Նախկինների «հանցանքները» հիշեցնելով «նիկոլիզմն» ապրեցնողները

Վերլուծություն

Այժմ մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկում։ Չգիտեմ, թե ինչն է ավելի ողբերգական՝ այն, որ 120 հազար հայ բլոկադայի մեջ գոյության պայքար է մղում, «գոմ» հիշեցնող «զորանոցներում» հայ զինվորներ են մեռնում, թշնամին մեր պետության սահմաններում առանց որևէ դիմակայության իր համար դիրքեր է կառուցում ու ամրանում, թե՞ այն, որ դեռ հասարակական–քաղաքական դիսկուրսում «նախկին–ներկա» պառակտիչ խոսույթը ներդնող, հետևաբար և «նիկոլիզմն» ապրեցնող անհատները շարունակում են իրենց վարքով նվազեցնել հայկական պետականության էքզիստենցիալ գոյության շանսերը։

Խնդիրն այն է, որ Հայաստանին և Արցախին պատուհասած մարտահրավերները քննարկող, վերլուծող և իրավիճակից ելքեր առաջարկողները գլխավոր ազգակործան պատուհասին թողած շարունակում են իրենց «պատումները»՝ «նախկին–ներկա» համեմունքով։ Ներկա ապազգային իշխանություններին քննադատելիս վերոգրյալ «անաչառներն» իրենց խոսույթը համեմում են նախկին իշխանությունների ժամանակահատվածի այս կամ այն իրավիճակը ներկայիս աննկարագրելի աղետի հետ համեմատելով: Մի բան է, երբ այդ «անաչառ համեմատականներն» անցկացնում են իրենց քաղաքական ուժ հռչակած տարբեր պատեհապաշտ կոնյուկտուրիստներ, բոլորովին այլ բան է, երբ «նախկին–ներկա» խոսույթին ամենօրյա ռեժիմով «միս ու արյուն են» տալիս լրագրության ոլորտում երկարամյա փորձ ունեցող և առաջատար համարվող թերթերի խմբագիրներն ու առանձին լրագրողներ։

Իսկ ինչո՞ւ է այս խոսույթը վտանգավոր. «Նախկին–ներկա» խոսույթով, ըստ էության, հավասարության նշան է դրվում Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների և Նիկոլ Փաշինյանի կառավարման միջև։ Վերը նշված շրջանակը ներկայացնողները գոնե լավ գիտեն, որ նախկին իշխանությունների «արատների» ու «մեղքերի» գերակշիռ մասը հորինվածքներ ու միֆեր են՝ դաշտ նետված քարոզչական «փուչիկներ», որոնք տարիներ ի վեր փչվելուց հետո սկսել են պայթել 2018 թվականի իշխանափոխությունից հետո։ Իսկ այդ միֆերը փչողներից մեկն էլ մերօրյա «անաչառ» խմբագիրների ու լրագրողների գործընկեր, իսկ ոմանց պարագայում երբեմնի վերադաս, խմբագիր Նիկոլ Փաշինյանն է եղել։ Նախկին իշխանությունների կառավարման ընթացքը, իհարկե, լի է խնդիրներով ու «մեղքերով»։ Բայց այդ ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանի և նախկին իշխանությունների միջև հավասարության նշան դնելը նշանակում է հավասարեցնել դավաճանությունը պետական շահերով առաջնորդվելու հետ, պետական ինստիտուտների կազմաքանդումը՝ պետականաշինության հետ, Եռաբլուրը եռապատկելը՝ բանակաշինության հետ, երկու հայկական պետություն ունենալու ջանքերը՝ Արցախը հանձնելու և Հայաստանի ինքնիշխանությունը ոտնատակ տալու հետ: Ոմանց կողմից իրենց խմբագրականներում և վերլուծական հոդվածներում տարվող համեմատականները երբեմն նույնականանում են իշխանական քարոզչության անկյունաքարային թեզերից մեկի` «ի՞նչ անի խեղճ Նիկոլը, նախկինները հողերը տվել էին արդեն»-ի հետ:

Արդյո՞ք այս մարդիկ չեն գիտակցում իրենց կողմից արվածի բացասական հետևանքները, կամ արդյոք այս մարդիկ չեն գիտակցում, որ այսպիսով մեծ ծառայություն են մատուցում իրենց նախկին գործընկերոջը, որն այսօր դարձել է մի ողջ ժողովրդի և պետականության ճակատագրի հիմնական խոչընդոտն ու կործանիչը: Հարցն իհարկե հռետորական է, քանի որ ով-ով բայց այս մարդիկ դա շատ լավ գիտակցում են, բայց դրան զուգահեռ շարունակում են նույն ոգով: Ուղղակի նրանք այս գործելաոճը շարունակելով նաև պետք է հաշվի առնեն, որ այս պատուհասին իրենց այսօրվա քարոզչական ենթակայությունը (թեկուզ իրենց կարծիքով` ոչ այդքան տեսանելի), մոտ ապագայում դառնալու է նրա հետ առկա իրավիճակի պատասխանատվությունը կիսելու հրամայական: Անգամ «ոզնուն է տեսանելի», որ նախկինների «հանցավոր մեղքերը» պարբերաբար հիշող «անաչառներն» իրենց խմբագարականներով ավելի արդյունավետ քարոզչություն են իրականացնում ի օգուտ իրենց նախկին գործընկերոջ, քան ստյոպասաֆարյաններն ու «ֆեյքերի ՊՈԱԿ» անվանումը ստացած հայտնի հիմնարկի վարձու քարոզիչները:  Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի և «անաչառ» խմբագիր-վերլուծաբանների միջև յուրահատուկ «սիմբիոզ» է նկատվում`կոոպերացիայի, իսկ որոշների դեպքում կոմենսալիզմի ձևով արտահայտված: Իսկ գուցե նաև որոշակի վարձատրության դիմաց է արվում այս ամենը, ուղղակի այստեղ հարցի գինն է կարևոր` մի նժարին պետականության կորուստ, մյուսին` սեփական մերկանտիլ շահեր ու նախկինների «մահացու մեղքեր»` բանակ ստեղծելու, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու:

Հ.Գ. Հոդվածում առկա բովանդակությունը մի հետաքրքիր պատմական զուգահեռ ունի ավելի զարգացած լրագրողական և քաղաքական մշակույթ ունեցող երկրներից մեկում 20-րդ դարում տեղի ունեցած մի պատմական իրադարձության հետ. խոսքը 1940 թվականին Ֆրանսիայում հիմնված Վիշիի կառավարության հետ համագործակցող առաջատար լրատվականների մասին է: Վիշիի կառավարության ղեկավար Անրի Պետենին սպասարկող, երբեմնի համաշխարհային պատերազմ հաղթած երկրի լրատվականներից շատերը դարձել էին նացիստական Գերմանիայի քարոզչական տոտալիտար համակարգը սպասարկող թերթոններ: Նրանք ևս իրենց ամենօրյա հրապարակումներում արդարացնում էին Պետենի կոլաբորացիոնիզմն ու հաճախակի հիշում «կոռումպացված» գեներալ Դը Գոլին և նրա կողմից իրականացված և իրականացվող «հանցանքները»: Ուղղակի Ֆրանսիայում Վիշիի կառավարության տապալումից անմիջապես հետո դենացիֆիկացիայի շրջանակներում այդ խմբագրություններն ու խմբագիրները ևս հռչակվեցին կոլաբորացիոնիստներ և արժանացան համապատասխան վերաբերմունքի: Դրանից հետո Ֆրանսիայի չորրորդ և հինգերորդ Հանրապետություններում այլևս չգտնվեցին կոլաբորացիոնիստ խմբագիրներ և լրագրողներ: Հուսանք Հայաստանն այս համատեքստում ևս կընդօրինակի ֆրանսիական հաջողված փորձը:

Հեղինակ՝ Ամբիոն Ազատյան

Աղբյուր՝ AntiFake.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում