Կասկածելի օֆշորային ընկերություններ, թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր, պայթուցիկներ, տոքսիկ տարրեր․ Ամուլսարում թաքնված «ռումբերը»

Հանդիպում

2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ «Սա անօրինական գործընթաց է, որը սկսվել է 2009թ.-ից և մինչև օրս շարունակվում է, իշխանափոխություն եղավ, բայց նույն գիծը մեր կառավարությունը բռնել է և չի շեղվում»,-  «Իրավունքի» հետ զրույցում ասաց  բնապահպանական խնդիրների մասին իրավական հարթակում մշտապես ահազանգող, փաստաբան Նազելի Վարդանյանը, ընդգծելով․

Նազելի Վարդանյանը զրպարտել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը. դատարանը վճռեց

Ինչպես են ասում, որ ռիսկեր չկան։ Կառավարությունն ինչպե՞ս է երաշխավորում։ Եթե վաղը լինի դատական ակտ, որով թույլտվությունները կամ փորձաքննությունների եզրակացությունները ուժը կորցրած կճանաչվի, ինչ են անելու, այդ վնասների հատուցումներն իրենց գրպանի՞ց են տալու, թե՞ պետական բյուջեից, թե՞ ազդեցություն են ունենալու, ճնշո՞ւմ են գործադրելու դատարանների վրա։ Ինչպես են այդ երաշխիքները տալիս»,- նշեց Վարդանյանը՝ հույս հայտնելով, որ առհասարակ հանքարդյունահանումը չի սկսվի, գումարն էլ բավարար չէ, որ հանքարդյունահանում սկսվի, որովհետև Գնդեվազի և Ջերմուկի բնակիչները դեմ են, ամբողջ Վայոց Ձորի մարզում 12000 ստորագրություն է հավաքվել, հանրագիր է ներկայացվել ավագանուն, որը հավանություն է տվել։

-Տիկին Վարդանյան, կմանրամասնեք, թե կոնկրետ ի՞նչ վտանգներ են անտեսվելԿառավարության կողմից։

-Նախ Չի ապահովել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման լիարժեք փորձաքննության իրականացումը, հաշվի չի առել 2019թ. ELARD և TRC միջազգային ընկերությունների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները և եզրակացությունը, ինչի համար պետական բյուջեից վճարել է 454 հազար դոլար: Հաշվի չի առել ջրային ռեսուրսների՝ Սևանա լճի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանների, Սպանդարյան և Կեչուտ ջրամբարների, ստորգետնյա ջրերի վրա բացասական ազդեցությունը, թթվային դրենաժի հետևանքով մակերևութային և ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտումը: Կառավարությունը անտեսել է Ամուլսարի հանքում առկա ռադիոակտիվ տարրերի՝ ուրանի, թորիումի, ինչպես նաև ռադոնի հետ կապված ռիսկերը, հանքի շահագործման արդյունքում առաջացող՝ հսկայական ծավալներով տոքսիկ տարրեր պարունակող փոշով շրջակա միջավայրի աղտոտումը: Անտեսել է աշխարհի մի շարք երկրներում արգելված ցիանային տեխնոլոգիայի կիրառման հետ կապված ռիսկերը: Հաշվի չի առել «Ջերմուկ» հանքային ջրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունները՝ պայմանավորված Բեռնի կոնվենցիայով: Հաշվի չի առնվել տարիներ շարունակ հանրության կողմից Ամուլսարի ծրագրի դեմ ազդակիր համայնքների բնակչության և հանրության դիմադրությունը: 2018թ․ աշնանը հանրագրի միջոցով Ջերմուկ խոշորացված համայնքի շուրջ 3 հազար բնակիչներ իրենց ստորագրություններով դեմ են արտահայտվել մետաղական հանքարդյունաբերությանը։ Անտեսվել է կամ չի գնահատել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախկին գործելաոճը (due diligence), անօրինականությունների, քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունների, քաղաքացիների դատական հետապնդումների պրակտիկան՝ հերթական անգամ հանրային ռեսուրսները վստահելով օֆշորային գոտում գրանցված, անհայտ սեփականատերեր ունեցող և ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող ընկերությանը։
Ի վերջո, հաշվի չի առել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, 2022թ. սեպտեմբերի 13-ի ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և Ջերմուկ քաղաքի ռմբակոծումը: Ըստ Ամուլսարի ծրագրի՝ Ջերմուկի հարևանությամբ պետք է կուտակվեն ու կիրառվեն տասնյակ հազարավոր տոննա և հարյուրավոր տարիներով մնայուն թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր ու պայթուցիկներ, ինչը ռազմական գործողությունների դեպքում կդառնա վտանգ ոչ միայն Ջերմուկի, այլ Սևանա լճի, ողջ Վայոց ձորի, Սյունիքի և Արարատի մարզերի համար Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանների աղտոտման հետևանքով, Գեղարքունիքի մարզի համար Արփա-Սևան թունելով աղտոտված ջրերի հոսքի պատճառով։ Պնդումները, որ Ամուլսարի ծրագրի իրականացումը և միջազգային ներդրումների ներգրավումն անվտանգության երաշխիք են, անհիմն են և մանիպուլիացիոն բնույթ են կրում: Սոթքի ոսկու հանքավայրի տարածքը պարբերաբար թիրախավորվում է, այսինքն, փաստացի, միջազգային ներդրումները երաշխիք չեն հանդիսանում Ադրբեջանի ռազմական նկրտումները զսպելու համար: Ամուլսարի ծրագրի դեպքում չկա որևէ երաշխիք, որ նույն սցենարը չի կրկնվի, և դրանով իսկ Հայաստանի տարածքներն էլ ավելի չեն թիրախավորվի:
Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման նպատակով ներգրավելով Եվրասիական զարգացման բանկին՝ չի գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական ռիսկերը Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պայմաններում: Եվրասիական զարգացման բանկի մյուս խոշոր բաժնետերերը՝ Ղազախստանը և Բելառուսը, հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ցուցաբերել են արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում: Նման բաժնետերեր ունեցող բանկի հետ գործարքի գնալն անմիջական սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար:
ՀՀ կառավարությունը փոխանակ որդեգրի քաղաքականություն՝ վերականգնելու երբեմնի բարգավաճող և արդեն սահմանամերձ դարձած առողջարանային Ջերմուկ քաղաքի կենսագործունեությունը, ամրապնդելու համայնքների դիմակայունությունը և սահմանների անվտանգությունը, Ամուլսարի շահագործման ծրագրով, փաստորեն, նախընտրում է վերջնականապես զոհաբերել Ջերմուկը և նրա սոցիալ-տնտեսական կայացած համակարգը հանուն հանքի շահագործման 10-11 տարիների ընթացքում պետական բյուջե ժամանակավոր մտնող մի քանի տասնյակ միլիարդ դրամի և մի քանի կասկածելի օֆշորային ընկերությունների հարստացման:

Ամփոփելով խոսքս վստահորեն կասեմ հետեւյալ, որ եթե նախկինում միակ վտանգն այն էր, որ հանքի շահագործման հետևանքով կարող են առողջական խնդիրներ ունենալ, փոշի շնչել, կվնասի իրենց բիզնեսին, կկորցնեն իրենց ապրուստի միջոցը, ապա այժմ ավելացել են նաև անվտանգային խնդիրները։ Թշնամին Ջերմուկից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ վաղն այնտեղ ցիանիդային հարթակ լինելու դեպքում, ռումբ չի ընկնելու, որի հետեւանքով ամբողջ Հայաստանի խմելու ջուրը չի աղտոտվելու։ 

-Տիկին Վարդանյան, արդյո՞ք իշխանությունները չեն գիտակցում այդ ռիսկերը։

-Դե տեսնում ենք, որ հաշվի չեն առնու, իրենք մտածում են, որ ինչ-որ հանք զսպելու է Ադրբեջանին հարձակումից ու ռմբակոծությունից,եթե այդպես է թող ամեն մետրի վրա հանք բացեն, ամեն տեղ էլ մի բան կա։ Հակառակը, ինքն ասելու է՝ իրենց ջրերն էլ ենք աղտոտելու, դրա համար են իբրև հարձակվում։ Ի՞նչ են պատասխանելու այդ դեպքում։ Մեզ են գժի տեղ դրել, թե իրենք են տգետ, թե հատուկ են անում՝ չեմ կարող ասել։

Սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է, ինչ-որ մեկի քմահաճույքի, ամբիցիաների հարցը չէ։ Որևէ մեկի անձնական շահերով չպետք է ուղղորդվենք, պետք է գործենք ազգային շահերով, որովհետև ճգնաժամային իրավիճակում ենք գտնվում։ Ռիսկերից մեկն այն է, որ տարածաշրջանում ամեն օր երկրաշարժներ են լինում, այդտեղ 10 բալանոց երկրաշարժի գոտի է, մեր էկանոմիկայի նախարարը կարողանալու է կառավարել այդ պրոցեսները։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում