«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ե­թե հան­րա­յին տրանս­պոր­տի վա­րոր­դը նա­և հսկիչ է, ա­պա, ինչ­քան էլ զար­մա­նա­լի լի­նի, «Նոր Հա­յաս­տա­նի նոր ոս­տի­կա­նու­թյան» ՊԱ­ՐԵ­ԿԸ նա­և բնա­կա­րա­նա­յին գող է: Գյում­րե­ցի ի­րա­վա­պաշտ­պան Կա­րա­պետ Պո­ղո­սյա­նի փո­խանց­մամբ. «Գի­շե­րը պա­րե­կա­յին ծա­ռա­յու­թյան Շի­րա­կի մար­զի գու­մար­տա­կի, ա­ռա­ջին դա­սա­կի սպա Ռ. ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆԸ Աշ­տա­րակ խո­շո­րաց­ված հա­մայն­քում բռնվել է բնա­կա­րա­նա­յին գո­ղու­թյուն կա­տա­րե­լիս, տա­րած­քի բնա­կիչ­նե­րը շան ծեծ են տվել, ա­պա ա­հա­զան­գել ոս­տի­կա­նու­թյուն: Իմ ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով Հայ­րա­պե­տյա­նի նկատ­մամբ կա նա­խա­ձեռ­նած քրե­կան վա­րույթ` ութ բնա­կա­րա­նա­յին գո­ղու­թյան հատ­կա­նիշ­նե­րով: Գող-պա­րե­կը այս պա­հին գտնվում է Աշ­տա­րակ ԲԿ-ում, գլխի բաց վեր­քե­րով, հե­տև­ի ոտ­քի կոտր­ված­քով»: Դեպ­քը տե­ղի է ու­նե­ցել Կար­բի գյու­ղում, ա­սում են, թե գող պա­րե­կին ոչ մի­այն մի լավ ծե­ծել է­ին, այ­լև երկ­րորդ հար­կից ցած նե­տել, և Կա­րա­պետ Պո­ղո­սյա­նի ա­սած «հե­տև­ի ոտ­քի կոտր­ված­քը» ցած նե­տե­լու հե­տև­անքն է: Ին­չև­է, ըստ ի­րա­վա­պաշտ­պա­նի. «Դեպ­քից զար­մա­ցած չեմ, քա­նի որ Փա­շի­նյան Նի­կո­լի կադ­րե­րը իր նման անգ­րա­գետ են, ան­բա­րո­յա­կան, ոչ ար­հես­տա­վարժ, գող և թուրք»: Բայց կար­բե­ցիք զար­մա­նա­լի մար­դիկ են` ախր ին­չո՞ւ է­իք տփում, պի­տի պար­զա­պես վան­կար­կե­իք «Ոստի­կա­նը մերն է»:

ՔՊ-ական խուն­տան ո­րո­շել է իբր պայ­քա­րել ըն­տա­նե­կան բռնու­թյան դեմ՝ դրա ան­վան տակ հեր­թա­կան ան­գամ հար­կա­տու­նե­րիս փո­ղե­րը մսխե­լով. ՆԳ փոխ­նա­խա­րար ԱՐ­ՓԻ­ՆԵ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ, ԱԺ-ում խնդրի վե­րա­բե­րյալ հան­դես գա­լով զե­կույ­ցով, ա­վե­տել է հայ հան­րու­թյա­նը, որ պատ­րատս­վում են շուրջ 200 ձեռ­նաշղ­թա­յի հա­վա­քա­ծու ձեռք բե­րե­լու հա­մար պա­հան­ջել մոտ 560 մլն դրամ գու­մար: Ինչ­պես պարզ­վում է դրան­ցով նա­խա­տե­սում են է­լեկտ­րո­նա­յին հսկո­ղու­թյան տակ դնել ըն­տա­նե­կան բռնա­րար­նե­րին: Դե պարզ է, որ դա եվ­րո­պա­նե­րից Նի­կո­լի վզին հեր­թա­կան ան­գամ դրված հանձ­նա­րու­թյուն է, որն էլ ՆԳՆ-ն կա­տա­րում է: Զար­մա­նա­լի է, այդ տխմար եվ­րա­խա­ղա­լիք­նե­րը ձեռք բե­րե­լու վրա այդ­քան փող ծախ­սե­լու ի­մաս­տը ո՞րն է, երբ դիր­քե­րում զին­վո­րը նոր­մալ զրահա­բաճ­կոն ու սա­ղա­վարտ չու­նի: Թե՞ ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ան դար­ձել է սրանց սուրբ գիր­քը, մա­նա­վանդ որ Ստամ­բու­լում է նստած այս ազ­գա­դավ­նե­րի պա­պան` սուլ­թան Էր­դո­ղա­նը: Ձեռ­նաշղ­թա­ներ պետք է գնել ա­ռա­ջին հեր­թին կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի հա­մար, քա­նի որ Հա­յաս­տա­նում բռնու­թյան ա­ռաջ­նա­յին աղ­բյու­րը հենց նա է, հենց նրան պետք է են­թար­կել է­լէկտ­րո­նա­յին վե­րահս­կո­ղու­թյան՝ ար­գե­լե­լով քա­ղա­քա­ցի­նե­րին մեկ կի­լո­մետ­րից մո­տիկ գալ, քան­զի նրան տես­նող ցան­կա­ցած նոր­մալ մարդ կա­տա­ղում է:

Մեզ զար­մաց­րեց Գեր­մա­նի­ա­յի կանց­լեր Օ­ԼԱՖ ՇՈԼ­ՑԸ` անս­պա­սե­լի­ո­րեն հայ­տա­րա­րե­լով. «Ստա­տուս քվոն չի կա­րող շա­րու­նակ­վել, պետք է եր­կա­րա­ժամ­կետ լու­ծում գտնել՝ ի շահ ժո­ղովր­դի: Այս տե­սա­կե­տից անհ­րա­ժեշտ է հաս­նել խա­ղաղ լուծ­ման՝ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան, ինչ­պես նա­և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի քա­ղա­քա­ցի­նե­րի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի տե­սան­կյու­նից: Ընդ ո­րում, այս սկզբունք­նե­րը հա­վա­սար են»: Զար­մա­նա­լի է, ի՞նչ մո­ծակ նրան հան­կարծ կծեց, ե­թե Գեր­մա­նի­ա ժա­մա­նած Նի­կո­լը վա­ղուց ար­տաք­սել է ՀՀ դի­վա­նա­գի­տա­կան բա­ռամ­թեր­քից «ինքնո­րո­շում» բա­ռը: Ե­րև­ի թե, կրկին «նախ­կին­ներն» են մե­ղա­վոր, Շոլ­ցի գրպա­նը գցել են այդ բա­ռը, որ խան­գա­րեն Նի­կո­լին «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» Ա­լի­և­ի օ­րա­կար­գով ա­ռաջ շարժ­վե­լու: Կամ էլ Գեր­մա­նի­ա­յի կանց­լերն էլ սկսել է այս հո­ղա­տու ա­րա­րա­ծից զզվել նույն­քան, որ­քան ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը: Ին­չև­է, այդ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­նե­լուկն էլ մի օր կպարզ­վի, և կի­մա­նանք, թե ում հետ է թարս­վել Շոլ­ցը` Բաք­վի՞, թե՞ թու­րքի շուն ՔՊ-ական բո­լու­կի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան