Սպանություն, դիտավորությամբ կյանքից զրկել, թունավորում, դիվերսիա. Փաստաբանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում 15 զինվորի մահվան փաստով

Հանդիպում

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով զոհված զինծառայողների տուժող ճանաչված ծնողներից ավելի քան ութը հարցաքննվել են. «Իրենք հանգամանալից ներկայացրել են իրենց տեղեկությունները, դիտարկումները, կասկած առաջացրած հակասությունները եւ վարկածները։ Ծնողները վերահաստատել են իրենց դիրքորոշումը եւ խիստ կասկածի տակ են դրել պաշտոնական վարկածը։ Շատ մանրամասները չեմ կարող ներկայացրել, բայց ծնողները շրջանառել են մի քանի վարկածներ՝ դիտավորյալ սպանություն, դիվերսիա, հրդեհը որպես իրականում տեղի ունեցածը թաքցնելու միջոց եւ այլն։ Սրանք վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հստակ փաստերով հերքել կամ հաստատել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց զոհված 15 զինծառայողներից 14-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանի համար զարմանալի է նաեւ հետեւյալ հանգամանքը.

-Լրացել է զինծառայողների մահվան 40-րդ օրը, բայց մինչ օրս հունվարի 19-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունների պատասխանները ստացված չեն: Ես խնդրել եմ ձեռնարկել միջոցառումներ, որ այդ եզրակացությունները հնարավորինս շուտ ներկայացվեն: Որպես փաստաբան, ծավալուն հարցումներ եմ ուղարկել Պաշտպանության նախարարին եւ ՆԳ նախարարին։ Գրություն եմ ուղարկել նաեւ քննչական խմբի եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ղեկավարներին:

Ես ակնկալում եմ, որ այս գործով քննության առարկա դարձվեն հնարավոր բոլոր վարկածները: Օրինակ, սպանության վարկած, դիտավորությամբ կյանքից զրկելու վարկած, թունավորման վարկած, դիվերսիայի վարկած, եւ այլն: Եթե մենք համադրում ենք հրապարակված տեղեկությունները, ստանում ենք բացասական պատկեր: Եթե վերլուծում ենք կապիտանի կողմից հրապարակ բերված  ցուցմունքները, ակնհայտ է դառնում, որ հրդեհի  բռնկման պահից մինչեւ 15-20 րոպե  տեւողությամբ ժամանակահատվածը բավարար էր, որ զինծառայողները դուրս գային տարածքից: Բայց ակնհայտ է, որ զինվորները ոչ մի գործողություն չեն կատարել: Դա հնարավորություն է տալիս արձանագրելու, որն զինվորները պարզապես, կենդանի չեն եղել: Պետք է պատասխանել հետեւյալ հարցին. Հրդեհը հետեւանք է ինչ-որ հետքեր թաքցնելո՞ւ, թե՞ անփույթ գործընթաց է: Առկա տեղեկավությունը մեզ թույլ է տալիս չվստահելու ներկայացված վարկածին, որ երեխաները մահացել են հրդեհի պատճառով: Եթե երկու զինվորի հաջողվել է դուրս գալ տարածքից, ինչո՞ւ մյուս զինվորների համար դա հնարավոր չի եղել: Եթե ծխահարվել են, ապա հարց է առաջանում, ինչու՞ չեն ծխահարվել կենդանի մնացած զինվորները: Մենք ծնողների հետ այցելել ենք դեպքի վայր, ուսումնասիրել ենք տեղանքը, վերարտադրել ենք կացարանի պատկերը եւ մեզ համար պարզել ենք շատ պարզ հանգամանքներ: Անզեն աչքով էլ տեսանելի կլինի, որ տպավորություն է, որ վառվել են մահճակալների եւ դրանց տակ գտնվող հատակը, իսկ մահճակալների միջեւ ընկած 60 սմ-անոց միջանցքները այրված չեն: Տպավորություն է, որ հատուկ այրվել են մահճակալները, որոնց վրա եղել են զինվորները: Հիմա հավաքվում են հիմնական միջնորդությունները, որոնք առաջիկա օրերին երկայացվելու են վարույթ իրականացնող մարմին:

Հարցին, թե ո՞վ կարող էր սպանել կամ թունավորել զինվորներին, փաստաբանը նկատեց.

-Ոչ մի վարկած հնարավոր չէ բացառել, պետք է տանել խորքային քննություն պարզելու, թե ինչ է կատարվել հրդեհից առաջ: Պետք է հրդեհից առաջ եղած պատկերը վերականգնել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում