Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Լեչեի» դեմ խաղում.Whoscored
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored վիճակագրական ռեսուրսը հրապարակել է «Ինտերի» ֆուտբոլիստների գնահատականները «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի տնային խաղի համար։
Այս խաղում գոլի հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը ստացել է 7,8 գնահատականը: Նույն գնահատականին արժանացել է նաև «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին: Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մխիթարյանին գոլային փոխանցում կատարած իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան՝ 7,9 միավոր:
Հայ կիսապաշտպանի փոխանցումների 93 տոկոսը ճշգրիտ է եղել:

