ԲՈՄ­ԺԱՆ­ՄԱՆ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆ­ՏԻՑ «ԴԵՐ­ՎԻՇ» ՉԻ ՍՏԱՑ­ՎԻ

Վերլուծություն

Հա­մա­տա­րած քննարկ­ման ա­ռար­կա է դար­ձել Նի­կո­լի և Է­ռա­տո­յի` Գյում­րի­ում ար­ված ֆո­տո­սե­սի­ան` ընդգծ­ված աղ­քատ «դո­մի­կում», փո­ղո­ցում, խա­նու­թում... Հատ­կա­պես քննար­կվեց այն պատ­կե­րը, թե ինչ­պես է կա­պի­տու­լյան­տը «պե­րաժ­կի» ու­տում, և սոց­ցան­ցե­րում նրան բնու­թագ­րող բա­ռը բոմժն է: «Էս բոմ­ժի լու­սան­կարն ար­վել էր այն օ­րը, երբ ես հայ­տա­րա­րե­ցի, որ ին­քը Գյում­րի­ում է, Յոթ­վեր­քից փա­խել է, իսկ աշ­խա­տա­կազմն էլ փոր­ձեց հեր­քել»,– գրել է ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղո­սյա­նը: Իսկ «Նա­զա­նի» հա­յու­հի­նե­րի ղե­կա­վար Ան­նա Հով­նե­րը կար­ծիք հայտ­նեց, որ նույ­նիսկ բոմ­ժե­րի մեջ Նի­կո­լը ա­մե­նաքր­ջոտն է...

ԻՆ­ՉԻ՞ ՀԱ­ՄԱՐ ԷՐ ԱՅՍ «ԱՂՔԱՏ–ՇՈ­ՈՒՆ»

«Մենք ոչ մի­այն զբոս­նում ենք մեր տար­բեր քա­ղաք­նե­րում, այ­լեւ կար­կան­դակ ու ե­գիպ­տա­ցո­րեն ենք վա­յե­լում, խա­նութ­նե­րից ա­ռեւ­տուր ենք ա­նում, սրճա­րան­նե­րում ենք լի­նում եւ այլն, եւ այլն: Պար­զա­պես միշտ չէ, որ դուք մեզ նկա­տում եք»,– գրել է Փա­շի­նյա­նի կո­ղա­կի­ցը՝ Ան­նա Հա­կո­բյա­նը, եւ տար­բեր ժա­մա­նակ­նե­րում եւ տար­բեր տե­ղե­րում ար­ված լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կել:

Լու­սան­կար­նե­րում Նի­կո­լի թթված ու լար­ված դեմ­քից այն­քան էլ չի զգաց­վում, որ քա­ղաք­նե­րում հան­գիստ զբոս­նում են, դրա հա­մար Է­ռա­տոն շտա­պում է կան­խել թե­րա­հա­վատ­նե­րին, թե միշտ չէ, որ ի­րենց նկա­տում են: Նրան կա­րե­լի է հաս­կա­նալ՝ պետք է ցույց տալ, որ ժո­ղո­վուրդն ըն­դու­նում է կա­պի­տու­լյանտ­նե­րի ըն­տա­նի­քը, հա­մա­ձայն է նրա «խա­ղաղ օ­րա­կար­գին»: Ժե­խը այդ­պես էլ ըն­դու­նում է, եւ նրան կա­րե­լի է հաս­կա­նալ՝ մար­դիկ ապ­րել են ու­զում, սրճա­րան­ներ այ­ցե­լել, կար­կան­դակ ու ե­գիպ­տա­ցո­րեն, ՀՀ դեռ մնա­ցած տե­սար­ժան վայ­րեր վա­յե­լել: Առանց գլուխ­նե­րը քա­ղա­քա­կա­նու­թյամբ լցնե­լու եւ հա­վա­տով, որ 2018 թվա­կա­նին բռունցք թափ տա­լով ու «Սեր­ժին մեր­ժե­լով» լու­ծել են ի­րենց խնդիր­նե­րը հա­վի­տյանս հա­վի­տե­նից:

Նի­կոլն ան­կաս­կած հաս­կա­նում է, թե ինչ է լի­նե­լու ան­ձամբ իր հետ «խա­ղաղ օ­րա­կար­գը» ստո­րագ­րե­լուց ու վա­վե­րաց­նե­լուց հե­տո: Որ չեն փրկե­լու, հա­մա­րե­լու են «от­ра­бо­тан­ный ма­те­ри­ал», ա­ռա­վե­լևս ոչ ոք, նույ­նիսկ Ադր­բե­ջա­նը, ռազ­մա­կան օ­դա­նա­վե­րով չի տա­նե­լու ՔՊ–ական վեր­նա­խա­վի մի քա­նի հար­յուր հո­գուն:

Սա­կայն Նի­կո­լի ճա­կա­տա­գի­րը չէ կա­րև­ո­րը: Փա­շի­նյա­նին ոչ թե երկ­րից, այլ մեր մի­ջից պետք է վտա­րել, ա­սում է քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Պա­վել Դալ­լա­քյա­նը: Սա­կայն ար­դյո՞ք քա­ղա­քա­ցի­նե­րի մեծ մասն ու­զում է իր մեջ սպա­նել փոք­րիկ Նի­կո­լի­կին... Իսկ մին­չև դա չլի­նի` նոր նի­կոլ­նե­րի վե­րար­տադ­րու­թյան ռիս­կեր կան:

Սա­կայն վե­րա­դառ­նանք շո­ո­ւին: Է­ռա­տոն ու­զում է հա­մո­զել, որ ան­վախ շրջում են: Մի­գու­ցե փոր­ձում են տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, որ ա­րա­բա­կան հե­քի­աթ­նե­րի դեր­վիշ­նե­րի կեր­պա­րով «թա­գա­վո­րը» շրջում է ժո­ղովր­դի մեջ: Ի­հար­կե, Նի­կո­լի տե­րը` Էր­դո­ղա­նը, շատ է սի­րում դեր­վիշ­նե­րին, սա­կայն Նի­կո­լը դեր­վի­շի դեր չի քա­շում: Հա, հի­շենք նա­և, որ շուրջ մեկ ա­միս ա­ռաջ ֆեյ­քե­րի ՊՈ­ԱԿ–ը կես մի­լի­արդ դրա­մի գրանտ ստա­ցավ: Մի­գու­ցե ներ­կա­յա­ցում են խա­ղար­կում, ու «բոմ­ժի» կեր­պա­րը ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու հա­մար է: Մի­գու­ցե նա­և «բոմ­ժի» կեր­պա­րով հան­րու­թյան վիժ­վածք տարրերի զո­րա­շար­ժի է ձգտում: Իսկ ին­չի՞ց պի­տի շե­ղի:

«SMS–ԱՅԻՆ ԴԻ­ՎԱ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ» ՀՂԻ Է ՆՈՐ ՍՈՒՄ­ԳԱ­ՅԻԹ­ՆԵ­ՐՈՎ

Ին­չի՞ հե­տև­անք էր Սում­գա­յի­թը` ԽՍՀՄ օ­րոք առ­կա «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գով»` հենց որ «կենտ­րո­նը» թու­լա­ցավ, թուր­քը ակն­թար­թո­րեն վեր­հի­շեց հայ մոր­թե­լու իր կեր­պա­րը: Հի­մա ա­ռա­վե­լևս, ոչ մի «թղթե շե­րեփ»` ան­կախ ծագ­ման երկ­րից. մեզ չի պաշտ­պա­նի: Ինչ­պես նկա­տում է Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Սում­գա­յի­թի, Բաք­վի, Կի­րո­վա­բա­դի ջար­դերն Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յու­թյան տակ` ազ­գու­թյամբ հա­յե­րին տրված և ա­պա­գա­յում տրվե­լիք անվ­տան­գու­թյան և ի­րա­վունք­նե­րի «երաշ­խա­վո­րու­թյունն են»: Երբ ՀՀ վար­չա­պետ հան­դի­սա­ցող ազ­գու­րաց վա­սալն իր ա­րև­մուտ­քի տե­րե­րի հետ քննար­կում է Ադր­բե­ջա­նի կազ­մում ար­ցա­խա­հա­յե­րի «իրա­վունք­նե­րի» ու «անվտան­գու­թյան» հար­ցե­րը, ա­պա կրկին ա­ռաջ է գա­լիս մի­ակ գլխա­վոր հար­ցը. մի­թե՞ Հայ ժո­ղո­վուրդն է աշ­խար­հի այն մի­ակ ու անկրկ­նե­լի ժո­ղո­վուր­դը, որն այդ­պես էլ ո­չինչ չսո­վո­րեց իր ա­րյու­նոտ պատ­մու­թյու­նից ու չսպի­ա­ցող վեր­քե­րից:

Ար­տա­քին ու ներ­քին թուր­քե­րի (նի­կո­լիզմ) շա­րու­նակ­վող հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բե­րե­լու է նոր պա­տե­րազմ­ներ, նոր սում­գա­յիթ­ներ, նոր կի­րո­վա­բադ­ներ ու մա­րա­ղա­ներ:

Չմո­ռա­նաք, որ «Бог не лю­бит иди­о­тов», և պետք չէ վստա­հել խա­ղա­ղու­թյու­նից խո­սող զին­ված թուր­քին, գաղտ­նի բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րող նի­կո­լին ու անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք խոս­տա­ցող եվ­րո­պա­ցուն: Նրանք բո­լորն էլ հան­գեց­րել ու հան­գեց­նե­լո­ւ են կո­տո­րած­նե­րի ու ող­բեր­գա­կան կո­րուստ­նե­րի»:

Իսկ թե ին­չից են հի­մա փոր­ձում շե­ղել հան­րու­թյա­նը` շատ փոր­ձա­գետ­ներ տագ­նա­պում են թշնա­մու ԱԳ նա­խա­րար Բայ­րա­մո­վի հնչեց­րա­ծից. «Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջանն ան­ցել են առ­ցանց դի­վա­նա­գի­տու­թյան»: «Հա­յաս­տան» դա­շին­քին հա­րող քա­ղա­քա­գետ Ռո­բերտ Մար­գա­րյա­նը նշում է. «Եթե չգի­տեք, թե դա ինչ է նշա­նա­կում, բա­ցատ­րեմ:

Դա նշա­նա­կում է կող­մե­րի մի­ջև շփումն ու ա­ռա­ջարկ­նե­րի քննար­կումն այ­լևս ոչ թե ե­ռա­կողմ հան­դի­պու­մից հան­դի­պում կամ միջ­նոր­դի մի­ջո­ցով է, այլ վայր­կյա­նա­կան ու ան­մի­ջա­կան:

Երկ­րորդ կա­պի­տու­լյա­ցի­ա­յի զրո ժա­մը մո­տե­նում է»:

Ի դեպ, քա­ղա­քա­կան մեկ­նա­բան Աբ­րա­համ Գաս­պա­րյանն էլ հեգ­նում է. «Ար­ցա­խի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման սկզբունք­նե­րը հա­ջորդ ան­գամ SMS հա­ղոր­դագ­րու­թյա՛մբ ճշտեք, տհաս­ներ...»:

«ՏՀԱՍ­ՆԵ­ՐԸ» ՓՈՐ­ՁՈՒՄ ԵՆ ՏՀԱ­ՍԵՑ­ՆԵԼ ԲՈ­ԼՈ­ՐԻՆ

Girq

Առ­ցանց դի­վա­նա­գի­տու­թյու­նից տագ­նա­պած է և ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Հայ­կա­կան տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը, տար­վե­լով հայտ­նի ըն­տա­նե­կան զույ­գի կող­մից հրա­պա­րակ­ված ցած­րա­ճա­շակ ֆո­տո­աղ­բով, ու­շադ­րու­թյուն չդարձ­րեց Ադր­բե­ջա­նի ԱԳ նա­խա­րա­րի այն հայ­տա­րա­րու­թյան վրա, որ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն այս­պես կոչ­ված «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» շուրջ, թև­ա­կո­խում է օն­լայն դի­վա­նա­գի­տու­թյան տի­րույթ:

Հաս­կա­նանք` ինչ է սա նշա­նա­կում:

Քիչ թե շատ աշ­խա­տան­քա­յին փորձ ու­նե­ցող մար­դիկ լավ գի­տեն, որ օն­լայն ձև­ա­չա­փով փաս­տաթղ­թե­րի վրա կա­րե­լի է աշ­խա­տել մի­այն այն դեպ­քում, երբ հա­մա­ձայ­նեց­ված են այդ փաս­տաթղ­թե­րի հիմ­նա­կան սկզբունք­նե­րը, նշա­ձո­ղե­րը և նպա­տակ­նե­րը:

Հարց, ե­թե հայ–ադրբե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը թև­ա­կո­խում է օն­լայն տի­րույթ, ո՞ր սկզբունք­նե­րի շուրջ են հա­մա­ձայն­վել կող­մե­րը:

Կրկին հի­շեց­նում եմ իմ կող­մից հրա­պա­րակ­ված փաս­տաթղ­թի գո­յու­թյան մա­սին, որ­տեղ ա­մե­նա­կա­րև­որ սկզբունք­նե­րից էր Ադր­բե­ջա­նի կազմ Ար­ցա­խը մտցնե­լու հայ­կա­կան կող­մի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը»:

Կեն­դա­նի շփում­նե­րի ժա­մա­նակ բո­լոր տե­սա­կի բա­նակ­ցու­թյուն­նե­րում կան միջ­նորդ­ներ, ո­րոնց գո­յու­թյու­նը կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել ա­ռա­վել բա­րեն­պաստ բա­նակ­ցա­յին բո­վան­դա­կու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար, բայց, ինչ­պես շեշ­տում է Ա­շո­տյա­նը. «Հաս­կա­նա­լի է, որ օն­լայն նա­մա­կագ­րու­թյան ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան կամ հայ­կա­կան կող­մե­րը կա­րող են CC, ան­գամ՝ BCC դնել ի­րենց մեյ­լե­րի վրա, բայց ար­դյո՞ք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցից միջ­նորդ­նե­րի վերջ­նա­կան վե­րա­ցու­մը Հա­յաս­տա­նի թույլ դիր­քե­րի պա­րա­գա­յում էլ ա­վե­լի չի թու­լաց­նե­լու բա­նակ­ցու­թյուն­նե­րի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:

Օն­լայն ձե­ւա­չա­փով նման լրջա­գույն բա­նակ­ցու­թյուն­նե­րի շուրջ շփում­նե­րը վկա­յում են նա­և այն մա­սին, թե ինչ downgrade է ե­ղել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը:

Չէ որ նման լրջա­գույն հար­ցով բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը ոչ շոփ­փինգ է, ոչ սթրի­մինգ, ոչ գեմբ­լինգ, ոչ դեյ­թինգ, ոչ էլ բեն­կինք:

Սրա­նից այն կողմ կա­րե­լի է մեկ էլ SMS տար­բե­րա­կով ո­րո­շել Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և հայ ժո­ղովր­դի ճա­կա­տա­գի­րը»:

Նի­կո­լի հա­մար 2018–ին և դրա­նից շուտ էլ ա­մեն ինչ գեմբ­լինգ ու սթրի­մինգ էր, հի­մա` ա­ռա­վե­լևս: Եվ պա­տա­հա­կան չէ, որ հի­մա հիս­թե­րիկ քա­րոզ­չու­թյուն է ծա­վալ­վել Սերժ Սարգ­սյա­նի գրքի լույ­սըն­ծայ­ման փաս­տի առ­թիվ: Հաս­կա­նա­լի է` գիր­քը հենց բա­նակ­ցա­յին կոնկ­րետ պատ­մու­թյան, բա­նակ­ցա­յին ա­ռաջ­նագ­ծի մա­սին է: Ու նա­և բո­լո­ր բռնա­պե­տիկ­նե­րին է բնո­րոշ վա­խը գրքից:

Բայց պարզ է նա­և, որ ոչ ոք Նի­կո­լի ռեյ­տին­գին այն­քան շատ չի խփել, որ­քան նրա սի­րա­սուն տի­կին Ան­նան՝ PR կոչ­վող ե­րև­ույ­թից մղոն­նե­րով հե­ռու գտնվող. նոր ծաղ­րան­քի ա­ռար­կա է դար­ձել, մաս­նա­վո­րա­պես, Նի­կո­լի ու Ան­նա­յի՝ ձմեռ­վա ցրտին դրսում կու­կու­ռուզ «վա­յե­լե­լու» փնթի տե­սա­րա­նը, որ­տեղ Նի­կո­լը, կա­պի­շո­նը քա­շած գլխին, Ան­նա­յի հետ մի­ա­սին տե­սախ­ցի­կի առ­ջև ծա­մում է ե­գիպ­տա­ցո­րե­նի հա­տիկ­նե­րը:

Ո՞ւմ հա­մար էր Նի­կո­լը ծա­մում կու­կու­ռու­զը՝ մար­դու ա­խոր­ժակ փա­կող: Զոմ­բի­նե­րի՞, բայց որ ի՞նչ, ի­մա՞ստը, ե­թե նույ­նիսկ այ­սօր ար­դեն վեր­ջին զոմ­բին էլ գի­տի, թե որ­քան հե­ռու է իր կյան­քի ո­րա­կը «էլի­տար­նե­րի» կեն­ցա­ղից:

Սա Ա­րև­մուտք չէ, այս­տեղ դա չի ազ­դում մարդ­կանց վրա:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում