Դառնալու ենք Թուրքիայի, իսկ ավելի ճիշտ` Թուրանի մի ողորմելի հատված․ Թուրքիայի հետ սահմանի բացման հակառակ երեսը

Տնտեսություն

<<Ահավոր վիճակ է լինելու, եթե սահմանը Թուրքիայի հետ բացվի: Կցորդի ռեժիմով են մարդիկ ապրելու, սա՝ լավագույն դեպքում: Հայաստանը դառնալու է օժանդակ կցորդ: Հակառակ դեպքում, անգամ այդ հնարավորությունը չենք ունենալու: Գուցե ապրանքները մեզանում շատանան, սակայն մեր երկիրն իր սուբյեկտայնությունը լրիվ կկորցնի: Որքան էլ մենք խոսենք ինքնիշխանությունից, անկախությունից եւ ազատությունից, այսպիսով դառնալու ենք Թուրքիայի, իսկ ավելի ճիշտ` Թուրանի մի ողորմելի հատված>>,-անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմամբ ոգեւորվածներին, մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ապա անդրադառնալով տնտեսության ներկա վիճակին մեր զրուցակիցը բավական տխուր պատկեր ներկայացրեց․

-Հայաստանում աղքատության մակարդակը գերազանցում է 40-50 տոկոսը, այն կապ չունի պաշտոնապես հրապարակված ցուցանիշների հետ։ Մանիպուլյատիվ ձևերով, կենսաթոշակը 2300-3000 դրամով բարձրացրեցին, ոնց որ էդ զանգվածի աչքին թոզ փչեն: Այս մարդիկ, որ առանց այն էլ մի կերպ էին ապրում, այս բարձրացումով զրկվեցին նպաստի ռեժիմից: Այդ մարդիկ, ինչ-որ ձևով իրենց գոյությունը պահպանում են ու նրանք արդեն վաղուց ոչ թե աղքատներ, այլ ծայրահեղ աղքատներ են: Հիմա, երբ մեր հանրապետության ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտ, նոր աշխատատեղեր չի բացվում՝ ինչպե՞ս կարելի է խոսել աղքատության նվազման մասին։

-Ի՞նչ գործիքներով կարելի է նվազեցնել աղքատության տեմպերը։

-Ներկայումս հանրապետությունում ռացիոնալ, իրական հատվածում հավելյալ արժեք, եկամուտներ չի ստեղծվում, նոր աշխատատեղեր չեն բացվում, հետևաբար ինչպիսի մեթոդաբանությամբ էլ հաշվարկեն, միևնույն է՝ հնարավոր չէ աղքատության ցուցանիշի նվազում արձանագրել: Միայն գյուղատնտեսական ապրանքների մթերումներով բազմաթիվ խնդիրներ կան, ինչպես կարող է պետության մեջ մշակված բերքի մթերման խնդիր առաջանա, եթե ասենք, ինչ որ մեկն ավելի մատչելի գներով ուրիշ տեղից այդ մթերքից չի ներկրում: Ամբողջ խնդիրը պետական կառավարման մեջ է, որի հետևանքով ոչ միայն կասեցվում, խոչընդոտվում է տնտեսության զարգացումը, այլ նաև անհնարին դարձվում քաղաքացու ապրելու հնարավորությունը: Ցանկացած երկրի հաջողությունը կապված է պետական կառավարման համակարգի արդյունավետության հետ, իսկ այսօր մեր պետական համակարգի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է։
-Պարոն Բոստանջյան, աղքատության ֆոնին առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, ԿԲ-ն ի վիճակի չէ՞ զսպել այս գնաճը։

-ԿԲ-ն ցանկացած պարագայում գնաճի համար սահմանում է 4-4.5 տոկոս և աշխատում են գտնվել այդ մակարդակի վրա, բայց իրականությունը բացարձակապես դա չէ, և կարող եք համոզված լինել, որ 2023 թվականին գնաճի առումով ավելի զուսպ մակարդակ ունենալու հեռանկար չկա, որովհետեւ տնտեսության մեջ չկա որակական փոփոխություն: Մինչև իրենց իշխանությունը՝ պետական պարտքը եղել է 6 միլիարդ 700 միլիոն դոլար, հիմա այն դարձել է 10 միլիարդ 640 միլիոն: Այսինքն՝ պետական պարտքն աճել է 60 տոկոսով: Բացի պետական պարտքից՝ այս պահի դրությամբ, մասնավոր տրանսֆերտները 2022 թվականին եղել է 5.2 միլիարդ դոլար, ինչը մեր ՀՆԱ-ի գրեթե 30 տոկոսն է: Այսքան փողը որ լցվել է երկիր, ավտոմատ ձևով բերել է 14.2 տոկոս տնտեսական աճի: Իսկ երբ նայում ենք որակական առումով՝ տեսնում ենք միայն ծառայությունների և առևտրի ոլորտ: Գյուղատնտեսությունը 0.4 տոկոս աճ է ունեցել. ի՞նչ էկոնոմիկա, երբ խոսում ես 14.2 տոկոս ակտիվության մասին, որտեղ հիմնական գործառույթներից մեկը 0.4 տոկոս է: Այսինքն՝ սա նշանակում է քվազի աճ (կարծեցյալ), որը պայմանավորված է եղել արտաքին աշխարհից եկած ֆինանսական միջոցներով: Եթե կառավարությունն ընդմիշտ գնար արձակուրդ, բայց պարգևավճարներն ու բարձր աշխատավարձերը, անիմաստ գործուղումներն ու մեքենաները մնային, դարձյալ 14.2 տոկոսը կլիներ: Ասել է թե՝ ոչինչ անել էլ պետք չէր. արդեն գոյություն ունեցող այդ ֆինանսական միջոցների շարժն ավտոմատ բերում է, այսպես կոչված, աշխուժացման։ Սակայն նորից եմ կրկնում, իրավիճակը ռիսկային է, քանի որ ակտիվությունն ապահոված արտաքին գործոնների չեղարկումը տնտեսության վրա կունենա բացասական հետևանքներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում