Մահացել է բանաստեղծ Վարդան Հակոբյանը
ՄշակութայինՍտեփանակերտում, կյանքի 75-րդ տարում, մահացել է Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։
«Անսպասելի, անհավատալի։ Մի երկու օր առաջ էինք զրուցել հեռախոսով, անհուսահատ, դժգոհ-վստահ ձայնով էր խոսում։ Այնուամենայնիվ` չդիմացավ, չհամբերեց...», - գրել է Հայաստանի եւ Արցախի գրողների միության անդամ, Արցախի Ժուռնալիստների միության վարչության անդամ, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, ազատամարտիկ, Արցախի Հանրային խորհրդի անդամ ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

