«Հրապարակ». Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում,  Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն ադրբեջանական կողմը կարեւորում է։

Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն բեռնատար ավտոմեքենաները ստուգելու հարցը` ադրբեջանական կողմի կասկածները փարատելու համար, որ վտանգավոր ուղեբեռ՝ զենք չտեղափոխվի Հայաստանից։ Արցախյան կողմն էլ հակընդդեմ պահանջ է ներկայացրել․ եթե Ադրբեջանը չի հրաժարվում այդ մտքից, ապա կարող է միայն սարք տեղադրել եւ դրա միջոցով մեքենաներին հետեւել հեռավար, այսինքն՝ անցակետում պետք է շարունակեն միայն ռուս խաղաղապահները հսկողություն իրականացնել, այնտեղ չպետք է կանգնեն ադրբեջանցի հսկիչներ: Այսինքն՝ չպետք է խախտվի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի բովանդակությունը։

Հատկանշական է, որ նախօրեին Բաքու այցելած ՌԴ արտգործնախարար Լավրովը երեկ հայտարարել է, որ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում Լաչինի միջանցքում նախատեսված չէ, իսկ միջանցքի գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջներին:

Երեկ գրել էինք նաեւ, որ նախօրեին կայացած Բաքու-Ստեփանակերտ բանակցություններին արցախյան կողմից մասնակցել են ԱՀ նախագահը, ԱԽՔ-ն եւ ՀԿ-ներից մեկի ղեկավարը։ Տեղեկացանք, որ ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է ԿԳԲ-ի պետը, նրան ուղեկցել են այլ պաշտոնյաներ եւս»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին