«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ի՞նչ նպատակ ուներ ակցիան, և ի՞նչ կարծիք է ձևավորվել ռուսների շրջանում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-ին մի փոքր խումբ արցախցիներ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Այս ակցիան տարբեր մեկնաբանություններ ստացավ։ Մի մասը դա գնահատեց որպես հուսահատ քայլ, իսկ ոմանց համար ակցիան ակնհայտ հակառուսական «գունավորում» էր ստացել, չնայած ակցիայի մասնակիցները պնդում էին, որ այդ ամենն իրականացվում է բացառապես շրջափակումից դուրս գալու նպատակով։ Հետաքրքիր է, որ, չգիտես ինչով պայմանավորված, հանկարծ այնտեղ է հայտնվել նաև գործող պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, արցախցիների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ տեղի ունեցած ակցիան, մեղմ ասած, առանց նրա գիտության չի եղել, իսկ վերջնանպատակն էլ հենց Ներսիսյանի հայտնվելը և հարցին «իտոգ» տալն է եղել։ Թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, այս ամենը հստակ ֆիքսվել է ռուսների կողմից, ավելին, նրանք բավական կոշտ զրույց են ունեցել Արցախի իշխանությունների հետ։ Մասնավորապես, ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու է նման ակցիա իրականացվում (թեկուզ և փոքրաքանակ), առավել ևս, ինչու է ցուցարարներին միանում պետնախարարը։

Ինչպես մեզ փոխանցեց մեր աղբյուրը, Ներսիսյանը փորձել է արդարանալ, որ ոչ թե ցուցարարներին է միացել, այլ ուղղակի փորձել է իրավիճակը տեղում հասկանալ, բայց հաշվի առնելով, որ ռուսական կողմը տեղյակ է նրա և ցուցարարների հետ եղած որոշակի կապերի մասին, նրանց մոտ կարծիք է ձևավորվել, թե պետնախարարը մասնակցում է հակառուսական ակցիային։ Թերթի տեղեկություններով, Արցախում տեղի ունեցածի հետ կապված լուրջ քննարկումներ են տեղի ունեցել, ինչից հետո Արայիկ Հարությունյանը Ներսիսյանին հորդորել է այլևս չդիմել նման քայլերի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին