«Ինտերում» անվստահության մթնոլորտ է
Սպորտ
Ա Սերիայի «Լա Սպեցիայի» դեմ խաղում «Ինտերի» կրած պարտությունը (1:2) բացասաբար է տրամադրել ակումբի ղեկավարությանը մարզչի նկատմամբ, ինչի արդյունքում Սիմոնե Ինձագին կարող է հեռացվել «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Թիմի ֆուտբոլիստները նույնպես կորցնում են վստահությունը Ինձագիի նկատմամբ, դա մեծապես պայմանավորված է նրանով, որ թիմը բաց թողեց չեմպիոնությունը նախորդ մրցաշրջանում։
Մարզչի ճակատագիրը ակումբում կարող է վճռել Չեմպիոնների լիգայի պատասխան խաղը Պորտուի դեմ (առաջին խաղն ավարտվել է 1-0 հաշվով):

