Ովքեր են գրպանահատությամբ զբաղված փոխարժեքային խաղերի հաշվին

Տնտեսություն

0903tnt+

Հա­յաս­տա­նում դո­լա­րի փո­խար­ժե­քը (նա­եւ մյուս ար­տար­ժույթ­նե­րի, բայց դեռ հիմք վերց­նենք դո­լա­րա­յին հա­մե­մա­տու­թյու­նը) մնում է ռե­կոր­դա­յին ցածր մա­կար­դակ­նե­րի վրա: Այն, որ այս մեկ տար­վա փո­խար­ժե­քա­յին ի­րա­վի­ճա­կը ոչն­չաց­նող է­ֆեկտ ու­նե­ցավ ողջ ներ­քին տնտե­սու­թյան վրա, մի­ան­շա­նակ է, ինչ­քան էլ, որ վի­ճա­կա­գիր­նե­րը չքնաղ տնտե­սա­կան պատ­կեր­ներ նկա­րեն: Ար­տա­քին քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, անվ­տան­գա­յին ծանր մթնո­լոր­տը, ի­հար­կե, փո­խար­ժե­քա­յին այդ պատ­կե­րը մղել են երկ­րորդ պլան: Սա­կայն հե­ռան­կա­րա­յին ա­ռու­մով այս ի­րա­վի­ճա­կը պա­կաս վտան­գա­վոր չէ, քան քա­ղա­քա­կան տե­ղա­շար­ժե­րը:

Ու­րեմն, ի՞նչ է կա­տար­վում հա­յաս­տա­նյան ներ­քին փո­խար­ժե­քի հետ: Ա­ռա­ջին հա­յաց­քից սա հեշտ բա­ցատ­րե­լի է. Ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ռուս­նե­րը ե­կան, դո­լա­րա­յին տես­քով մեծ փո­ղեր բե­րե­ցին, ու հենց այս ի­րա­վի­ճակն էլ պետք է լի­ներ: Այդ մա­սին են հու­շում նա­եւ պաշ­տո­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րը: Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի բան­կե­րի մի­ու­թյան գնա­հատ­մամբ, 2022 թվա­կա­նի ըն­թաց­քում ՀՀ բան­կա­յին հա­մա­կար­գի մի­ջո­ցով ֆի­զի­կա­կան ան­ձանց փո­խան­ցում­նե­րը դե­պի Հա­յաս­տան ա­վե­լա­ցել է 2,5 ան­գամ կամ մոտ 3 մլրդ դո­լա­րով (տես գրա­ֆի­կա­կան պատկ­ներն եւ ա­ղյու­սա­կը):

Սա­կայն դո­լա­րա­յին ներ­հոս­քե­րի 3 մի­լի­ար­դա­նոց աճն ան­գամ ա­մեն ինչ չի բա­ցատ­րում: Նախ, ներ­հոս­քին զու­գա­հեռ, թռիչ­քա­յին աճ է ու­նե­ցել նա­եւ դո­լա­րա­յին ար­տա­հոս­քը: Այն է` 2021թ. 1.226 մի­լի­ար­դի փո­խա­րեն 2022թ. Հա­յաս­տա­նից դուրս է բեր­վել 2.607 մի­լի­արդ դո­լար: Այ­սինքն` 1,4 մի­լի­արդ դո­լա­րի կար­գի մե­ծու­թյամբ ա­վել, ո­րը 3 մի­լի­ար­դա­նոց ներ­հոս­քե­րի ա­ճը նվա­զեց­նում է, մին­չեւ մոտ 1,6 մի­լի­արդ:

Սա­կայն ան­գամ 1,6 մի­լի­ար­դով ներ­հոս­քե­րի ա­վե­լա­ցու­մը կա­րող էր ազ­դել երկ­րի ներ­սում փո­խար­ժե­քի ա­վել­ցու­կի ա­ռա­ջաց­ման եւ դրա­մի բնա­կան արժևոր­ման վրա: Սա­կայն այլ գոր­ծոն­նե­րի եւս պետք է հաշ­վի առ­նել:

Այս­պես, ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան, 2022 թ. ու­նե­ցել ենք 3.733.4 մի­լի­արդ դո­լա­րի ներ­մու­ծում` 2.270,6 մի­լի­արդ ար­տա­հան­ման դի­մաց, ո­րոնք հա­մա­պա­տաս­խա­նա­բար 2021թ.-ի նկատ­մամբ ա­վե­լա­ցել են մոտ 78 եւ 64 տո­կո­սով: Այ­սինքն` ար­տա­քին ա­ռեւտ­րի հաշ­վին Հա­յաս­տա­նից դուրս է ե­կել մոտ 1, 46 մի­լի­արդ դո­լար, եւ դա 1,6 մի­լի­արդ դո­լա­րա­նոց դո­լա­րա­յին ներ­մուծ­ման ա­վե­լա­ցու­մից ար­դեն գրե­թե բան չի թող­նում:

Ընդ ո­րում, մեկ է­ա­կան հան­գա­ման­քի մա­սին չմո­ռա­նանք: Այն 3 մի­լի­ար­դա­նոց դո­լա­րա­յին ներ­հոս­քի ա­ճը, ո­րի մա­սին խոս­վեց, նախ պետք է հայտն­վեր փո­խար­ժե­քի շու­կա­յում, որ կա­րո­ղա­նար ա­ռա­ջարկ-պա­հան­ջար­կի է­ֆեկտ թող­ներ: Սա­կայն ինչ­պես Ռու­սաս­տա­նի, այն­պես էլ` ԱՄՆ-ի հաշ­վին (հիմ­նա­կան ա­վե­լա­ցու­մը այս եր­կու­սի, հատ­կա­պես` Ռու­սաս­տա­նի հաշ­վին է) ե­կել են Հա­յաս­տան եւ մնա­ցել դրանց  տե­րե­րի հա­շիվ­նե­րի վրա: Այ­սինքն, դրանք Ռու­սաս­տա­նից ե­կած տեխ­նո­լո­գի­ա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի փո­ղերն են, ո­րոնք, կապ­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետ, աշ­խա­տել են նույն բիզ­նես­նե­րի օգ­տին, բայց Ռու­սաս­տա­նի փո­խա­րեն Հա­յաս­տան (կամ հա­կա­ռակ ող­ղու­թյամբ) փո­խանց­վե­լով: Շրջա­նա­ռու­թյան մեջ մտել են դրանց չին­չին մա­սին, այն գու­մար­նե­րը, ո­րոնք ծախ­սել են Հա­յաս­տա­նում ժա­մա­նա­կա­վո­րա­պես հաս­տատ­ված­նե­րը (տա­րե­կան մի­ջի­նը մոտ 60-70 հա­զար մարդ)` կեն­ցա­ղա­յին կա­րիք­նե­րի հա­մար եւ ինչ-որ չա­փով էլ հար­կեր կամ այլ ծա­ռա­յու­թյուն­նե­րի վճար­ման հա­մար: Ի­հար­կե, դժվար է հաշ­վար­կել, թե ինչ կար­գի գու­մար­նե­րի մա­սին է խոս­քը: Սա­կայն հա­զիվ շու­կա մտած փո­ղե­րը մի քա­նի հա­րյուր մի­լի­ո­նից ա­վել լի­ներ, եւ ո­րը մի­գու­ցե է­լի ի զո­րու լի­ներ ազ­դել շու­կա­յի վրա, բայց ոչ եր­բեք նման թռիչ­քա­յին ձե­ւով: Ա­ռա­վել եւս, որ պե­տա­կան չի­նով­նի­կու­թյու­նը հպար­տո­րեն խո­սում է պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի թռիչ­քա­յին ա­ճե­րի մա­սին: Դա, ի­հար­կե, պետք է բե­րեր նա­եւ ծախ­սե­րի ա­վե­լաց­մա­նը, այ­սինքն` դրա­մի ծա­վա­լի ա­ճին, ո­րը կա­րող էր լի­ո­վին չե­զո­քաց­նել այդ մի քա­նի հա­րյուր մի­լի­ո­նա­նոց հա­վե­լյալ դո­լա­րա­յին մաս­սան:

Այլ հա­մե­մա­տու­թյուն կա­տա­րենք: Ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմն ա­ռա­ջին ա­միս­նե­րին դրա­մի վրա այլ է­ֆեկտ ու­նե­ցավ` անկ­ման: Այ­սինքն, ըստ վի­ճա­կագ­րու­թյան, ե­թե ան­ցած տա­րեսկզ­բին ու­նե­իք 1 դո­լա­րի մո­տ 480 դրամ փո­խար­ժեք, ա­պա մար­տին այն մո­տե­նում էր 500-ին: Ան­կում­նե­րը հե­տո սկսվե­ցին, ար­դեն ապ­րի­լից: Հի­մա փո­խար­ժե­քը 390-ի կար­գի է, այ­սինքն ու­նե­ցել ենք 25 տո­կո­սին մո­տե­ցող դո­լա­րի ան­կում:

Բայց ա­հա Վրաս­տա­նում եւս ար­ձա­նագր­վել է ռուս­նե­րի ներ­հոսք, ընդ ո­րում, է­ա­կա­նո­րեն ա­վե­լի մասշ­տա­բա­յին տես­քով, այ­սինքն` նրանց բե­րած փո­ղը եւս պետք է, որ է­ա­կա­նո­րեն ա­վե­լի մեծ լի­ներ Հա­յաս­տան մտա­ծից: Սա­կայն փաստն այն է, որ ե­թե ան­ցած մարտ-ապրի­լին վրա­ցա­կան լարին 1 դո­լա­րի դի­մաց 3-3,1 փո­խար­ժեքն ու­ներ, ա­պա ներ­կա­յումս այն 2,6-2,7 կար­գի է: Այ­սինքն` լա­րի­ի նկատ­մամբ դո­լա­րի ան­կու­մը 10-12 տո­կո­սի կար­գի է, ին­չը կրկնա­կի պա­կաս դի­նա­մի­կա է` դրամ-դո­լա­րի հետ հա­մե­մա­տած: Կրկնենք, դո­լա­րի ա­վե­լի մեծ ծա­վալ­ներ են մտել Վրաս­տան, գու­մա­րած, այդ եր­կի­րը չու­նի տնտե­սա­կան այն բո­լոր գերխն­դիր­նե­րը, ո­րոնք առ­կա են Հա­յաս­տա­նում եւ ազ­դում են ա­մեն ին­չի, այդ թվում` դրա­մի կշռի վրա: Այդ ի­րա­վի­ճա­կում հա­կա­ռակ պատ­կե­րը, որ լա­րին ա­վե­լի մեծ չա­փով ար­ժև­որ­վեր, շատ ա­վե­լի տրա­մա­բա­նա­կան կլի­ներ: Բայց, կրկնում ենք, ու­նենք դո­լա­րի հա­մե­մատ կրկնա­կի ա­վե­լի բարձր ար­ժե­ւոր­ման տեմպ, քան լա­րի­ի պա­րա­գա­յում է:

Այս ի­րա­վի­ճա­կը կա­րող էր ո­րո­շա­կի տրա­մա­բա­նու­թյուն ու­նե­նար, ե­թե լա­րի­ի հետ հա­մե­մա­տած դրամի այդ հա­վե­լյալ 10-12 տո­կո­սա­նոց արժեւո­րու­մը բե­րեր երկ­րի ներ­սում գնե­րի անկ­ման: Այ­սինքն, ե­թե ան­ցած տա­րի Վրաս­տա­նում ար­ձա­նագր­վել է 9 տո­կո­սի կար­գի գնաճ (մո­տա­վո­րա­պես այդ­քան էլ Հա­յաս­տա­նում), ա­պա փո­խար­ժե­քա­յին այդ գոր­ծո­նը Հա­յաս­տա­նում պետք է ստեղ­ծեր զրո­յա­կան գնաճ, ե­թե ոչ` գնան­կում: Բայց  չէ, ու­նենք նույն գեր­բարձր գնա­ճը, ինչ աշ­խար­հում է, եւ հենց մի­այն դա նշա­նա­կում է, որ դրա­մի նման ար­ժե­ւո­րու­մը բա­ցա­ռա­պես հա­յաս­տա­նյան ներ­մու­ծող օ­լի­գար­խի­ա­յի շա­հե­րին է ծա­ռա­յել:

Փո­խա­րե­նը, հսկա­յա­կան կո­րուստ­ներ են կրել եւ կրում տե­ղա­կան ար­տադ­րող­նե­րը, ար­տա­հա­նող­նե­րը, նրանց պա­կաս վճա­րած ե­կա­մուտ­նե­րի հաշ­վին` նա­եւ պե­տու­թյու­նը: Մի­այն այս կոր­ծա­նա­րար կո­րուստ­նե­րը թույլ չտա­լու հա­մար էր ԿԲ-ն պար­տա­վոր չե­զո­քաց­նել այն հա­վե­լյալ դո­լա­րա­յին մաս­սան, ո­րը հնա­րա­վոր է, որ ա­ռա­ջա­նար փո­խար­ժե­քի շու­կա­յում: Բայց ոչ, ե­թե ու­նենք լա­րի­ի հա­մե­մատ կրկնա­կի ա­վել փո­խար­ժե­քա­յին ա­ճի տեմ­պեր, դա մի­ան­գա­մայն հա­կա­ռա­կի մա­սին է խո­սում:

Այս­պի­սով, ստա­նում ենք ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րա­կը` ու­նենք մի­ան­գա­մայն ար­հես­տա­կան փո­խար­ժեք: Ըստ ա­մե­նայ­նի, հա­նուն նրա, որ ներ­մու­ծող օ­լի­գար­խի­ան հսկա­յա­կան գեր­շա­հույթ­ներ կոր­զի, ո­րը, ի­հար­կե, ա­ռանց «կիս­վե­լու» չի լի­նում: Որ այս  ա­մե­նը երկ­րի եւ ժո­ղովր­դի  «հերն ա­նի­ծում է», մաս­նա­վո­րա­պես, դրսից փո­խան­ցում­ներ ստա­ցող, դրսի վրա աշ­խա­տող մեր հայ­րե­նա­կից­նե­րի իս­կա­կան թա­լան է, այլ բան մտա­ծել չես կա­րող: Չնա­յած, ա­ռանց սրա էլ երկ­րի «հերն այն­պես են ա­նի­ծել», որ նման ան­նա­խա­դեպ թա­լանն ար­դեն չի էլ ե­րե­ւում: Չնա­յած, նման փո­խար­ժե­քը մի օր պայ­թե­լու է, եւ դա կդառ­նա այն­պի­սի հար­ված, որ մեծ հարց  է` հա­յաս­տա­նյան տնտե­սու­թյան ներ­կա­յիս խղճուկ մնա­ցորդ­նե­րը մին­չեւ վերջ չե՞ն ոչն­չա­նա:

Ս. ԱԲՐԱ­ՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում