Եթե Տիկնիզյանը շատ աշխատեր, կարող էր հայտնվել Ռուսաստանի հավաքականում. Պիմենով
Սպորտ«Լոկոմոտիվի» նախկին ֆուտբոլիստ Ռուսլան Պիմենովը մեկնաբանել է մոսկովյան ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանի՝ Հայաստանի հավաքականում խաղալու որոշումը.
«Եթե Նաիրը շատ աշխատեր, կարող էր հայտնվել Ռուսաստանի հավաքականում: Բայց Հայաստանի հավաքականը նրա ընտրությունն է։ Հայաստանի ազգային թիմի կազմում Տիկնիզյանը կարող է խաղալ միջազգային հանդիպումներում, իրեն դրսևորել՝ հետագայում Եվրոպա տեղափոխվելու համար»,- Պիմենովի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:

