Աշխարհն ունի կանանց նվիրված մեկ տոն, իսկ Հրանուշ Հակոբյանի համառ ջանքերի շնորհիվ՝ Հայաստանը՝ երկու. Խուրշուդյան

Հասարակություն

«Բոլորը գիտեն, որ մարտի 8-ին ես անձամբ շնորհավորում եմ իմ կյանքի կարեւոր երկու կնոջ՝ մորս եւ Հայաստանում մարտի 8-ը օրենքի ուժով տոն դարձրած հայ քաղաքական կյանքի երկաթե լեդիին՝ Հրանուշ Հակոբյանին…

Այս անգամ ցանկանում եմ մարտի 8-ը Հայաստանում տոն դարձնելու հետաքրքիր պատմությունը պատմել. Եվ այսպես, նորանկախ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀՇ-ն իր պատգամավորներով 1995 թվականի առաջին գումարման Ազգային Ժողովում որոշում են հանել մարտի 8-ը տոնացույցից՝ համարելով այն որպես Սովետական տոն եւ փոխարենը նշել ապրիլի 7-ը, ապրիլի 7-ն էլ ընդունվեց Հրանուշ Հակոբյանի համառ ջանքերի շնորհիվ (1991 թվականից արդեն մարտի 8-ը չէր նշվում, համարվում էր սովետական մնացուկ)… Այս փոփոխություններին կտրուկ դեմ էր պատգամավոր Հրանուշ Հակոբյանը… Օրենքն ընդունվում է եւ 1996 թվականից Մայրության եւ գեղեցկության տոնը նշվում է ապրիլի 7-ին… Միայն 6 տարի անց 2001 թվականին՝ 2-րդ գումարման Ազգային Ժողովում մարտի 8-ը կրկին իր տեղն ունեցավ հայկական տոնացույցում։ Օրենքի նախագծի հեղինակը պատգամավոր, հետագայում Սփյուռքի նախարարության հիմնադիր նախարար Հրանուշ Հակոբյանն էր, ի դեպ, քվեարկությունն ու օրենքի ընդունման քննարկումներն իրենց հերթին առանձին ներկայացնելու պատմություններ են…

Այսպիսով աշխարհն ունենում է կանանց նվիրված մեկ տոն, իսկ Հայաստանը՝ երկու… Ի դեպ, «կանանց միամսյակ» տերմինը նույնպես տիկին Հակոբյանի շնորհիվ իր ընկալումն ունեցավ հանրության շրջանում։ Շնորհավոր եւ շնորհակալություն տիկին Հակոբյան, Ձեր նախաձեռնած եւ կյանքի կոչված տոնը տասնամյակներ շարունակ սիրո, ընտանեկան, նվիրումի եւ միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքի խորհրդանիշ է։ Ձեր կողմից ստեղծած հարյուրավոր օրենքների կողքին մարտի 8-ն առանձնանում է իր ձեւի, օրենքի տառին համապատասխան եւ անխափան գործելու բովանդակությամբ, քանի որ չեմ տեսել դեռեւս այդքան համարձակ տղամարդ, որ այն անտեսի ու մնա անպատիժ… Թող մեր կյանքում հանդիպած տոներն ու իրադարձությունները կրկին գույն առնեն եւ մեր մայրերն այլեւս արցունք չտեսնեն…Հավիտյանս հավիտենից...», - գրել է ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադիր Հրանուշ Հակոբյանի 2013-14 թթ.-ի մամուլի քարտուղար, հասարական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին