«Freedom House»–ը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք մտահոգիչ արձանագրումներ է արել. Թագուհի Թովմասյան

Թավշյա տեռոր
“Freedom House” աշխարհահռչակ իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք մտահոգիչ արձանագրումներ է արել։
Ստորև կարող եք ծանոթանալ դրանց։
Ամբողջական զեկույցը՝ հղմամբ. http://bitly.ws/Brbj
• Մայիսին Google-ի Սպառնալիքների վերլուծության խումբը (Google’s Threat Analysis Group) Հայաստանի կառավարությանը կապել է Հյուսիսային Մակեդոնիայի Cytrox ընկերության կողմից ստեղծված լրտեսական սարքերի (Predator spyware) օգտագործման հետ։ Դրանք օգտագործվել են՝ թիրախավորելու լրագրողներին, այլախոհներին և մարդու իրավունքների գծով ակտիվիստներին մի քանի երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։
•  Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ մի քանի քաղաքական այլախոհների սարքավորումները ենթարկվել են հաքերային հարձակման։
•  2022 թվականի հոկտեմբերին իշխող կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ, ինչը քաղաքացիական հասարակության մտահոգությունն էր առաջացրել ԿԸՀ անկախության և չեզոքության վերաբերյալ։
•  2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխանությունները սկսել են հետապնդել տեղական ինքնակառավարման մարմինների՝ ընդդիմության հետ կապված ընտրված մի քանի ներկայացուցիչների, այդ թվում՝ տարբեր քաղաքների ավագանիների։
•  Իրավապաշտպանների պնդմամբ՝ ընտրված պաշտոնյաների նկատմամբ դեպքերը ունեցել են քաղաքական դրդապատճառներ։
• 2022թ․ հուլիսին ԱԺ փոխխոսնակին և մշտական հանձնաժողովի նախագահին հեռացրել են իրենց պաշտոններից բացակայությունների պատճառով։
• Միջազգային դիտորդներն արձանագրել են ընտրախախտումներ, ներառյալ՝ ձայներ գնելու առանձին միջադեպեր և վարչական ռեսուրսի չարաշահում։
•  Թեև վարչապետ Փաշինյանը խոստացել էր թուլացնել բիզնեսի ազդեցությունը քաղաքականության ձևավորման վրա, սակայն երկու մեծահարուստ գործարարներ խորհրդարան են անցել նրա կուսակցական ցուցակով։
•  Թեև իշխանությունները կոռուպցիոն աղմկահարույց հետաքննություններ են նախաձեռնել, սակայն ոչ մի մեղադրանք չի առաջադրվել։
•  Նոյեմբերին Մնացական Մարտիրոսյանի՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելը հակասություններ է առաջացրել, քանի որ քաղաքական երանգ ունեցող գործերով նրա մի քանի վճիռներ չեղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։
•  Վարչապետ Փաշինյանն այլևս լրագրողների հետ անձնական ասուլիսներ չի անցկացնում՝ փոխարենը դրանք առցանց իրականացնելով, ինչը քննադատության է ենթարկվել տեղական մեդիա խմբերի կողմից։
•  2021 թվականին իշխանությունները ԶԼՄ-ների ազատության մի քանի նոր սահմանափակումներ են մտցրել, այդ թվում՝ խորհրդարանում և Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների ազատ տեղաշարժի սահմանափակումը։
•  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է, որ 15 լրագրողներ ֆիզիկական բռնության են ենթարկվել 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում:
•  2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, երբ նա հրապարակավ հայտարարել էր, որ եզդիները խտրականության են ենթարկվում Հայաստանում. միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հետաքննությունը քննադատել են՝ որակելով որպես պատժիչ և անօրինական:
•  Չնայած Սահմանադրությունը պաշտպանում է ակադեմիական ազատությունը՝ վարչական և հավատարմագրման գործընթացները բաց են մնում քաղաքական ազդեցության համար: Գիտնականների շրջանում կա որոշակի ինքնագրաքննություն քաղաքականապես զգայուն թեմաների վերաբերյալ:
•  2021 թվականի մարտին խորհրդարանի սահմանած կարգավորմամբ թույլ է տրվել կառավարությանը նշանակել երկրի երեք առաջատար պետական համալսարանների հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությանը, ինչը թույլ է տալիս իշխանություններին ավելի մեծ վերահսկողություն իրականացնել համալսարանի առանցքային որոշումների վրա, ներառյալ համալսարանի ռեկտորների ընտրությունը:
• Հավաքների ազատությունը օրենքով երաշխավորված է, սակայն գործնականում հետևողականորեն չի խթանվում։
• 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հետ պատերազմում զոհված զինվորների հարազատները խաղաղ բողոքի ակցիա էին կազմակերպել Անկախության օրվա կապակցությամբ կառավարության կազմակերպած միջոցառումների ժամանակ։ Ոստիկանությունը բռնի կերպով ձերբակալել է առնվազն 37 մարդու, իսկ որոշ ցուցարարներ վիրավորվել են։
•  Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խաթարվում են կոռուպցիայից։ Դատավորները ճնշումներ են զգում դատախազների հետ աշխատելիս մեղադրական դատավճիռ կայացնելիս, իսկ արդարացումների տոկոսը չափազանց փոքր է։
• 2022-ի հոկտեմբերին ԲԴԽ նոր անդամներ են ընտրվել իշխող խմբակցության կողմից, այդ թվում նաև նախկին արդարադատության նախարարը, ով նույնպես եղել է իշխող կուսակցության անդամ։ Ընտրությունը դիտվել է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում