Մեր մարդիկ՝ «Թատրոնի մարդ» միջազգային փառատոնում

Մշակութային

Օրեր առաջ Երեւանի մնջախաղի պետական թատրոնը երկու բեմադրությամբ՝  «Օֆլայնը» եւ «Դեպի ներսը» ներկայացումներով Չելյաբինսկում մասնակցեց «Թատրոնի մարդ» («Человек театра») 10-րդ միջազգային փառատոնին եւ ձեռնունայն չվերադարձավ: Ե՛վ «Օֆլայնը», ե՛ւ «Դեպի ներսը» ներկայացումներն արժանացան  փառատոնի դափնեկրի հատուկ մրցանակին: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻ հետ, որը նաեւ ժյուրի փորձագիտական խորհրդի կազմում էր:

— Լինելով «Թատրոնի մարդը» փառատոնի ժյուրիի ներկայացուցիչ՝ ի՞նչ տպավորություններով վերադարձաք:

— Փորձագիտական ժյուրիի խորհրդի կազմում լինել, նշանակում է, որ ցուցադրվող ներկայացումները բոլորը պետք է նայես եւ քննարկես: Այսինքն՝ դա մի քիչ ծանրաբեռնված աշխատանք էր ինձ համար, քանի որ մոտ 15 ներկայացում նայեցինք եւ քննարկեցինք ժյուրիի մյուս անդամների հետ միասին: Այլ երկրներից մասնակցում էին Ղազախստանի թատրոնը եւ մեր թատրոնը: Մնացածը Ռուսաստանի տարբեր քաղաքներից էին եկել՝ բավականին հետաքրքիր ծրագրով մասնակցելու փառատոնին: Եվ թեպետ շատ ծանրաբեռնված էի, բայց նաեւ բավականին ուսանելի էր, որովհետեւ նման փառատոներին, երբ ժյուրիում ես լինում, կարողանում ես տեսնել տվյալ երկրի թատրոնի մակարդակը: Եվ կարծում եմ, որ այդ դիտարկումները բավականին հետաքրքիր էին: Փառատոնին մենք խաղացինք երկու ներկայացում: Մեկը՝ ռեժիսոր, դերասանուհի Նաիրա Եդիգարյանի մոնոներկայացումն էր, որը կոչվում էր «Դեպի ներս», իսկ մյուսը՝ ռեժիսոր Արսեն Խաչատրանի «Օֆլայն» հոգեբանական դրաման էր, որտեղ դուետով հանդես եկան Կարեն Խաչատրյանը եւ Լուիզա Մելքոնյանը: Իրենք փոքր մետրաժով ներկայացումներ են՝ 35-40 րոպեանոց: Եվ մի փոքրիկ անտրակտով մենք այդ երեկոն ներկայացրինք: Վերադարձանք  բավականին լավ տպավորություններով: Ես նաեւ առաջարկ ստացա մեկ այլ փառատոնի նույնպես աշխատելու իրենց հետ՝ ժյուրիի կազմում:

— Պարոն Դադասյան, արձագանքներն ինչպիսի՞ն էին:

— Շատ հետաքրքիր արձագանքներ եղան: Նաեւ իրենց վերլուծություններն էլ էին բավականին հետաքրքիր: Իրենց համար անսպասելի էր մեր դերասանների փայլուն պլաստիկան, որովհետեւ նման դեպքերում մեր թատրոնը միշտ էլ ուշադրության կենտրոնում է լինում, քանի որ միակ թատրոնն է, որը պլաստիկ ժանրում է ներկայանում: Մնացած թատրոնները դրամատիկ են, եւ բնական է, որ ժանրային առանձնահատկությունն էլ իր դերն ունի: Եվ վերլուծության մեջ առանձնահատուկ շեշտվեց մեր արտիստների բարձր վարպետությունը: Անհամեստություն թող չլինի, եթե ասեմ, թե որքա՛ն գեղեցիկ էին մեր արտիստները բեմում: Եվ դա ասում էին բոլորը՝ ե՛ւ հանդիսատեսը, ե՛ւ ժյուրիի անդամները:

— Ռեժիսորն իր ներկայացումով փորձում է մեսիջ ուղարկել հանդիսատեսին, ո՞րն էր Ձեր ասելիքը:

— «Օֆլայն» ներկայացման մեջ արդեն վերնագիրն ամեն ինչ հուշում է: Մեր հասարակությունը, տարված լինելով նորագույն տեխնոլոգիաներով՝ գտնվում է միմյանց հետ վիրտուալ շփման՝ կախվածության մեջ: Եվ օնլայնում լինելով՝ կորցնում է օֆլայնում լինելու այդ հրաշալի զգացողությունը: Մեր հերոսները հիշում են իրենց մանկությունը, խաղերը, թե ինչքան ոգեւորություն, ուրախություն կար այդ ամեն ինչի մեջ՝ կենդանի շփման իմաստով: Իսկ հիմա այդ «գործիքը»՝ փոքրիկ հեռախոսն այնպես է արել, որ մարդկանց իրարից հեռացրել է: Իրար հետ պարում են, շփվում են, հարաբերվում են, բայց հեռախոսի միջոցով: Շատ ազդեցիկ է ներկայացման ավարտի տեսարանը, որովհետեւ վերջում մեր հերոսները մերկանում են, մնում՝ մարմնագույն ներքնազգեստով: Մերկանալով  բնության առջեւ՝ նրանք ասես վերադառնում են իրենց սկզբնաղբյուրին՝ Ադամին ու Եվային: Ու այդ ժամանակ հնչում է Կոմիտասի հրաշալի, օրիգինալ ձայնը, որը կարծես մարդկանց կանչում է դեպի հետ՝ իր արմատները:

Մյուս ներկայացումը, որը կոչվում է «Դեպի ներս» դա կնոջ ներաշխարհի թաքնված շերտերի, այդ շերտերի վերհանման եւ դրա հետ հարաբերվելու, դրա դեմ պայքարելու, դրան համակերպվելու, դրան հաղթահարելու, մյուս կողմից՝ նվիրվելու մասին է: Եվ Նաիրան կարողացել է կնոջ ներաշխարհն ամբողջովին վերհանել եւ տեսարանների միջոցով փորձել ներկայացնել այդ զգացողությունը՝ խորանալով դեպի ներս, որպեսզի կարողանա գտնել հուզող հարցերի պատասխանները: Առանձնահատուկ շեշտվեց Նաիրայի բարձր պրոֆեսիոնալիզմն այդ ներկայացման մեջ: Էքսպերտները նույնիսկ նրան նմանեցրին հռչակավոր Մեդեային: Բավականին ուսանելի էր մեզ համար փորձագետների եւ հանդիսատեսի կարծիքը ու նրանց բուռն ընդունելությունը:

— Փառատոնին մասնակցելու համար եղա՞վ պետական ֆինանսավորում:

— Այո, շնորհակալություն ԿԳՄՍ նախարարությանը մեր չորս արտիստների ճանապարհածախսը հոգալու համար, բայց խնդրում եմ՝ հետայսու եթե նման իրավիճակ լինի նաեւ ուրիշ թատրոնների, միջոցառումների ժամանակ ֆինանսավորումը ժամանակին տրամադրեն, որ պետական միջոցների վատնում չլինի: Չէ՞որ դա օրենքով նախատեսված տոմսերի գումարն է, եւ դու չես էլ կարող ուրիշ բանի վրա ծախսել: Ի դեպ, այդ խնդիրը նախկինում էլ կար: Պետք է մի ծրագիր մշակվի, որպեսզի նախօրոք գնվեն տոմսերը, որ պետական միջոցների անիմաստ վատնում չլինի: Այսինքն՝ թողնելով վերջին օրը՝ դու մեծ գումարով ես տոմս գնում: Այնինչ, եթե դա հատկացվեր ժամանակին, տոմսերն էժան ձեռք կբերվեին, եւ մնացորդն էլ կվերադարձվեր պետական բյուջե:

— Որքա՞ն ժամանակ առաջ են նրանք տեղյակ եղել եւ ե՞րբ են տրամադրել տոմսերի գումարը:

— Որ մենք պետք է մասնակցենք փառատոնին, ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ էր ամիսուկես առաջ, բայց տոմսերը ձեռք են բերվել մեր մեկնումից  4-5 օր առաջ՝ առանց ուղեբեռի: Իսկ մենք մեզ հետ ներկայացման դեկորներ էլ պետք է տանեինք, ինչը լրացուցիչ ծախսեր առաջացրեց թատրոնի համար: Արդյունքում մեր թատրոնի բյուջեի հաշվին մենք 160 հազար դրամ էլ ծախսել ենք օդանավակայանում՝ ուղեբեռ ձեռք բերելու համար, որպեսզի կարողանանք մեր ռեկվիզիտն ու դեկորը մեզ հետ տանենք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում