«Փաստ». «ՏՏ ոլորտը կարող է հերթական հարվածի տակ հայտնվել»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին պարզվեց, որ Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության եւ նորարարությունների դեպարտամենտը փակել է ամերիկյան Silicon Valley Bank-ը (SVB): Վերջինիս ճգնաժամը սկսել է այն բանից հետո, երբ ավանդատուները որոշել էին հանել իրենց գումարները՝ անհանգստանալով բանկի հաշվեկշռով: Ի դեպ, նշվում է, որ Silicon Valley Bank-ը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ԱՄՆ-ում փակված ամենամեծ բանկն է: Ըստ գնահատականների, SVB-ի հաճախորդներից շատերը եղել են վենչուրային կապիտալի հիմնադրամներ և ստարտափներ: Արդյունքում մասնավորաբար հազարավոր ստարտափներ հիմա լուրջ խնդիրների առջև են կանգնած:

Կա տեսակետ, որ դա կարող է ազդել նաև մեր երկրի ՏՏ ոլորտի վրա, քանզի այդ դաշտի հայաստանյան խաղացողները հիմնականում ամերիկյան մասնաճյուղեր են, այնտեղի ֆինանսավորմամբ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում չի բացառել ռիսկերի հավանականությունը նաև մեր ՏՏ ոլորտի համար: Նա նշել է, որ բանկի հետ տեղի ունեցածը բավականին մեծ խնդիրներ կարող է առաջացնել ամբողջ աշխարհում, քանի որ այն ոչ միայն ստարտափերի, այլև կրիպտոարժույթների շուկան կարգավորող բանկ է: Նշելով, որ սնանկացումն ընդամենը 2 օրվա ընթացքում է ի հայտ եկել, Լ. Ամիրխանյանը շեշտեց, որ ուղղակի ազդեցությունը հասկանալու համար պետք է դիտարկենք հետսնանկացման զարգացումները. «Բանկի կապիտալը՝ բանկում ներդրված արժեթղթերը, ապահովագրելու բավականին մեծ պահանջ է առաջացել, որը հիմնականում ուղղված է ԱՄՆ-ի կառավարությանը:

Բացի այդ, Իլոն Մասկը գրառում է արել՝ չբացառելով, որ բանկն իր կողմից կարող է ձեռք բերվել ու դառնալ թվային բանկ: Ընդհանուր առմամբ, այս ամենը կարծես ակտիվների վերակազմակերպման, սեփականության վերաբաշխման գործընթացի տպավորություն է թողնում»: Նման սցենարի դեպքում, ըստ փորձագետի, ազդեցության տեսանկյունից մեծ ցնցումներ կարող է և չլինեն, քանի որ ակտիվները կարող են երաշխավորվել անհատների կամ հենց ԱՄՆ-ի՝ պետության կողմից: «Միևնույն ժամանակ, չի բացառվում մեծ տուրբուլենտության, տատանողական իրավիճակի ստեղծումը, ինչն անմիջական ազդեցություն կունենա ֆինանսական շուկաների վրա: Ինչ վերաբերում է մեր ՏՏ ոլորտին, ապա որոշակի ռիսկային դաշտում կարող է հայտնվել: Հաշվի առնենք, որ խոսքը Սիլիկոնային հովտի խոշորագույն բանկի մասին է, իսկ թե՛ մեր, թե՛ աշխարհի ստարտափների 90 տոկոսը Սիլիկոնյան հովտում գրանցված ընկերություններ են, ու այս իմաստով կարող են խնդիրներ առաջանալ:

Այն, որ մեր ՏՏ ոլորտի համար ռիսկ կա, միանշանակ է: Ի՞նչ զարգացում կլինի, կախված է նրանից, թե բանկի ակտիվները, ի վերջո, որևէ երկրի կամ կազմակերպությունների կողմից կվերաերաշխավորվե՞ն, թե՞ ոչ: Ցանկացած պարագայում, եթե անգամ փոքր բացասական ազդեցություն լինի, հետևանքների առումով մեր ՏՏ ոլորտի համար ոչ թե նոր, այլ հերթական հարվածը կլինի. այդ դեպքում տարիների բավականին լուրջ աշխատանքի, տարածաշրջանում ՀՀ-ի՝ ՏՏ ոլորտի կայացվածության առումով առաջատար լինելու իմիջի տեսանկյունից անթույլատրելի ու ոչ ցանկալի սցենարների կարող ենք բախվել»,-եզրափակեց փորձագետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին