ՊՍԺ-ի ապագայի տեսլականն առանց Մեսսիի և Նեյմարի
Սպորտ«Պարի Սեն Ժերմենը» առանձնացրել է ֆուտբոլիստների հնգյակ, որի շուրջ կկառուցվի թիմը հաջորդ մրցաշրջանում, այս մասին հայտնում է Le Parisien-ը։
ՊՍԺ-ի երկարաժամկետ ծրագրերում են հարձակվող Կիլիան Մբապեն, կիսապաշտպան Մարկո Վերատին, պաշտպաններ Նունո Մենդեշը և Մարկինյոսը և դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։ Հնգյակում չեն հայտնվել աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին ու Նեյմարը։ Թեեւ ակումբը պատրաստվում է թիմում պահել Մեսսիին, որի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։

