«Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին աղմկահարույց նախագիծը լրամշակված նորից կդրվի շրջանառության մե՞ջ․Բացառիկ մանրամասներ

Հանդիպում

Դեռեւս նախորդ տարվա ամռանը Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լքած պատգամավորները,, որոնք հիմնել են «Ժողովրդի ուժ» շարժումը, շրջանառության մեջ էին դրել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» եւ «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքների նախագծերը: Ըստ վերոնշյալ օրինագծերի, արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար ստեղծվելու էր ռեեստր, որը կներառեր բոլոր շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց եւ լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը կազմում է արտաքին ուժերի ֆինանսավորումը: Այս օրերին արդեն խորհրդարան բերված այս օրինագծերի փաթեթեին իշխող ուժն էլ որոշեց կողմ քվեարկել, ինչն առաջացրեց բողոքի մեծ ալիք` հենց արտերկրից սնվող ՀԿ-ների, լրատվամիջոցների ու անձանց հուժկու կողմից ընդդեմ Վրաստանի խորհրդարանի: Տեղի ունեցած լայնամասշտաբ բախումներից հետո` առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը խորհրդարանական մեծամասնությունը  որոշեց հետ կանչել: Այս մասին ասված է «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժի» եւ խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ։

Մեծ աղմուկ հանած օրինագծի հետկանչումով կարո՞ղ ենք ասել, որ Վրաստանում արշալույսները կխաղաղվեն, թե՞ այն դեռ նոր զարգացումներ կունենա հարցի պատասխանը <<Իրավունքը>> փորձել է ստանալ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ նկատեց․

- «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենքի ընդունում բացառապես դրական անդրադարձ կունենար պետության վրա, նմանատիպ օրենք ընդունել են մի շարք այլ երկրներ եւս, որը առաջին հերթին նպաստում է անվտանգության ամրապնդմանը երկրի ներսում։ եվ այն, որ  «Oտարերկրյա գործակալների գրանցման» մասին օրենք հետ կանչեց, այո, կարող ենք ենթադրել, ինչու ոչ փաստել, որ Արեւմուտքը իր բոլոր լծակները կիրառեց չեղարկելու օրենքի ընդունում, ինչը խոսում է այն մասին, որ օրենքը շատ խոցելի կողմեր կարող էր ի հայտ բերել նույն Արեւմուտքի համար։ Այնպես, որ այո, այս պահին Արեւմուտքը հաղթեց թափանցիկությանը, բայց չի բացառվում, ավելին շատ հավանական է, որ մեկ ամիս կամ վեց ամիս հետո նորից այդ օրենքը լրամշակված դրվի շրջանառության մեջ։

-Իսկ ինչպիսի՞նն են այդ առումով հանրային ընկալումները։

-Կա մի ստվար զանգված, որը ակնհայտ է դեմ է նախագծին, բայց կա նաեւ որոշակի զանգված, որը դրական է վերաբերում եւ կա մի շերտ, որը որեւէ տեսակետ չունի։ Հիմնականում նախագծի ընդունամանը դեմ են գրանտներով գորոծունեություն ծավալող հկ-ները։ Կոնկրետ Ջավախքում մեծամասնությունը դրական է վերաբերում նախագծին։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում