«Փաստ». Ի՞նչ սցենարներով է հնարավոր հասնել իշխանափոխության

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հատկապես աղետալի պատերազմից հետո մեր հասարակության զգալի մասը վստահ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան: Սակայն առ այսօր նրանք շարունակում են պայքարել: Տարբեր անհատներ ու քաղաքական ուժեր, գործիչներ տարբեր պատկերացումներ ունեն, թե ինչ տարբերակով է հնարավոր հասնել իշխանափոխության, և արդյոք Փաշինյանը դեռ երկար կկարողանա պահել իր իշխանությունը։ «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը կարծում է, որ կա երկու սցենար, որոնք կարող են խանգարել նրան երկար մնալ իշխանության ղեկին։ Առաջին սցենարը, ըստ «Փաստի» զրուցակցի, նոր ինստիտուցիոնալ հասարակական-քաղաքական հարթակի ձևավորումն է, որը կհամախմբի նոր մտածելակերպով, ազգային, բարոյական ու հոգևոր արժեքներով օժտված, բավարար խելացի և անսասան ոգի ունեցող մարդկանց՝ ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը։

«Այս պահին սա Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ամենապահանջված օրակարգն է և մեր ժողովրդի գլխավոր ուղերձներից մեկը։ Սա չի նշանակում, որ այն առողջ, անաչառ ուժերը, որոնք փոքրամասնություն են կազմում, բայց դեռ փորձում են պայքարել մեր պետության համար, չեն կարողանա միանալ նոր հարթակին»,-ասում է նա և հավելում, որ երկրորդ սցենարը հեղափոխությունն է՝ այս անգամ կոշտ և անկանխատեսելի։ «Բացի այդ, մենք չգիտենք, թե ինչ ուժեր կկարողանան այդ էներգիան ուղղորդել, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն արևմտամետ շարժումներ, քանի որ նրանք ունեն հեղափոխական տեխնոլոգիաների մեծ փորձ և ժամանակին կարողացել են գրեթե «սանձահարել» նմանատիպ իրավիճակ Հայաստանում»,-մեզ հետ զրույցում նշեց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ երկրորդ ճանապարհի կողմնակից չէ և վստահ է, որ «Շարպյան» (գունավոր)  հեղափոխությունները միայն խարխլում են պետության հիմքերը և տանում տարածքային կորուստների։

Վարդանյանի համոզմամբ, իր նշած հասարակական-քաղաքական հարթակի առաջին պլանում պետք է լինեն այն քաղաքական ու հասարակական գործիչները, որոնք ունեն հստակ պետական մտածողություն, և այդ մտածողությունն ուղղված է մեր պետության անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը, նրանք, ովքեր կարող են որոշել «խաղի կանոնները», հուսալի գործընկեր լինել ռազմավարական դաշնակիցների համար և «հասկանալի խաղացող»՝ քաղաքակիրթ աշխարհի համար: «Պետք է լինեն այն լիդերները, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում ապացուցեցին, որ հաջողակ են, սկզբունքային և չեն վախենում որոշումներ, այդ թվում՝ «ցավոտ» որոշումներ կայացնելուց։ Սա Հայաստանին այս ծանր վիճակից դուրս բերելու միակ ճանապարհն է»,-ասաց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին