Մենախցում է, ստանում է «Մեթադոնի» իր չափաբաժինը, արգելված են տեսակցությունները. «Համմերի» թմրամոլ վարորդի մայրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով վոյաժներ իրականացրած Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը այժ գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ի մենախցում, որովհետեւ թմրանյութերից կախվածությունը նրան դարձրել են դյուրագրգիռ, նյարդային, այդ իսկ պատճառով Գեղամը տեղափոխվել է մենախուց: Թեեւ վերջինս, ինչպես մայրն է` տիկին Արփինեն պատմում, ստանում է իրեն հասանելիք Մեթադոնի չափաբաժինը (-Մեթադոնը սինթետիկ ափիոնային թմրամիջոց է, որը կիրառվում է փոխարինող բուժման նպատակով: Բուժման մեջ մեթադոնի նշանակումն իրականացվում է ամբուլատոր ռեժիմով, այն անվճար է. Ի.Ա.), սակայն դա բավարար չէ, որպեսզի տղան կարողանա ձերբազատվել թմրանյութերի կախվածությունից:

Մասնավորապես ծնողի խոսքերով.

-Քննիչը քաջ գիտակցելով, որ Գեղամը ունի էդ զիբիլ թմրանյութերից կախվածություն նրան նպատակահարմար է գտել տեղափոխել ՔԿՀ, այն դեպքում, երբ նա պետք է տեղափոխվեր Նարկոլոգիական հանրապետական կենտրոն: Գեղամը հրաժարվել է հանրային պաշտպանի ծառայություններից, արգելված է նրա մոտ տեսակցությունը եւ հեռախոսային զրույցները: Ես չգիտեմ, թե ինչ վիճակում է հիվանդ տղաս, միայն շաբաթը մեկ նրան ուտելիք ենք տանում, ու տեղում ենք ՔԿՀ-ի աշխատակիցներից իմանում, թե ինչ վիճակում է Գեղամը: Մենք դիմել ենք ՄԻՊ-ին, ՔԿՀ-ի պետին, որպեսզի Գեղամին տեղափոխեն համապատասխան կենտրոն, բայց մինչ օրս դեռ նման որոշում չի կայացվել: Թեեւ հանուն արդարության պետք է ասեմ, որ ՔԿՀ ղեկավարն էլ համապատասխան գրությամբ տեղեկացրել է վերադասին, որ Գեղամը իրենց մոտ պահվելու կալանավոր չէ: Խոստացել են, որ հնարավորը կարվի, որպեսզի նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: 

Գեղամի մայրիկի խոսքերով.

-Գեղամը ոչ ոքի հետ խոսելու ցանկություն չի հայտնել, մեզ էլ թույլ չեն տալիս տեսակցել անգամ հեռախոսի միջոցով տղայիս ձայնը լսենք: Մենք չենք ասում, որ պատասխան չտա արածի համար, բայց թող նաեւ բուժվի այդ կախվածությունից: Մինչեւ հիմա մեզ մեքենան էլ հետ չեն տվել, ասում են քննչական գործողություններ են իրականացնում, բայց որ տեսնեք այդ մեքենան չէ՞, վրան մի առանց ծակ տեղ չկա, ես զարմանում եմ, որ էրեխես չի վնասվել: Մենակ Գեղամին են մեղադրում, բա ով պետք է պարեկների գործունեության պատասխանը տա, իմ տղան գոնե թմրամոլա է` չի գիտակցել արածը, բա դրանք, որ մի աշխարհ կրակահերթ են իրականացրել...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում