Նոր մանրամասներ Սաֆարովի կողմից կացնահարված հայ սպայի գործով․ Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Դեռեւս 2020թ․-ին ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրած վճռով արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։

Վճռում նշված է նաև, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի՝ էթնիկ ատելության հողի վրա իրականացրած հանցանքի համար ազատազրկման ապահովումը,  երկիր վերադառնալուց հետո ներել են  ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։

ՄԻԵԴ վճռից երկու տարի անց կատարվել է արդյոք միջազգային դատարանի վճռով նախատեսված գործառույթները հարցի պատասխանը <<Իրավունքը>> փորձել է ստանալ Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանից, ով նախ ֆիքսեց, թե ինչ էր փաստվել ՄԻԵԴ վճռով․

-ՄԻԵԴ վճռում մասնավորապես նշված է․ «Փաստերը անխուսափելիորեն հանգեցնում են այն եզրակացության, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև՝ Հունգարիայի կողմից եղել է ՄԻԵԿ 2-րդ հոդվածի խախտում՝ ընթացակարգային ասպեկտում:

Հաշվի առնելով սույն գործով հարուցված իրավական հարցերի ծայրահեղ կարևոր բնույթը, «ծայրահեղ դաժան ատելության հանցագործությանը» ներում շնորհելը և դրանում ներառված մարդկանց, մասնավորապես՝ Հունգարիայի վարչապետին և պաշտպանության նախարարին, և Անդրբեջանի նախագահին, պաշտպանության նախարարին և արդարադատության նախարարին, և հաշվի առնելով, որ գործը «բարձրացնում է Կոնվենցիայի պահպանման վրա ազդող ընդհանուր բնույթի հարցեր», ես միայն կարող եմ ակնկալել, որ այս ողբերգական դեպքը կներկայացվի Մեծ պալատ քննարկումներին: Հույս ունեմ՝ մի օր հայցվորները կարժանանան լիարժեք արդարության:

Վճռին պետք է հաջորդեր ՀՀ կառավարության դիմումը Եվրոպայի նախարարների կոմիտե՝ վճռի կատարման պահանջով, առանց դիմում նախարարների կոմիտեն ոչինչ չի անում։ Նախարարների կոմիտեն դա նույնն է ինչ մեզ մոտ ԴԱՀԿ-ն։ Պետք ՀՀ Կառավարությունը հետամուտ լիներ, քանի որ ՀՀ-ն հանդիսանում է երրորդ կողմ, բայց մինչ օրս, չգիտես ինչու դեռ Եվրոպայի նախարարների կոմիտե դիմում չի հասցեագրվել։ Փաստորեն ունենք շատ հզոր ՄԻԵԴ վճիռը, որը մնացել է անկատար։

ՄԻԵԴ վճռի կատարման դեպքում Սաֆարովի կրկին պետք է հետ վերադարձվի, հակառակ դեպքում նրա նկատմամբ միջազգային հետախուզում կիրականացվի, սանկցիաներ կիրառվեն եւ այլն, բայց, փաստորեն մինչ այժմ ոչինչ չի արվում։ Մենք մեր կողմից այլեւս այստեղ անելիք, ցավոք, չունենք, հիմա գնդակը, այսպես ասած, Կառավարության դաշտում է։ Մենք հասել ենք շատ կարեւոր, կրկնում եմ հզոր վճռի, մնացածը պետք է ՀՀ-ն հետամուտ լինի։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում