2023 թվականի ներքաղաքական պայքարի սկիզբը դրված է. Ջոնի Մելիքյան

Միջազգային

Դեռեւս նախորդ տարվա ամռանը Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած պատգամավորները, որոնք հիմնել են «Ժողովրդի ուժ» շարժումը, շրջանառության մեջ էին դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» եւ «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերը: Ըստ վերոնշյալ օրինագծերի` արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծվելու էր ռեեստր, որը կներառեր բոլոր շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց եւ լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը: Այս օրերին արդեն խորհրդարան բերված այս օրինագծերի փաթեթին իշխող ուժն էլ որոշեց կողմ քվեարկել, ինչն առաջացրեց բողոքի մեծ ալիք` հենց արտերկրից սնվող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու անձանց հուժկու կողմից` ընդդեմ Վրաստանի խորհրդարանի: Տեղի ունեցած լայնամասշտաբ բախումներից հետո` առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը երեկ որոշեց հետ կանչել: Այս մասին ասված է «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» եւ խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ:

Վրաստանում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ «Իրավունքը» զրուցել է Ռազմավարական հետազոտությունների ու նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի համահիմնադիր, վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

— Մեծ աղմուկ հանած օրինագծի հետկանչումով կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանում արշալույսները կխաղաղվեն, թե՞ այն դեռ նոր զարգացումներ կունենա:

— Համարում եմ, որ ներքաղաքական պայքարը շարունակվելու է: Ուղղակի, այն զանգվածային բողոքը, որը կար, եւ մի մասը միգուցե անկեղծ դուրս էին եկել փողոց` հասկանալով կամ չհասկանալով ինչի կարող է բերել այդ օրենքը, ընդունելով կամ չընդունելով այդ մեթոդները, բայց օրինագծի հետկանչով, երեւի թե, որոշ զանգված կհամարի, որ ինչ-որ առումով իրենց հարցը լուծված է: Բայց այլ հարց է, թե խնդիրը հանված է առնվազն ժամանակավո՞ր թե՞ ընդմիշտ: Հետեւապես, իմ կարծիքով, ընդդիմությունը շարունակելու է իր պայքարը: Երեկ արդեն խոսվում էր այն մասին, որ կան ձերբակալվածներ, որոնց պետք է ազատ արձակել: Այնպես որ, այս պատմությունը չի ավարտվել, ավելին` 12 կետանոց փաստաթուղթ է Եվրամիության կողմից առաջարկված, եւ որպեսզի այն իրականություն դառնա, էլի ճնշում է պետք գործադրել: Ուստի` կարելի է ասել, որ 2023 թվականի ներքաղաքական պայքարի սկիզբը դրված է բողոքի ցույցերով: Ապագայում, ըստ իս, կտեսնենք թե՛ պառլամենտում, թե՛ պառլամենտից դուրս իրավիճակներ, ինչն առիթներ կտա պարբերաբար ճնշման տակ պահելու վրացական իշխանություններին:

— Կարո՞ղ ենք փաստել, որ Վրաստանի իշխանությունները, հետկանչելով օրինագիծը, պարզապես, ընկրկեցին ոչ թե տեղի բողոքի ակցիաների պատճառով, այլեւ` արտաքին ճնշումների:

— Այստեղ շատ կարեւոր է, թե այդ հետկանչի հետ կապված ինչ գնահատականներ եղան Արեւմուտքից: Ի վերջո, Վրաստանի վրա այնտեղից կար բավականին մեծ ճնշում: Եվ միգուցե այս քայլերը համաձայնեցված են հենց Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ: Ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց, միգուցե, գործարք կարող է կատարված լինել, ինչի համար էլ իշխանությունները գտել են, որ պետք է նաեւ ներքին ռիսկերը գնահատել, եւ շարունակելու դեպքում իրենց համար միգուցե ավելի վնասկար լինի եւ ավելի զանգվածային դարձնի բողոքի ցույցերը: Մյուս կողմից` միգուցե, իրենք այլ հարց են լուծել Բրյուսելի հետ իրենց բանակցություններում: Դրա համար, ըստ առկա իրավիճակի, կարելի է ասել, որ ես սպասում եմ, որ ինչ-որ չափով ցույցը կմարի, եթե որոշ լուրջ սխալների չգնա իշխանությունը:

— Եվ, փաստորեն, գոնե այս փուլում օտարերկրյա գործակալները հաղթեցի՞ն Վրաստանում:

Այստեղ այդքան էլ օտարերկրյա գործակալների հարց չէ: Ըստ տրամաբանության, այս դինամիկայով ցույցեր կլինեն, եւ Վրաստանի ընդդիմությունը կփորձի այդ ժամանակ իր օրակարգը առաջարկել բողոքավորներին: Դրանով նաեւ ընդդիմությունը կկապիտալիզացնի այդ ցույցերի էներգետիկան, մարդկանց եւ այլն: Կստացվի, թե` ոչ, դժվար է ասել, բայց, համեյանդեպս, իրենք փորձ անելու են:

Ի ԴԵՊ

Նշենք, որ Ռուսաստանը «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռեւս 11 տարի առաջ` 2012 թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել օրենքի լրամշակված տարբերակը: Հատկանշական է այն, որ այս օրենքին այլ երկրներում սվիններով վերաբերող Միացյալ Նահանգներում համանման օրենք ընդունվել է դեռեւս 1938 թվականին: Օրենսդրական այսպիսի կարգավորումներ ունեն նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը եւ մի շարք այլ երկրներ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում