«Փաստ». Կներեք՝ ինչի՞ն եք այդպես անվերապահ համաձայն

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես մրցակցության մեջ են, թե ով ավելի անհաջող արտահայտություն կանի: Մեկ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարություն անում, որից հետևում է, թե Ադրբեջանի հետ համագործակցել ցանկացողները կարող են փորձել տրամադրություններ գեներացնել և վերցնել իշխանությունն ու անցնել այդ «համագործակցությանը»: Մեկ էլ՝ նրա կողմից նոր-նոր պետնախարար նշանակված նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն է հայտարարում, թե Հայաստանի և Արցախի միջև մոտեցումների որևէ տարբերություն չկա: Խոսքը հիմնականի՝ Արցախի խնդրի մասին է:

Այսինքն, կներեք, ինչպե՞ս թե՝ չկա: Այսինքն, մեկ անգամ ևս կներեք, ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի ղեկավարների մոտեցումները բացարձակապես նույնակա՞ն են: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի, ներառյալ՝ Գուրգեն Ներսիսյանը, մոտեցումների միջև տարբերություններ չկա՞ն: Իրո՞ք: Այդ դեպքում պարզ է, որ Արցախից մնացած բեկորի ու Արցախի հայության հետագան վերջնական կորստյան ռեալ սպառնալիքի տակ է: Գուրգեն Ներսիսյանին արժե մեկ-երկու բան հիշեցնել ու վերահարցնել: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներից մեկն առաջարկում էր, ըստ էության, զոհաբերել Արցախի 120 հազար հայությանը, իբր՝ ՀՀ բնակչությանը փրկելու ազնիվ մղումներով: Նիկոլ Փաշինյանը ձայն չի հանել, այսինքն՝ նրա մոտեցումը նույնն է: Հիմա Արցախի պետնախարարն էլ է նույն կարծիքի՞ն:

Նույն մոտեցումներն իրենք ունե՞ն: ՀՀ ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, թե «միջազգային հանրությունը» Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում, հայտարարում է, թե՝ Տեղ գյուղից այն կողմ (դեպի արևելք) ադրբեջանական տարածքներ են, գործնականում հայտարարում են, որ Արցախի հայության, Արցախի անվտանգության երաշխավոր չեն և այլն, և այլն: Իսկ թե նույն Փաշինյանը «կիրթ ու կառուցողական» Ալիևի հետ Պրագայում կամ այս վերջերս՝ Մյունխենում ինչեր է պայմանավորվել, Արցախի վերաբերյալ ինչ է «տվել-առել», դա էլ երևի միայն ինքը կիմանա: Հարց. Արցախի պետնախարարը այդ բոլոր հարցերում բացարձակապես նույն մոտեցումնե՞րն ունի:

Եթե այո, ապա այդ դեպքում նա ո՞վ է. Արցախի պետնախարա՞րն է, թե՞ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կրտսեր ստաժոր: Եվ մինչ նա կպատասխանի (կամ չի պատասխանի) այս ու մյուս հարցերին, պետք է արձանագրել փաստը. Արցախի նախկին գլխավոր դատախազը ստանձնած նոր պաշտոնում առաջին իսկ հրապարակային դրսևորմամբ ձախորդ արտահայտություն արեց: Շատ մեղմ ասած՝ ձախորդ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին