Սլավիկ Գալստյանը` ոսկե, Մալխաս Ամոյանը` արծաթե մեդալակիրներ
ՍպորտԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարում 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) 1-1 հաշվով պարտություն կրեց աշխարհի գործող չեմպիոնից և նվաճեց արծաթե մեդալ:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վիգեն Նազարյանն (87 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։

