«Փաստ». Երբ «խաղաղության օրակարգից» անդադար արյուն է հոսում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նիստերը շաբաթը մեկ անգամ ինչ-որ հայտարարություն անելու պատրվակի են վերածվել: Բուն նիստը րոպեներ է տևում, իսկ «օրակարգային հարցերն» էլ կա՛մ չզեկուցվող են, կա՛մ, այսպես ասած՝ «գաղտնի»: «Թափանցիկության» անգերազանցելի նվաճում: Հիմնականը դառնում է այն, թե «օրակարգային հարցերից» դուրս ինչ թեմայով կբարեհաճի խուճուճ, պաճուճավոր հայտարարություն անել ինքը՝ Նիկոլը: Վերցնենք թեկուզ վերջին նիստը: Նա երկար-բարակ խոսեց Ադրբեջանի կողմից մարտի 5-ին Արցախում իրականացված դիվերսիոնահաբեկչական գործողության, դրա հետևանքների, արցախցի 3 ոստիկանի զոհվելու, Ալիևի կողմից Հաագայի դատարանի որոշումը չկատարելու, Բերձորի (թշնամական տարբերակով՝ Լաչինի) միջանցքը փակ պահելու մասին:

Թվում է, թե կոշտ արտահայտություններ արեց Ալիևի ու Ադրբեջանի հասցեին: Բա՛յց: Այդ արտահայտությունների միջակայք Նիկոլ Փաշինյանը ճխտեց առնվազն 2 շեշտադրում, թե՝ ա) «անհրաժեշտ է միջազգային հուսալի մեխանիզմներ ստեղծել, որ Բաքու-Ստեփանակերտ անխափան և ինստիտուցիոնալ խոսակցություն տեղի ունենա», ինչը նա համարում է, որ «միջազգային պայմանավորվածության իրացման արդյունավետ երաշխիք կարող է դառնալ» և բ) Հայաստանը հավատարիմ է «խաղաղության օրակարգին»: Լսե՛ք, ձեր «խաղաղության օրակարգից» անդադար արյուն է հոսում, ձեր «խաղաղության օրակարգը» դեպի անէության ու կործանման տանող մեռյալ ուղի է: Ինչ վերաբերում է «Բաքու-Ստեփանակերտ խոսակցությանը»:

Նիկոլ Փաշինյանը, այդ մասին շեշտելով, իր վրայից հերթական անգամ մի կողմ է նետում Արցախի հարցով բանակցելու պարտավորությունը, առհասարակ՝ Արցախի համար պատասխանատվությունը, այն թողնում է արնաքամ եղած, արդեն երեք ամիս թշնամական բլոկադայի մեջ գտնվող Արցախի վրա: Այլ կերպ ասած՝ Արցախից մնացած բեկորը հրում է դեպի Բաքու, որ հետո ասի՝ հո ես չէի բանակցողը, ի՞նչ եք ուզում ինձանից: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հրաշալի տեղյակ է, որ «Բաքու-Ստեփանակերտ խոսակցության» մեջ Ալիևի հիմնական օրակարգը, այսպես կոչված, «ինտեգրվելն» է: Պարզ «օրակարգ» է. կա՛մ Արցախը ինտեգրվում է Ադրբեջանին, կա՛մ էլ կռիվ-պատերազմով վրա են տալիս ու, «քաղաքակիրթ աշխարհի» լուռ համաձայնությամբ, Արցախի հայությանը կոտորում, հայրենազրկում:

Հիմա այդ «խոսակցության» ի՞նչն է ուզում ինստիտուցիոնալ ու անխափան դարձնել Փաշինյանը, Արցախի ու հայության ոչնչացո՞ւմը: Իսկ հնարավո՞ր է, որ նման՝ ուղիղ գծով Ալիևի շահերից բխող հայտարարություններ անելը այն պարտավորություններից է, որոնց մասին Բաքվում բավականին թափանցիկ նշեց ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը... Բայց վերջինիս հայտարարություններն արդեն այլ թեմա են: Դեռ հարկ կլինի անդրադառնալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին