատելու, Վարդանյանը նշեց՝ կարծում է, որ սա սխալ որոշում է: «Եթե ես օգնեցի իմ գործողություններով, շատ լավ է: Եթե ես խանգարում եմ, պետք է գնամ: Սա է նախագահի որոշումը: »

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան