ԻՆ­ՉԻՆ ԴԻՊ­ՉՈՒՄ Է ՀՈ­ՂԱ­ՏՈ­ՒԻ ՁԵՌ­ՔԸ` ԹՐ(Ի)ՔԱ­ՆՈՒՄ Է

Վերլուծություն

Ա­ռաս­պե­լա­կան ար­քան` Մի­դա­սը, ին­չին դիպ­չում էր, ոս­կի էր դառ­նում: Իսկ կա­պի­տու­լյանտ Նի­կո­լի ձեռ­քը ին­չին դիպ­չում է, դառ­նում է փթիր: Կամ թուր­քա­նում է: Այդ պատ­ճա­ռով ի­րա­տես գոր­ծիչ­նե­րը կամ պար­զա­պես սթափ դա­տող քա­ղա­քա­ցի­նե­րը մի­ան­գա­մից ան­հանգս­տա­ցան, հենց որ գլխա­վոր գե­րա­գույն դա­վա­ճա­նը սա­ղա­վար­տը գլխին հայտն­վեց ա­տո­մա­կա­յա­նում, հիմ­նա­վոր կեր­պով կաս­կա­ծե­լով` ա­տո­մա­կա­յա­նը կփակ­վի: Ի կա­տա­րումն Ան­կա­րա­յի և Բաք­վի պա­հանջ­նե­րի:

ՀԱ­ՅԻ ԿԱՄ­ՔԸ ՈՉՆ­ՉԱՑ­ՆԵ­ԼՈՒ ՏԵԽ­ՆՈ­ԼՈ­ԳԻ­Ա

Ըստ Գե­լա­փի` ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի 90 տո­կո­սը դեմ է, որ Ար­ցա­խը լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում: Ա­ռա­վե­լևս դեմ են, որ Հա­յաս­տա­նը լի­նի Էր­մե­նիս­տա­նի վի­լա­յեթ: Եվ որ­պես­զի դի­մադ­րե­լու կամ­քը ոչն­չաց­վի, թուր­քի կա­մա­կա­տար խուն­տան դի­մում է տա­րա­տե­սակ տեխ­նո­լո­գի­ա­կան հնարք­նե­րի: Դրան­ցից մե­կը հենց ա­տո­մա­կա­յա­նը փա­կե­լու մտադ­րու­թյունն է, ին­չը կզրո­յաց­նի ՀՀ է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյու­նը, ստի­պե­լով է­լեկտ­րա­է­ներ­գի­ա մու­րալ նույն թուր­քից: Դե, քա­ղա­քա­ցի­նե­րին խա­վա­րի մատ­նե­լու փոր­ձա­ռու­թյուն ու­նի Նի­կո­լի հո­գև­որ-քա­ղա­քա­կան հայ­րի­կը` Տեր-Պետ­րո­սյան Լև­ո­նը:

Մյուս գոր­ծի­քը Ար­ցա­խի վերջ­նա­կան հանձ­նումն է և «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», որ­պես­զի Հա­յաս­տա­նը հայտն­վի թուր­քա­կան պար­կի մեջ: Ի դեպ, Վրաս­տա­նում հրահր­ված նոր «մայ­դա­նի» կա­րև­որ նպա­տակ­նե­րից մե­կը Հյու­սիս-Հա­րավ կո­մու­նի­կա­ցի­ոն նա­խագ­ծի տա­պա­լումն է: Եվ Ար­ցա­խում հի­մա ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կան դեր է խա­ղում Սամ­վել Բա­բա­յա­նը, ով ուղ­ղա­կի­ո­րեն ըն­դու­նե­լի է հռչա­կել այս­պես կոչ­ված «ինտեգ­րա­ցի­ոն» գոր­ծըն­թա­ցը, պնդե­լով, որ դեմ չէ Կա­շե­նի հան­քե­րի շա­հա­գործ­մա­նը ա­զե­րի­նե­րի կող­մից: Տա­լիս է մեծ-մեծ սո­ցի­ալ-տնտե­սա­կան խոս­տում­ներ, ո­րի տո­ղա­տա­կը դա ադր­բե­ջա­նա­կան փո­ղով ի­րա­կա­նաց­նելն է: Ա­սում են, թե քա­րոզ­չա­կան ցանց է ստեղ­ծում Ար­ցա­խով մեկ` գո­վեր­գե­լու «ինտեգ­րա­ցի­ոն» «բա­րիք­նե­րը»: Եվ օ­կու­պա­ցի­ա բա­ռը «ինտեգ­րա­ցի­ա» բա­ռով փո­խա­րի­նե­լը, որ հնչել է նա­և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուր­թե­րով, հայտ­նի հնարք է` մարդ­կանց կա­մաց-կա­մաց ըն­տե­լաց­նե­լու բա­ցար­ձակ մեր­ժե­լի գա­ղա­փա­րին: Քա­ղա­քա­գետ Էդ­գար Էլ­բա­կյա­նի հա­մոզ­մամբ. «Սամ­վել Բա­բա­յա­նը Հա­յաս­տա­նի դե ֆակ­տո իշ­խա­նու­թյան հա­վել­վածն է ներ­կա­յաց­նում Ար­ցա­խում: Սամ­վել Բա­բա­յանն այն­քան չա­րա­ցած է նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ՀՀ 3-րդ նա­խա­գա­հի վրա, որ նրա ի­նա­դու պատ­րաստ է Ար­ցա­խը հանձ­նել: Վի­ճակն այս­պի­սինն է, ինչ­պես ա­սում են՝ միշտ մի Հու­դա կգտնվի»: Էլ­բա­կյա­նը հի­շեց­րեց. «Եկեք հի­շենք, որ երբ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը 90-ական­նե­րին տա­նում էր ակ­տիվ հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն, այն ժա­մա­նակ մենք կորց­րինք Շա­հու­մյանն ու Մար­տա­կեր­տը, հենց այդ ժա­մա­նակ ՀՀ 3-րդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն ու սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նը մտան Լև­ոն-Տեր Պետ­րո­սյա­նի մոտ և ա­սա­ցին՝ էս ի՞նչ ես ա­նում, տա­րի­ներ անց բարձ­րա­ցավ նա­և Ա­ռա­ջին նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նի հար­ցը»:

ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի հա­մոզ­մամբ` ե­թե մին­չև ա­շուն հայ ժո­ղո­վուր­դը չկա­րո­ղա­նա (կամ չցան­կա­նա) իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նել Նի­կո­լին, ա­պա 2024թ. ստիպ­ված է լի­նե­լու է ըն­դու­նել նոր լայ­նա­ծա­վալ, պա­տե­րազ­մի մար­տահ­րա­վե­րը: Պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րա­րի հա­մոզ­մամբ` վեր­ջին պա­հին փո­խե­լով բա­նակ­ցո­ղին, գո­նե հնա­րա­վոր կլի­նի խու­սա­փել նոր պա­տե­րազ­մից ու ցե­ղաս­պա­նա­կան ռիս­կե­րից: Բա­ցի այդ, կան ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու տար­բե­րակ­ներ, բա­նակ­ցա­յին ռե­ալ օ­րա­կար­գեր, վե­րա­փոխ­վող մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ի հայտ ե­կող նոր շա­հեր ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ո­րոն­ցից Հա­յաս­տա­նը կա­րող է օգտ­վել. «Դրան հաս­նե­լու հա­մար պետք է փոխ­վի գլխա­վոր բա­նակ­ցողն ու բա­նակ­ցա­յին թի­մը, ով­քեր կաշ­կանդ­ված չեն լի­նի պար­տու­թյան ու­ղիղ պա­տաս­խա­նատ­վու­թյան ու Նի­կո­լի վա­րած ակն­հայտ սխալ քա­ղա­քա­կա­նու­թյան ըն­թաց­քով»:

ՏԵ­ՂԵ­ԿԱՏ­ՎԱ­ԿԱՆ ՔԱ­ՂԱ­ՔԱ­ՑԻ­Ա­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ

Peshka

Մա­մու­լում հայտն­վեց լուր, որ Նի­կո­լի «ֆեյ­քա­բու­ծա­րա­նը» շտապ մի քա­նի տաս­նյակ նոր ֆեյ­քեր է ստեղ­ծել, ո­րոնք հա­կա­նի­կո­լա­կան են ձև­ա­նում: Դրանք սոց­ցան­ցա­յին խմբե­րում են «տե­ղա­վոր­վում», ընդ­դի­մա­դիր «ընկեր­ներ», հա­մա­կիր­ներ են հա­վա­քում, իշ­խա­նու­թյուն­նե­րին «կոշտ» քննա­դա­տու­թյան են են­թար­կում, քննա­դա­տա­կան տար­բեր նյու­թե­րով կիս­վում, ո­րոշ­ներն էլ ակ­տիվ մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են ա­նում կայ­քե­րի նյու­թե­րի ու «լայ­վե­րի» տակ: Ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է, թե քննա­դա­տում են Նի­կոլ Փա­շի­նյա­նին ու նրա խուն­տա­յին, սա­կայն նրանց բուն ա­ռա­քե­լու­թյու­նը իբր ընդ­դի­մա­դիր հա­յացք ու­նե­ցող­նե­րի ա­նու­նից ընդ­դի­մու­թյան հաս­ցե­ին քննա­դա­տու­թյան ա­լիք բարձ­րաց­նելն է, իսկ ա­վե­լի կոնկ­րետ՝ ընդ­դի­մու­թյան մեջ երկ­պա­ռա­կու­թյուն սեր­մա­նե­լը, կամ, ինչ­պես ա­սում են ՔՊ-ի կու­լիս­նե­րում, ընդ­դի­մա­դիր­նե­րի «տու­նը կռիվ գցե­լը»:

Թվում է, թե ընդ­դի­մա­դիր ակ­տի­վու­թյուն գրե­թե չկա, և չկա նա­և սպառ­նա­լիք Նի­կո­լին: Սա­կայն Նի­կո­լը «ողնա­շա­րով» է զգում պո­տեն­ցի­ալ վտան­գը: Ու հատ­կա­պես կա­տա­ղի ձև­ով ար­շավ են սկսել Սերժ Սարգ­սյա­նի դեմ, նրա գրքի շնոր­հան­դե­սին և ճե­պազ­րույ­ցին ի պա­տաս­խան ին­տեն­սի­վաց­նե­լով այն թե­զը, իբր նա է Նի­կո­լին բե­րել իշ­խա­նու­թյան: Ագ­րե­սիվ Տե­լեգ­րամ ա­լիք­նե­րից մեկն ան­գամ նրան ո­րա­կել է Նի­կո­լին հա­վա­սար թշնա­մի, և մեկ­շա­բա­թյա ա­մե­նօ­րյա զրպար­տիչ ար­շա­վի հա­մար վճա­րել մեծ գին` կորց­նե­լով իր պատ­կա­ռե­լի լսա­րա­նի կե­սը:

Պե­տա­կա­նու­թյան հա­կա­ռա­կորդ­նե­րին կա­տա­ղու­թյան նո­պա­յի է հասց­րել ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի տրա­մա­բան­ված դիր­քո­րո­շու­մը «Ռու­սաս­տա՞ն, թե՞ Ա­րև­մուտք» հար­ցում. «Լավ, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րին քննա­դա­տում ենք, ա­սում ենք՝ գնա­ցեք, կա՞ մի եր­կիր, որ պատ­րաստ է խա­ղա­ղա­պահ­ներ բե­րել, կա՞ այդ­պի­սի մի եր­կիր: Ե­թե չկա, ին­չո՞ւ են ա­վել-պա­կաս խո­սում»: Նա նկա­տեց. «Ես եր­բեք ռու­սա­մոլ չեմ ե­ղել, եր­բե՛ք, չեմ էլ լի­նե­լու, ես հա­մա­րել և հա­մա­րում եմ, որ ՌԴ-ն մեր լա­վա­գույն դաշ­նա­կիցն է, ո­րով­հե­տև այ­լընտ­րանք չկա: Նրանք, ով­քեր ու­զում են գալ մեր տա­րա­ծաշր­ջան, ի՞նչ են մեզ ա­ռա­ջար­կում: Իսկ ով­քեր այդ գա­ղա­փա­րը ա­ռաջ են տա­նում, ար­դյո՞ք պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նեն, ՆԱ­ՏՕ-ն գա­լու է այս­տեղ՝ ռազ­մա­բա­զա դնի՞, եվ­րո­պա­կան ո­րև­է եր­կիր Ղա­րա­բա­ղում կոն­տին­գենտ է ու­նե­նա­լո՞ւ:

Դուք շատ լավ գի­տեք, որ ես եր­բեք հա­կա­եվ­րո­պա էլ չեմ ե­ղել, բա­ցար­ձա­կա­պես: Ա­սածս, իմ կշտամ­բանքն այս պա­հին վե­րա­բե­րում է ոչ թե ՆԱ­ՏՕ-ին կամ ԵՄ-ին, այլ այն ա­վան­տյու­րիստ­նե­րին, ով­քեր ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րից ել­նե­լով՝ փոր­ձում են այս­տեղ ա­մեն ին­չը պղտո­րել: Իսկ պղտո­րե­լը լավ բա­նի չի կա­րող բե­րել»:

Պղտո­րող­նե­րին, Հա­յաս­տա­նը ար­տա­քին ու­ժե­րի ման­րադ­րամ սար­քող­նե­րին, բնա­կա­նա­բար, այդ­պի­սի դիր­քա­վո­րու­մը հու­նից հա­նում է: Դրա հա­մար են փոր­ձում հրահ­րել տե­ղե­կատ­վա­կան քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ, նա­և նրա հա­մար, որ դրսի տե­րե­րին պետք է Նի­կո­լին պահ­պա­նել որ­պես բա­նակ­ցող, իսկ ըստ Սերժ Սարգ­սյա­նի. «Մենք ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ չենք բա­նակ­ցել, մենք բա­նակ­ցել ենք միջ­նորդ­նե­րի հետ, ո­րով­հե­տև ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ բա­նակ­ցե­լու բան չու­նենք, ի­րենք ու­զում են, որ ամ­բող­ջը ի­րեն­ցը լի­նի, դեռ մի բան էլ ա­վել: Իսկ միջ­նորդ­ներն ինչ­պե՞ս պետք է վե­րա­բեր­վեն մի մար­դու, որ մեկ այս­տեղ է թռչում, մեկ այն­տեղ է թռչում, մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրա­հա, մեկ՝ Մոսկ­վա: Դա փոխլ­րաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ, դա և՛-և՛-ի քա­ղա­քա­կա­նու­թյուն չէ, դա ճնշման տակ՝ կախ­ված ճնշման ազ­դե­ցու­թյու­նից, կար­ծի­քի փո­փո­խու­թյուն է: Այն­պես որ, ես մնում եմ իմ կար­ծի­քին՝ բա­նակ­ցո­ղը պետք է փոխ­վի»: Հար­ցին՝ բա­նակ­ցո­ղը որ փոխ­վի՝ ի­րա­վի­ճակ կշտկվի՞, նա պա­տաս­խա­նեց. «Այո, շատ դժվար կլի­նի, ով նրան փո­խա­րի­նի, ա­նա­սե­լի դժվար կլի­նի, բայց ես կար­ծում եմ՝ դա հնա­րա­վոր է»:

Իսկ դա­վա­դիր խաղ խա­ղա­ցող­նե­րի հա­մար միշտ ա­մե­նավ­տան­գա­վո­րը փոր­ձա­ռու գոր­ծիչ­ներն են, ով­քեր հնա­րա­վո­րու­թյուն են տես­նում: Եվ «նախ­կին­նե­րի թա­լա­նի» թե­ման էլ ար­դեն չի աշ­խա­տում, քան­զի ՔՊ-ի թի­մում լավ տե­ղա­վոր­վել են բո­լոր հին թա­լան­չի­նե­րը, ո­րոնց հա­վել­վել են նո­րե­րը` սո­ված «գյոռ­մա­միշ­նե­րը», մեծ ու փոքր նի­կո­լիկ­նե­րը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում