«ՆԱԽ­ԿԻՆ­ՆԵ­ՐԻ ԹԱ­ԼԱՆ­ՉԻ­ՆԵ­ՐԸ» ՀԻ­ՄԱ ՆԻ­ԿՈ­ԼԻ ԹԱ­ԼԱՆ­ՉԻ­ՆԵՐ ԵՆ

Վերլուծություն

Դե, նո­րու­թյուն չէ` ՔՊ-ական­նե­րը ե­թե մին­չև 2018-ը փա­բե­րում պարտ­քով է­ին գա­րե­ջուր խմում ու չէ­ին կա­րո­ղա­նում հե­ռուս­տա­ցույ­ցի ա­պա­ռի­կը փա­կել, ա­պա հի­մա բիզ­նես­նե­րի, շքեղ ավ­տո­մե­քե­նա­նե­րի և է՛լ ա­վե­լի շքեղ տնե­րի տեր են դարձել: Այ օ­րի­նակ` «սպա­րա­պետ» Պիս­կեմ Սու­րոն ըն­դա­մե­նը հա­մեստ ու­սու­ցիչ էր, իսկ հի­մա շքեղ բնա­կա­րան ձեռք բե­րե­լու առն­չու­թյամբ հայտն­վել է աղմ­կա­լի սկան­դա­լի կի­զա­կե­տում: Էլ «նախ­կին­նե­րի» պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար չմնաց, որ չմե­ղադր­վի կո­ռուպ­ցի­ա­յի մեջ, սա­կայն նրանց օ­րոք բա­նա­կը մար­տու­նակ էր և ա­պա­հով­ված էր զեն­քով, հան­դեր­ձան­քով, կա­հա­վոր­ված դիր­քե­րով և նոր­մալ զին­կա­ցա­րան­նե­րով, իսկ Պա­պի­կյան Սու­րե­նի օ­րոք կա­ցա­րա­նի վե­րած­ված գո­մի հրդե­հից 15 զին­վոր է մեռ­նում, դիր­քե­րում էլ խայ­տա­ռակ վի­ճակ է:

ԻՆՉ­ՊԵՍ «ԹԱ­ԼԱՆ­ՉԻ Օ­ԼԻ­ԳԱՐ­ԽԻՑ» ԴԱՌ­ՆԱԼ «ԽՈ­ՇՈՐ ԳՈՐ­ԾԱ­ՐԱՐ»

Մեր նախ­կին վար­ժա­պետ, իսկ այժմ «սպա­րա­պետ» Պա­պի­կյա­նը, պարզ­վում է, 168 հա­զար դո­լա­րով ձեռք է բե­րել բնա­կա­րան, ո­րի գի­նը 400 հա­զար դո­լա­րից ա­վել է: Շնոր­հիվ մա­մու­լի ու նա­և Պա­պի­կյա­նի հետ «թարս­ված» Ի­ո­ան­նի­սյան Դան­չի­կի, պարզ­վում է, որ այդ «հրա­շա­գոր­ծու­թյա­նը» մաս­նա­կից են եր­կու օ­լի­գարխ: Բնա­կա­րա­նի գնի ֆան­տաս­տիկ զեղչ է ա­րել բնա­կե­լի հա­մա­լի­րը տնօ­րի­նող Ա­շոտ Ար­սե­նյա­նը` Ջեր­մու­կի Քլո­սը, վարկն էլ տվել է Գռզոն: Դե, Քլո­սի ա­րած զեղ­չից կո­ռուպ­ցի­ա­յի հոտ է գա­լիս, և պարզ է, որ ան­ցյալ տա­րի` մինչ Պա­պի­կյան-Փա­շի­նյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի «թարս­վե­լը» ա­ռանց Նի­կո­լի միջ­նոր­դու­թյան օ­լի­գար­խը «բա­րի քե­ռի» չէր դառ­նա:

Դե, Ար­սե­նյան­նե­րը` Գու­գոն և Ա­շո­տը, «ժա­ռան­գու­թյուն» են մնա­ցել «նախ­կին­նե­րի» ժա­մա­նակ­նե­րից: Այժմ մրցա­կից­նե­րին «փա­կել տվող» Լֆի­կը նույն­պես «նախ­կին­նե­րի» օ­րե­րից է մնա­ցել: Ու այդ­պես` շատ-շա­տե­րը: 2018-ին ամ­բո­խը, ո­րին ժո­ղո­վուրդ են կո­չում, դար­ձավ «մեր­ժիստ» և Նի­կո­լի պես թափթ­փու­կին հասց­րեց գա­հին, հա­վա­տա­լով, որ Նի­կոլն այդ կոն­տին­գեն­տին օ­լի­գար­խից բոմժ կսար­քի, սա­կայն փո­խա­րեն դրանք կորց­րին «թա­լան­չի օ­լի­գար­խի» կար­գա­վի­ճա­կը և Նի­կո­լի ձե­ռամբ օծ­վե­ցին «խո­շոր գոր­ծա­րար»: Թար­սի պես էլ այն մար­դիկ, ում ե­րե­սից ՀՀԿ-ին հռչա­կե­ցին «մեր­ժե­լու են­թա­կա», ա­րա­գո­րեն դար­ձան նի­կո­լա­կան և Նի­կո­լի ու նրա զոմ­բի­նե­րի սի­րե­լին, դրա մեկ­նար­կը տվողն էլ Ցո­լա­կյան Ֆելոն էր:

Ար­դյուն­քում «նախ­կին­նե­րի թա­լան­չի­նե­րը» դար­ձան Նի­կո­լի թա­լան­չի­ներ, «նախ­կին­նե­րը» հե­ռաց­վե­ցին, թա­լան­չի­նե­րը մնա­ցին, և նրանց գրպա­նին աչք տնկած «ժո­ղո­վուրդն» էլ մնաց ձեռ­նու­նայն: Փո­խա­րե­նը նոր թա­լան­չի­ներ դար­ձան ՔՊ-ական­նե­րը: Եվ ե­թե ա­ռաջ թա­լա­նա­ծը տա­նում է­ին ար­տեր­կիր և աչք չէ­ին ծա­կում, հի­մա ի­րենք էլ հա­տե­ցին դղյա­կա­շի­նու­թյան գի­ծը: Ու դի­մակ­նե­րը պատռ­վում է­ին: Գլխա­վոր ա­ներ­ձագ Храч Հա­կո­բյա­նը, որ բռնվել էր ծխա­խո­տի խո­շոր մաք­սա­նեն­գու­թյան բա­զում դեպ­քե­րի վրա, մնաց ան­պա­տիժ և հի­մա Ուկ­րա­ի­նա­յում է խո­շոր բիզ­նես ա­նում: Ծխա­խո­տի մաք­սա­նեն­գու­թյան նոր սկան­դա­լում էլ շո­շափ­վում է Լֆի­կի ա­նու­նը... Իսկ ՔՊ-ի վեր­նա­խա­վում էլ պա­րապ ազ­գա­կան չմնաց, որ խո­շոր տեն­դեր­ներ ա­ռանց մրցույ­թի շա­հած չլի­նի, նույ­նիսկ ձև­ա­կան մրցույթ չի լի­նում: «Այս իշ­խա­նու­թյան պայ­ման­նե­րում այն­քան է հո­վա­նա­վոր­չու­թյու­նը, կո­ռուպ­ցի­ա­յի ա­մե­նա­տար­բեր ե­րև­ույթ­ներն աչքի զար­նող, որ նույ­նիսկ, այս­պես կոչ­ված նախ­կին­նե­րի եզ­րույ­թի ներ­քո կո­ռուպ­ցի­ո­ներ ան­ձինք դեռ պետք է շատ գրքեր կար­դան, տեխ­նո­լո­գի­ա­ներ տի­րա­պե­տեն, որ սրանց մե­խա­նիզմ­նե­րի գո­նե 10 տո­կո­սին տի­րա­պե­տեն»,- խորհր­դա­րա­նա­կան ճե­պազ­րույց­նե­րի ժա­մա­նակ ա­սաց ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյան քար­տու­ղար Արծ­վիկ Մի­նա­սյա­նը: Ինչ վե­րա­բե­րում է պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյա­նի՝ Ե­րև­ա­նում թան­կար­ժեք բնա­կա­րան գնե­լու մա­սին լու­րե­րին, ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վո­րը նշեց, որ, ըստ օ­րեն­քի, ար­դեն իսկ հրա­պա­րա­կում­նե­րը բա­վա­րար պետք է լի­նեն անհ­րա­ժեշտ, ող­ջա­միտ կաս­կա­ծի դեպ­քում ի­րա­կա­նաց­նել քրե­ա­կան վա­րույթ­ներ: Բայց... բա­նա­կի «մեղ­րի կա­րասն էլ» է տե­ղում, պա­պի­կյանն էլ: Եվ ե­թե «նախ­կին­նե­րի» «թա­լա­նած» բա­նա­կը մար­տու­նակ էր և հաղ­թա­կան, սրանք հա­ջո­ղաց­րին դարձ­նել պարտ­վող բա­նակ, ո­րը կա­րոտ է ա­մե­նա­տար­րա­կան բա­նե­րին:

Եվ ՀՀԿ փոխ­նա­խա­գահ Ար­մեն Ա­շո­տյա­նը իր մար­տի 2-ի լայ­վը ի­րա­վամբ վեր­նագ­րել է «Արցա­խը՝ լա­փա­մա­նի դի­մաց»:

ՈՉ ԹԵ ՍՈՍԿ ԹԱ­ԼԱՆ­ՉԻ­ՆԵՐ, ԱՅԼ ԴԱ­ՎԱ­ՃԱՆ ԹԱ­ԼԱՆ­ՉԻ­ՆԵՐ

KURQ 

ԱԺ «Պա­տիվ ու­նեմ» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Հայկ Մա­մի­ջա­նյա­նը վեր­ջին խորհր­դա­րա­նա­կան ճե­պազ­րույց­նե­րի ըն­թաց­քում հայ­տա­րա­րեց, թե Եվ­րա­նեսթ խորհր­դա­րա­նա­կան վե­հա­ժո­ղո­վի պլե­նար նիս­տում իր ե­լույ­թից հե­տո եվ­րո­պա­ցի բա­վա­կան բարձ­րաս­տի­ճան մի պաշ­տո­նյա ա­սել է, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը վա­ղուց ար­դեն ո­րև­է բա­նակ­ցու­թյուն չի տա­նում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ:

«Եվրո­պա­ցի բա­վա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան իմ ե­լույ­թից հե­տո, ո­րը վե­րա­բե­րում էր Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կին, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քին, մեր հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում ու­ղիղ տեքս­տով ա­սաց. «Պա­րո՛ն Մա­մի­ջա­նյան, մենք ձեր դիր­քո­րո­շում­նե­րը գի­տենք, բայց դրանք այս պա­րա­գա­յում ռե­լև­անտ չեն, ո­րով­հե­տև Նի­կոլ Փա­շի­նյա­նը վա­ղուց ար­դեն ո­րև­է բա­նակ­ցու­թյուն չի տա­նում Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ, և բա­նակ­ցա­յին տրա­մա­բա­նու­թյունն ամ­բող­ջա­պես հիմն­ված է Ադր­բե­ջա­նի կազ­մում՝ Ար­ցա­խի հե­տա­գա ա­պա­գա­յի վրա», - պատ­մեց Մա­մի­ջա­նյանը՝ ա­սե­լով, թե ե­թե ո­րև­է մե­կը հանդգ­նի հեր­քել իր ա­սա­ծը, թող պատ­րաստ լի­նի, որ ա­նուն­ներ կա­րող են հնչել:

Այ­սինքն` ԱԽՔ-ի պնդում­նե­րը, թե Նի­կո­լը ՀՀԿ-ի հրա­պա­րա­կած փաս­տաթղ­թով չի բա­նակ­ցում, պրի­մի­տիվ սուտ է: Լավ էլ բա­նակ­ցում են, ընդ ո­րում` այն­քան հիմ­նա­րար բա­ներ են հա­մա­ձայ­նեց­րել, որ դե­տալ­նե­րը հի­մա «օնլայն դի­վա­նա­գի­տու­թյամբ» են ճշտում: Հի­շո՞ւմ եք այն ար­տա­հոսք-տե­սա­նյու­թը, ուր Լու­կա­շեն­կոն որ­պես միջ­նորդ Ա­լի­և­ի ա­նու­նից ա­ռա­ջար­կում է 5 մի­լի­արդ դո­լար Ար­ցա­խի շուրջ ե­ղած շրջան­նե­րի դի­մաց, Սերժ Սարգ­սյանն էլ մեր­ժում է, ա­ռա­ջար­կե­լով 6 մի­լի­արդ` Ար­ցա­խից ձեռք քա­շե­լու դի­մաց: Հնա­րա­վո՞ր է պատ­կե­րաց­նել, որ այդ նույն մի­լի­արդ­նե­րը Նի­կո­լին ա­ռա­ջար­կած չլի­նեն, ու նա էլ հրա­ժար­ված լի­նի: Ու բա­ցի ստվե­րա­յին ազ­գա­դավ պար­տա­վո­րու­թյուն­նե­րից չէ՞ որ նա «գյոռ­մա­միշ» թափթ­փուկ է, որ գա­հին բազ­մե­լուց 5 տա­րի անց էլ է սո­ված, զի սո­ված է ի բնե, ի ծնե, իր ցած­րա­խավ գե­նա­պիղծ ծագ­ման զո­րու­թյամբ:

Քա­ղա­քա­գետ, ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Թև­ա­նյա­նի բնո­րոշ­մամբ. «Բուլ­գա­կո­վի հայտ­նի վե­պում աս­վում է, որ մոսկ­վա­ցի­նե­րին փչաց­րել է բնա­կա­րա­նա­յին հար­ցը: Դա շատ բազ­մա­շերտ ձև­ա­կեր­պում է:

Մեր «թավ­շյա» տղա­նե­րին ու աղ­ջիկ­նե­րին նույն­պես փչաց­րել է բնա­կա­րա­նա­յին հար­ցը (թե­և՝ շա­տե­րը մին­չև իշ­խա­նու­թյան գալն ար­դեն փչա­ցած է­ին ու տա­ռա­պում է­ին «բնա­կա­րա­նա­յին հար­ցով»):

Իշ­խա­նու­թյու­նը զավ­թե­լուց հե­տո նի­կո­լենց ամ­բողջ թի­մը նույն բանն է ա­նում: Փող է աշ­խա­տում: Ու գրե­թե բո­լո­րը նույն ճա­նա­պարհն են անց­նում՝ ա­մեն մեկն իր ստա­ցած պաշ­տո­նի, թա­լա­նի հնա­րա­վո­րու­թյան, ու­նե­ցած պար­գև­ավ­ճա­րի և այլ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով: Նա­և՝ դաս­տի­ա­րա­կու­թյան ու կար­դաց­վա­ծու­թյան չա­փով:

Սրանք նախ ի­րենց տեսքն ու հա­գուս­տը փո­խե­ցին: Սկսե­ցին սանր­վել կամ փո­խել սանր­վա­ծը, ներ­կե­ցին մա­զե­րը, թան­կար­ժեք կոս­տյում գնե­ցին, փող­կապ կա­պել սո­վո­րե­ցին: Հե­տո ան­ցան ավ­տոմե­քե­նա գնե­լու գոր­ծին: Դրան հա­ջոր­դեց բնա­կա­րա­նի հար­ցի լու­ծու­մը: Զու­գա­հե­ռա­բար սկսե­ցին ա­մուս­նա­նալ, ա­մուս­նա­ցած­նե­րը՝ սի­րու­հի կամ սի­րե­կան պա­հել: Այս ա­մե­նից ա­զատ ժա­մա­նակ «շա­րի­կով­նե­րը» սկսե­ցին քննար­կել Էն­գելս-Կա­ուտս­կի նա­մա­կագ­րու­թյու­նը»:

Զավ­թած իշ­խա­նու­թյու­նը սրանց հա­մար կյան­քի, լի­նել-չլի­նե­լու խնդիր է: Ի­րենք չեն ու­զում իշ­խա­նու­թյու­նից հե­ռա­նալ ու վե­րա­դառ­նալ նախ­կին կյան­քին: Քան­զի նախ­կին կյան­քում ի­րեն­ցից շա­տե­րը անլ­վա ու անխ­նամ է­ին, չու­նե­ին ավ­տո­մե­քե­նա, իսկ բնա­կա­րա­նը, այն էլ՝ մեծ բնա­կա­րա­նը կամ ա­ռանձ­նա­տունն ա­նի­րա­կա­նա­նա­լի ե­րա­զանք էր: Մա­հա­պար­տի ֆա­նա­տիզ­մով սրանք կպայ­քա­րեն իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար: Քան­զի իշ­խա­նու­թյու­նը կորց­նե­լուց հե­տո լա­վա­գույն դեպ­քում կվե­րա­դառ­նան նախ­կին քրջոտ վի­ճա­կին, իսկ ա­վե­լի հա­վա­նա­կան է` որ կդատ­վեն, ե­թե ի­հար­կե գա­զա­զած ամ­բո­խը թող­նի, որ դա­տա­րան հաս­նեն:

Վաղ թե ուշ դա լի­նե­լու է, նախ­կին կուռ­քե­րը օ­րի­նա­չա­փո­րեն տա­պալ­վում են: Ա­ռա­վե­լևս, որ մի­ան­գա­մից մի քա­նի տի­րոջ ծա­ռա լի­նե­լու ռե­սուր­սը գործ­նա­կա­նում պրծած է: Ու խնդիրն այն է, որ այս Նի­կո­լի փո­խա­րեն դրսի շա­հագր­գիռ ու­ժե­րը նոր նի­կոլ­նե­րի չբե­րեն: Մի խա­մա­ճի­կը մյու­սով փո­խա­րի­նե­լը չի ընդ­հա­տի կուռ­քե­րի շրջա­նա­ռու­թյու­նը: Եվ քա­ղա­քա­կան շախ­մա­տի գերճշգ­րիտ պար­տի­ա է պետք, որ այդ շրջա­փու­լից դուրս գանք: Ու Եր­րորդ Հան­րա­պե­տու­թյան պատ­մու­թյու­նը մի­այն մեկ այդ­պի­սի գրոս­մայս­թեր գի­տի: Այն գրոս­մայս­թե­րը, ում մեկ­նար­կը 2008-ին թու­լաց­նե­լու հա­մար «մար­տի 1» կազ­մա­կերպ­վեց: Փաս­տա­բան Տիգ­րան Ա­թա­նե­սյա­նի փո­խանց­մամբ. «Իմ կար­ծի­քով ևս 1-2 օր և այդ ա­մե­նը ա­վարտ­վե­լու էր՝ մար­դիկ ար­դեն չէ­ին հա­վա­տում ի­րենց ա­ռաջ­նոր­դին (Տեր-Պետ­րո­սյա­նին-խմբ.): Եվ այդ ա­մե­նը շա­րու­նա­կե­լու հա­մար պետք էր մի ար­տա­ռոց ի­րա­դար­ձու­թյուն, ո­րը և ե­ղավ ոս­տի­կա­նա­կան օ­պե­րա­ցի­ան: Այդ օ­պե­րա­ցի­ա­յի ո­րև­է ի­մաստ չկար և դրա նա­խա­ձեռ­նող­նե­րը և ի­րա­գոր­ծող­նե­րը ա­կան դրե­ցին մեր պե­տա­կա­նու­թյան տակ, ո­րը և պայ­թեց 2018 թվա­կա­նի գար­նա­նը»: Հաս­կա­նում եք, չէ՞ որ Նի­կո­լի խուն­տան ա­մեն ինչ ա­նե­լու է, որ­պես­զի այդ նա­խա­ձեռ­նող­նե­րը եր­բեք չբա­ցա­հայտ­վեն...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում