«Օսկար»-ում հաղթեց Նավալնին, ձայնից զրկվեց Զելենսկին, իսկ կինոն պարտվեց քաղաքականությանը

Մշակութային

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունն այս տարի եւս ինտրիգների պակաս չունեցավ: Եթե նախորդ տարի մրցանակաբաշխությունը հիշարժան դարձավ ամերիկացի սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր, հաղորդավար Քրիս Ռոքին տված ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթի ապտակով, ապա այս տարի բոլոր «ապտակները» քաղաքական էին: Իսկ հաղորդավարի անվտանգությունը՝ կրկնապատկված, ինչի մասին հենց բեմից նշեց կատակերգու եւ հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, ում վերապահված էր երեկոն վարելու պատիվը: Նա զգուշացրեց, որ նույնիսկ չփորձեն իրեն մոտենալ՝ չի՛ ստացվելու:

Վերադառնալով 95-րդ «Օսկար»-ում քաղաքական «ապտակներին»՝ նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն արդեն երկրորդ տարին անընդմեջ արգելվեց ելույթ ունենալ մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն, սա բոլորովին էլ չի նշանակում, թե ռուսաֆոբիայից զերծ են մնացել համաշխարհային աստղերը: Այս մասին է հուշում նաեւ Լավագույն օրիգինալ սաունդթրեք, Լավագույն արտասահմանյան ֆիլմ, Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, Լավագույն օպերատոր անվանակարգերին արժանացած «Արեւմտյան ճակատում փոփոխություն չկա» (ռեժիսոր՝ Էդվարդ Բերգեր) ֆիլմի վերնագիրը: Այսպիսով՝ օսկարակիրների կողքին հայտնվեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ընտանիքը: Իսկ Նավալնու մասին պատմող կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի ֆիլմը դարձավ Տարվա լավագույնը՝ վավերագրական ֆիլմերի շարքում:

Ի դեպ, Լավագույն վավերագրական ֆիլմ անվակարգում առաջադրված էր նաեւ ուկրաինական մի ֆիլմ, որը պատմում էր Լիսիչանսկի երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոնի մասին, բայց, արի ու տես, որ ուկրաինական թեման առհասարակ հոգնեցրել է Միացյալ Նահանգներին, մինչդեռ հակառուսականության հարցում շարունակում եմ մնալ գերոգեւորված:

Հատկանշական էր այն, որ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը միանգամից 7 «Օսկար» արձանիկ կորզեց մրցանակաբաշխությունից, այդ թվում արժանանալով Լավագույն ֆիլմ գլխավոր մրցանակին: Լավագույն դերասանուհի դարձավ Միշել Յեոն՝ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմում իր դերակատարության համար: Նշենք, որ Յեոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի: Նույն ֆիլմի ռեժիսորներ Դեն Կվան եւ Դենիել Շայներտը եւս դարձան տարվա լավագույնները: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջեյմի լի Քերթիսը եւ Երկրորդ պլանի լավագույն դերասան Կե Հուի Կուանը եւս օսկարակիր դարձան «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմի շնորհիվ: Լավագույն օրիգինալ սցենար եւ Լավագույն մոնտաժ անվանակարգերում էլի մրցանակակիր դարձավ «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը:

Լավագույն դերասան ճանաչվեց Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետ» ֆիլմում կերտած իր կերպարի համար: Լավագույն երգը ոչ պակաս քաղաքական էր՝ «Naatu Naatu»-ն («RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը»):

Կարճամետրաժ լավագույն անիմացիոն ֆիլմը «Տղան, խլուրդը, աղվեսը եւ ձին» էր, խաղարկային ֆիլմը՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով»-ը, վավերագրական ֆիլմը՝«Փղերին հմայողները»:

Ոչ պակաս ուշագրավ էր Լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակակիրը՝ «Փինոքիո Գիլերմո դել Տորո»-ն: Այո, հուրախություն քաղաքական գործիչների՝ սուտ խոսելուց քիթը երկարող Փինոքիոն շարունակում է մնալ լավագույն հերոսների շարքում:

Լավագույն տեսողական էֆեկտների համար «Օսկարի» արժանացավ «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը, Լավագույն ադապտացված սցենար անվանակարգում՝ «Խոսում են կանայք» ֆիլմը, Լավագույն կոստյումները համարվեցին Ռութ Է. Քարտերի «Սեւ հովազ. Հավերժ Վականդա» ֆիլմի հագուստները: Ըստ «Օսկար» մրցանակաբաշխության, Լավագույն գրիմը «Կետ» ֆիլմում էր (Ադրիան Մորո, Ջուդի Չին, Անեմարի Բրեդլի):

Հավելենք, որ այս տարի ոչ միայն «Օսկար»-ն ապաքաղաքական չէր, այլ նաեւ կարմիր գորգն էլ կարմիր չէր: Գորգն այս տարի ո՛չ ավել, ո՛չ պակաս ծովափնյա ավազի գույնի է եղել: Մրցանակաբաշխության կազմակերպիչներն իրենց ընտրությունը հիմնավորել են՝ ասելով, որ ցանկանում են մայրամուտի ճանապարհը ծովափ հիշեցնի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում