«Հրապարակ». Փաշինյանը որոշել է պատժե՞լ ՔՊ-ական պատգամավորին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում, Սիսիանի ոստիկանությունը Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել հիմնարկի ղեկավար Դավիթ Մարգարյանի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ նյութեր, մասնավորապես՝ ՀՈԱԿ-ին պատկանող ավտոմեքենաները, առանց պայմանագիր կնքելու, վարձակալությամբ տարբեր անձանց է տվել, իսկ ստացված գումարը յուրացրել։

Մարգարյանի ցուցումով, առանց որեւէ պայմանագրի, Սիսիան համայնքի Դարբաս եւ Շամբ բնակավայրերի բնակիչներից 2022թ. մարտ ամսից գանձվել է աղբահանության գումար՝ 1 անձի հաշվարկով 100 դրամ, որոնք ՀՈԱԿ-ի բյուջե չեն մուտքագրվել եւ կրկին յուրացվել են ղեկավարի կողմից։

Ուշագրավ է, որ Դավիթ Մարգարյանը ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի մտերիմն է, հարազատը: Մարտի 26-ին նշանակված Սիսիանի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այս գործընթացը տարակուսանք է առաջացրել տեղի իշխանականների շրջանում: Փաստացի փորձ է արվում ջլատել իշխանական թիմը՝ նրանց պահելով իրավապահների ուշադրության կենտրոնում, մինչդեռ ենթադրվում էր, որ հակառակը պետք է լիներ, քանի որ միայն համախմբման դեպքում է հնարավոր իշխանությունը գոնե երկրորդ փորձից հետո վերցնել Սիսիանում։

Սիսիանի մեր աղբյուրները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին, քանի որ իշխանությունների նկատմամբ նախորդ ընտրություններին դրսեւորված անվստահության հարցում գլխավոր մեղավորը նրան են համարում: Համբարձումյանն իրեն տարածքի «նայող» է նշանակել, բայց լավ չի «նայում»: Ոմանք արդեն հեռուն գնացող կանխատեսումներ են անում, թե, ի հեճուկս թվացյալ հանգիստ քարոզարշավի, Սիսիանում ընտրություններն անսպասելի ելք կունենան, եւ կարող է հաղթել ՀՀԿ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին