«Փաստ». Երբ հղում են անում Փաշինյանի... խղճի

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այդպիսի արտահայտություն կա՝ «դիվանագիտական լեզու»: Սովորաբար «դիվանագիտական լեզուն» գործածվում է քաղաքական հարաբերությունների «բարձրագույն լիգայում», բարձրաստիճան դիվանագետների քննարկումներում, հայտարարություններում, ասուլիսներում: Մյուս կողմից՝ երբ բարձրաստիճան դիվանագետներն սկսում են զգացմունքային բառեր ու արտահայտություններ գործածել, պետք է հասկանալ, որ բանը բանից անցել է կամ առնվազն բանը բուրդ է: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս այցելել էր Բաքու, որտեղ հանդիպեց Ալիևի հետ, ապա իր ադրբեջանական գործընկերոջ հետ ասուլիսվեց:

Եվ ահա, այդ ասուլիսում Լավրովին ուղիղ հարց են տալիս, թե նա ինչպե՞ս կմեկնաբանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե՝ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ անվտանգությանն ուղղված սպառնալիք է: Լավրովն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ «Հայաստանի ղեկավարի հայտարարությունն ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին»: Այո, խղճին է թողնում: Փաշինյանի... Իսկ հետո էլ Լավրովը բավականին երկար խոսեց այն մասին, որ Հայաստան գործուղված Եվրամիության դիտորդներն են տարածաշրջանի համար վտանգ ներկայացնում, և որ իրենք տեսնում են, թե «ինչպես է Եվրամիությունը բացահայտ չարաշահում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունեցած իր հարաբերությունները, այդ թվում Հայաստանի տարածքում առաջ տանելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր, այսպես կոչված, առաքելությունը...», և այլն, և այլն (կարդացած կլինեք):

Ի՞նչ ենթադրություններ կարելի է անել Լավրովի ոչ այնքան դիվանագիտական, որքան՝ հրապարակախոսական հռետորաբանությունից: Նախ՝ «ռազմավարական դաշնակից» համարվող Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հասել են վատացման կրիտիկական կետի, չնայած Կրեմլը հանդուրժում է Փաշինյանի ռեժիմը միայն այն բանի համար, որ ունի ինչ-ինչ եռակողմ պայմանավորվածություններ, որոնց իրականացումը, կարծում է, տարածաշրջանում իրենց ինչ-որ բան դեռ կարող է տալ: Երկրորդ՝ Ռուսաստանում ըստ արժանվույն կամ համարժեք են գնահատել Հայաստանի անվտանգությանն սպառնալու մասին Փաշինյանի հայտարարությունը:

Եվ եթե արդեն նրա խղճին են հղում անում, ապա կարելի է չկասկածել, որ հետևանքները կարող են բավականին անխիղճ լինել, բայց արդեն ոչ թե Փաշինյանի, այլ առհասարակ՝ Հայաստանի ու հայության համար: Երրորդ՝ Ռուսաստանը նախընտրում է խոսել կամ պայմանավորվել Հայաստանի ռազմավարական թշնամի Ադրբեջանի հետ, այդ թվում՝ ուղղակիորեն հայկական շահերին վերաբերող հարցերում: Իսկ ո՞ւր է Հայաստանը: Իսկ Հայաստանը այդ քննարկումներում ընդամենը սեղանին դրված օբյեկտ է, որն ով ինչպես ուզում, այնպես էլ կտրում-կարկատում է: Ի դեպ, Լավրովը միայն Բաքու գնաց, Երևան չեկավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին