Էդուարդ Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Իտալիայի չեմպիոնի կազմում
ՍպորտՌուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել իտալական «Միլանում»:
«Инсайды от Карпа»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի չեմպիոնը հետաքրքրված է 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն պատրաստ չէ տրանսֆերի համար վճարել 8 միլիոն եվրոյից ավելի։ Մինչ դեռ, «Կրասնոդարը» ցանկանում է Սպերցյանի տրանսֆերային իրավունքի վաճառքից վաստակել 12 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 15 միլիոն եվրո:
Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:

