Ուկրաինայում հաղթել եմ ադրբեջանցի մարզիկի

Սպորտ

Օրերս, Էջմիածնի «Համլետ Պատուրյանի» անվան մարզադպրոցում կայացել է «Գրիգորյան ֆայթ» մարտական ակումբի կողմից կազմակերպված խառը մենամարտերի /MMA / միջազգային մրցաշարը։

«Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբից մրցաշարին մասնակցել են 6 մարզիկներ, որոնք հենց առաջին ռաունդում փայլուն հաղթանակ են տարել 6 հաղթանակ, նույնքան էլ չեմպիոնական գոտի։

Նրանցից մեկն էլ պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի Էջմիածին մարզական ակումբի մարզիչ, պրոֆեսիոնալ մարզիկ, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի մասնակից ՅՈւՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ է։ Iravunk.com-ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ չեմպիոնական գոտին նվաճած Յուրի Բաղդասարյանի հետ։

- Ողջույն, Յուրի: Շնորհավորում ենք այս նվաճման առթիվ։

- Շնորհակալ եմ առաջին ռաունդի երրորդ րոպեին հաղթեցի մրցակցիս ձեռքի կոտրող հնարքով։ Մրցաշարին մասնակցում էին 7 երկրների ուժեղագույն մարզիկներ։

Ի դեպ, նշեմ, որ մրցակիցս ինձանից ծանր էր 13 կգ֊ով, ես 77կգ, իսկ նա 93 կգ։ Այս մենամարտը, հաղթանակը շատ սպասված էր ինձ համար, քանի որ շուրջ 3 տարի մենամարտ չէի ունեցել, որովհետև գտնվում էի Հայոց բանակում, ծառայության մեջ էի։

֊ Յուրի, տեղյակ եմ, որ նաև մասնակցել ես Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմին։

֊ Ցավոտ թեմա է, ճիշտն ասած երկար չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես ծառայում էի Արմավիրի զորամասում, պատերազմի ժամանակ տեղափոխվել եմ Կուբաթլու, կռվել եմ, պատերազմի 6-րդ օրը վիրավորել։ Հետո ապաքինվեցի ու ծառայությունս շարունակեցի Վարդենիսի զորամասում։ Պատերազմը շատ վատ բան է, կուզենամ, որ էլ երբեք չլինի։

Նշեմ, որ նախքան բանակ գնալս ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ էլ փայլուն հաղթանակ եմ ունեցել ազգությամբ իրանցի մրցակցիս նկատմամբ։ Մենամարտը տևեց ընդամենը 57 վայրկյան, վզի խեղդող հնարքով հաղթեցի Արցախում ծածանեցի մեր եռագույն դրոշը։ Ցավոք, երկու ամսից ավել է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ, շատ ծանր պայմաններում ուղղակի գոյատևում են մարդիկ, հուսով եմ, որ աշխարհի երկրները կլուծեն այս մեծ խնդիրը։ «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբի փոխնախագահը Անդրանիկ Կարապետյանն է, նա նաև իմ անձնական մարզիչն է։ Ես էլ բազմաթիվ սաներ ունեմ, պարապմունքները անցկացնում ենք «Արմֆայթինգ Էջմիածին» մարզական ակումբում։ Ես 5 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով, սկզբից ըմբշամարտով, ապա խառը մենամարտերով։  Նպատակ ունեմ ավելի մեծ ռինգերում գրանցել նվաճումներ։

- Յուրի, ի՞նչ խորհուրդ կտաս մատաղ սերնդի ներկայացուցիչներին:

- Խորհուրդ կտամ, եթե պարտություն ունենան, ապա չընկճվեն, որովհետև եթե պարտության համը չեն զգացել, ուրեմն չեն կարող հաղթել, պիտի պարտության համը զգաս, որ ձգտես հաղթանակների ։Մինչև բանակ գնալս, Ուկրաինայում հաղթել եմ ադրբեջանցի մարզիկի։

- Յուրի, իսկ ի՞նչ կտա քեզ այս չեմպիոնական գոտին:

- Սա մյուս հաղթանակների սկիզբն է։ Սա ինձ շատ է պարտավորեցնում, որպեսզի հաջորդ մենամարտերի ժամանակ էլ ավելի լավ կարողանամ հանդես գալ, դրա համար, պիտի ջանք ու եռանդ չխնայեմ ու տքնաջան պարապեմ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի