Իրան-Սաուդյան գործարքը Վաշինգտոնի անկումն է. Ամերիկացի սենատոր

Վերլուծություն

Չինաստանի միջնորդությամբ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի ստորագրած համաձայնագիրը, ըստ որի երկու երկրները վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները, վերաբացում են դեսպանատները եւ անցնում են հարաբերությունենրի ամբողջական կարգավորման կուրսի, պայթող ռումբի էֆեկտ ունեցավ արեւմտյան աշխարհում եւ Իսրայելում: Մասնավորապես Իսրայելը Սաուդյան Արաբիային տեսնում էր Իրանի դեմ պատերազմուն դաշնակցի դերում, որի եւ սաուդների գլխավորած սունի իսլամին էր վերապահված պատերազմը մարդկային ռեսուրսներով ապահովելու «սուրբ գործը»: Վարչապես Նեթանյահուն արդեն ԱՄՆ-ից էր հարձակման «դաբրո» ստանում, գրեթե խոսում էր պատերազմի ժամկետների մասին, եւ նման հիասթափություն:

Աշխարհաքաղաքական առումով թե ինչ տեղի ունեցավ, միանգամայն տեղին է ներկաայցնում ամերիկացի սենատոր Բիլ Հագերթը. «Կար ժամանակ, երբ Միացյալ Նահանգներին չէր կարելի անտեսել: Բայց Բայդենի հաճախ անարդյունավետ վարչակազմը փչացրեց դա: Բայդենը թույլ տվեց Չինաստանին դառնալ նոր միջնորդ ուժ Մերձավոր Արևելքում։ Սա Ամերիկայի անկումն է Բայդենի օրոք...»։

Ու նա չի սխալվում. Չինաստանն այս իրավիճոկում հանդես եկավ Մերձավոր Արեւելքի թեժ գոտում առաջատար ուժերի թշնամանքը հարթողի դերով, այսինքն, այդ ուժերը, այն է` շիա ու սունի իսլամի, այն է` գործնականում ողջ իսլամական աշխարհի առաջնորդ պետությունները ցույց տվեցին, որ նախընտրում են հենց Պեկինի հետ գործակցությանը: Ու սա ամենեւին էլ միայն կոնկրետ այս հարցին չի վերաբերում:

Աշխարհատնտեսական իմաստով եւս իրավիճակն ԱՄՆ-ի համար շատ լուրջ է: Օրակարգում է նաեւ Մերձավոր Արեւելքի նավթագազային ռեսուրսները դոլարից յուանային առեւտրի տեղափոխելու հարցը, որի ավարտն էլ սարերի հետեւում չէ, եւ որն ԱՄՆ-ի համար կրախային եւ Չինաստանի համար` տրիումֆային էֆեկտ կունենա: Ընդգծենք, աշխարհի մասշտաբով:

Աշխարհաբարոյական իմաստով էլ պատկերը սա է. դեմոկրատիայի «ջադագով» ԱՄՆ-ն տեսնամյակներով ամեն ինչ անում էր, որ երկու տարածաշրջանային երկրները ունենան թշնամական հարաբերությունենր, ու հիմա հիստերիա է սարքել, թե այս ինչ բան է, ինչպես են ՄԱԿ անդամ երկրները համարձակվում թշնամանքը դադարեցնող պայմանագիր կնքել: Իսկ համաշխարհային «չարիք», բռնապետության «խորհրդանիշ» Չինաստանը կարողացավ երկու թշնամիներին հաշտեցման ուղղությամբ մղել: Եվ, հրարկե, այս ֆոնին միանգամայն այլ տեսք է ստանում Ուկրաինայի հետ կապված ԱՄՆ-ի եւ Չինաստանի նույն բնույթի գործունեությունը. Վաշինգոտնը «հանուն դեմոկրատիայի» ամբողջական երկրներ ոչնչացնող պատերազմ է հրահրում, իսկ Պեկինը հորդորում է անհապաղ  անցնել բանակցելու:

Ինչ կարող է հետեւել այս ամենին: Այն, որ սա ԱՄՆ-ի համար վերջնարդյունքում կարող է նշանակել դոլարի իշխանության ավարտ` բխող հետեւանքներով հանդերձ, հասկանալի է: Քաղաքական իմաստով իրավիճակ փոխել չի ստացվում. հիշենք Բայդենի` Մերձավոր Արեւելք կատարած խայտառակ այցը: Ռազմական առումով խնդրի լուծումը եւս տեսնելի չէ: Լավ, ասենք ԱՄՆ-ն պատերազմ սկսեց, ինչպես, օրինակ, Իրաքի պարագայում էր: Լավագույն դեպքում դա կարող է վերածվել Իսրայելի դեմ ողջ իսլամական աշխարհի արշավին, բայց  արդեն թիկունքին ունենալով Իրանի ռազմական պոտենցյալն ու չին-ռուսական դաշինքը: Վատագույն դեպքում դա Երրորդ աշխարհամարտ է: Միաժամանա, ԱՄՆ-ն Ուկրաինայում արդեն իսկ փաստացի պատերազմի մեջ է: Օրակարգում է Թայվանում Չինաստանի հետ բախման մեջ մտնելու հեռանկարը: Եվ եթե Մերձավոր Արեւելքը վերածվի երրորդ ճակատի, Վաշինգտոնն աննախանձելի վիճակում է հայտնվելու:

Ի՞նչ ուղի կընտրի ԱՄՆ-ն, դժվար է ասել: Իշխող ուլտրալիբերաստներից, իհարկե, ամեն բան սպասելի է: Սակայն նրանք եւս հասկանում են, թե ինչ ասել է Երրորդ համաշխարհային պատերազմ: Այսինքն, ինչ-որ մի սահման կփորձեն բազմակողմանի ճնշումներ սկսել, միգուցե նաեւ Թայվանի թեման այս պահին սրել: Սակայն Վաշինգտոնում պետք է, որ պարզ գիտակցեն, որ այս ամենիվ Չինաստանն ազդարարեց, որ գործնականում է մտնում մեծ խաղի մեջ: Իսկ Վաշինգտոնի համար կա այն գերխնդիրը, որ Ուկրաինայի թեման չվերջացրած, նաեւ Չինաստանի հետ ուղիղ բախման գնալը կարող է մահացու լինել: Բայց, եթե այս պահին չշրջվի Չինաստանի դեմ, ապա վաղը-մյուս օրը կարող է շատ ուշ լինել: Կարո՞ղ է շատ արագ փակել Ուկրաինայի հարցը: Իհարկե, եթե հետ քաշվի: Սակայն դա էլ կդառնա Մոսկվայի մեծ հաղթանակը, որն այն աստիճան կնվազեցնի ԱՄՆ-ի միջազգային կշիռը, որ միգուցե առհասարակ անիմաստ դառնա Չինաստանի հետ բախումը: Առավել եւս, որ մա Մոսկվա-Պեկին դաշինքը, գումարած Իրանը, եւ այլն:

Չէ, կարծես սենատոր Հագերթը իրոք չի սխալվում` «Սա Ամերիկայի անկումն է Բայդենի օրոք...»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում