«Ինտերը» գլխավորելու գլխավոր թեկնածուները
Սպորտ«Ինտերը» դիտարկում է գլխավոր մարզչի պաշտոնի մի քանի թեկնածուների, որոնք կարող են փոխարինել գործող մարզչին, հայտնում է Tuttomercatoweb-ը։
«Ինտերի» համար ամենահասանելի թեկնածուն «Բոլոնիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիագո Մոտան է։ Նաև իտալական ակումբը դիտարկում է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թեկնածությունները։
Նշվում է, որ Ինձագին կարող է դադարեցնել աշխատանքը «Ինտերում», եթե ակումբը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել մրցաշրջանի ավարտից հետո:

