Հաշվի առնելով նրա հայկական արմատները Արսենը հրաժարվեց թուրքական ակումբ տեղափոխվել. Զախարյանի ընկեր
ՍպորտՄոսկվայի «Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը, որը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընկերն է, հայտնել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը չտեղափոխվեց Ստամբուլի «Գալաթասարայ».
«Եթե չլիներ քաղաքական իրավիճակը, կարծում եմ, որ նրա համար «Գալաթասարայ» տեղափոխությունը լավ քայլ կլիներ։ Այդուհանդերձ, թիմն իր առաջնությունում առաջատար է և կարող է դուրս գալ եվրագավաթներ: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և նրա հայկական արմատները՝ Զախարյանի համար դժվար կլիներ հարմարվել ու խաղալ այնտեղ: Նրա վրա մեծ ճնշում կլիներ: Ուստի, ցավոք, տրանսֆերը ձախողվեց, չնայած Արսենը տեղափոխության եզրին էր: Բայց վերջին պահին նա մտածեց և հրաժարվեց»,- Պլիևի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

