Ցավոք, պատերազմական երկրում ենք ապրում, շրջապատված ենք թշնամի երկրներով

Սպորտ

Վերջերս, Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած «Mixfight 52-Road to One Championship» խառը մենամարտերի / MMA /և K1-ի միջազգային մրցաշարի ժամանակ, իրանցի մարզիկի նկատմամբ, գեղեցիկ հաղթանակ է տոնել «Պետրոսյան դոջո» մարզական ակումբը ներկայացնող, պրոֆեսիոնալ K1- մարզաձևի Հայաստանի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի չեմպիոն, Կովկասի գավաթի հաղթող, մարտական կարատեի Հայաստանի չեմպիոն, Սև գոտի առաջին Դան, միջազգային կարգի սպորտի վարպետ, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի մասնակից, ծնունդով Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղից, 22-ամյա ԱՐԳԱՄ ԳԱԼՈՅԱՆԸ։

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ԱՐԳԱՄԻ հետ։

- Ողջույն, Արգամ ։Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ։

- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 75 կգ քաշային կարգում։ Ներկայացնում եմ «Պետրոսյան դոջո» մարզական ակումբը։ Սա շատ կարևոր, վարկանիշային, միջազգային մրցաշար էր, քանի որ այս հաղթանակը, ինձ համար ճանապարհ կբացի դեպի Onechempionship մրցաշարին մասնակցելու։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր քաջարի զինվորներին, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում հերոսաբար զոհված լավագույն զինակից ընկերոջս ԷԴՈւԱՐԴ ՄԱՐՈւՔՅԱՆԻ պայծառ հիշատակին։

- Արգամ, իսկ ով էր մրցակիցդ, ինչպիսի մարզիկ էր:

- Մրցակիցս Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող, բավականին փորձառու մարզիկ էր, մինչ այս մենամարտը, ունեցել է 10 մենամարտ և 1 պարտություն, իսկ ես արդեն 5 մենամարտ, 4 հաղթանակ, 1 պարտություն ։ Միավորների առավելությամբ հաղթեցի մրցակցիս։ Իմ, որպես մարզիկ կայացման գործում, շատ մեծ ներդրում ունեն մարզիչներս Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Գևորգյանը և Արթուր Մելքումյանը։ Շատ շնորհակալ եմ նրանց, ջանք ու եռանդ չխնայելու, մշտապես իմ կողքին լինելու համար։ Օրական 2 պարապմունք եմ անցկացնում, ընդհանուր, շուրջ 3-4 ժամ տևողությամբ։ Սպորտով սկսել եմ զբաղվել 13 տարեկանից։ Պրոֆեսիոնալ K1-ի Հայաստանի բազմակի չեմպիոն եմ, միջազգային կարգի չեմպիոն, Կովկասի հաղթող, մարտական կարատեի Հայաստանի չեմպիոն, Սև գոտի առաջին Դան, միջազգային կարգի սպորտի վարպետ:  Նշեմ, որ մենամարտեր եմ ունեցել նաև մեզ համար թշնամի երկրների մարզիկների հետ։ 2017 թվականին, Վրաստանում կայացած K1 -ի միջազգային մրցաշարի ժամանակ, տեխնիկական նոկաուտով հաղթեցի ադրբեջանցի հակառակորդիս ու ծածանեցի մեր երկրի դրոշը, իսկ 2021-ին, կրկին Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում, միավորների առավելությամբ հաղթեցի ազգությամբ թուրք մրցակցիս և ուրախացրեցի իմ հայ ազգին։ Նպատակ ունեմ հանդես գալ ավելի մեծ հարթակներում, խառը մենամարտերում ևս հանդես գալ։ Ինձ համար ամենամեծ գնահատականը հայրս է տալիս։ Յուրաքանչյուր մենամարտի ավարտից հետ, սպասում եմ նրա կարծիքին և չնայած որքան էլ լավ անցկացնեմ մենամարտս, միշտ որևէ թերություն թույլ տալիս եմ ու այդ թերություններս լսում եմ հորիցս, աշխատում եմ հաջորդ անգամ ուղղել։ Հայրս է ինձ համար իդեալ, ինձ շատ է ոգևորում։

֊ Արգամ, տեղյակ եմ, որ մասնակցել ես նաև Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին հենց առաջին օրվանից մինչև վերջին օրը։

֊ Այո, մասնակցել եմ։Ծառայում էի ԼՂՀ Կուբաթլուի /այժմ Սանասարավան /զորամասում։ Երբ սկսվեց դաժան պատերազմը, ես 1 տարի 2 ամսվա ծառայող էի շ։ Ինչպես շատերին, այնպես էլ ինձ տեղափոխեցին Ջաբրայիլ /Ջրական /, որը ինչպես գիտեք պատերազմի ամենաթեժ կետն էր։ Ես ՀՄՄ 1 - ի /Մարտական զրահամեքենայի /նշանառու - օպերատոր էի։ Սեպտեմբերի 27-ից սկսած, մինչև պատերազմի ավարտը նոյեմբերի 9-ը, մասնակցել եմ կատաղի, թեժ մարտերի։ Ցավոք, մեր զորամասը շատ զոհեր ունեցավ, տարածքներ էլ կորցրեցինք։ Պատերազմը շատ վատ բան է, կուզենամ որ էլ երբեք չլինի, մեր ազգը շատ ցավ է տեսել, բավական է, թող էլ երբեք ոչ մի որդեկորույս մայր չլինի մեր երկրում։ Նախքան պատերազմը մասնակցել եմ նաև համաբանակային մրցումների, գրավել բարձր հորիզոնականներ, արժանացել պատվոգրերի, «Լավագույն մարզիկ» շքանշանի, շնորհակալագրերի ։ Բանակում, ինձ շատ օգնեց մարզիկ լինելու հանգամանքը, քանի որ ի տարբերություն նրանց, ովքեր սպորտով չէին զբաղվել, իմ մարմինը կոփված էր, ուժեղ էի ու իմ առջև դրված ամեն մի դժվարություն, մարտական առաջադրանք, կարողանում էի հեշտությամբ կատարել ու որևէ խոչընդոտ չէր առաջանում։ Ուստի, այս առումով, խորհուրդ կտամ պատանիներին, որ զբաղվեն սպորտով, լինեն ֆիզիկապես շատ ուժեղ, կոփված, կունենան գեղեցիկ մարմին, ինչպես ասում են «առողջ հոգի, առողջ մարմին»։ Ցավոք, պատերազմական երկրում ենք ապրում, շրջապատված ենք թշնամի երկրներով, պիտի շատ ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել ամեն մի դժվարություն, դպրոցներում էլ ռազմահայրենասիրական դասընթացներին շատ կարևոր նշանակություն տանք։ Հատկապես Ռազմագիտության և ֆիզկուլտուրայի դասաժամերին, կատարել լիարժեք պարապմունքներ, որպեսզի ֆիզիկապես առողջ սերունդ ունենանք։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի