Մերձավոր Արեւելքում արմատական փոփոխությունները Հայաստանը չեն շրջանցի

Վերլուծություն

Վրա­ցա­կան «հե­ղա­փո­խու­թյու­նը» կար­ծես թե կանգ է ա­ռել: Ա­մեն դեպ­քում, եր­կու-երեք օր տե­ւած զանգ­վա­ծա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնք ար­դեն սկսում է­ին ակ­տիվ բա­խում­նե­րի տեսք ստա­նալ` պետու­թյան գլխին կա­խե­լով քա­ղաքա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի ռե­ալ վտան­գը, ներ­կա­յումս գո­նե տե­սա­նե­լի չէ:

ՈՒՐ ՀԱ­ՍԱՎ ՎՐԱ­ՑԱ­ԿԱՆ «ՀԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ»

Թե ինչ է կա­տար­վում այս օ­րե­րին Վրաս­տա­նում, ին­չու «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» կանգ ա­ռան, կան տար­բեր վար­կած­ներ: Սկսած նրա­նից, որ բո­ղո­քող­նե­րը հա­սան ի­րենց ու­զա­ծին` ար­գե­լա­փա­կե­ցին «Օտա­րերկ­րյա գոր­ծա­կալ­նե­րի» մա­սին օ­րեն­քը, վեր­ջաց­րած, որ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը գնա­լով զի­ջում­նե­րի, նա­եւ ուժ եւ վճռա­կա­նու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին` կան­խե­լով հե­տա­գա ծանր զար­գա­ցում­նե­րը: Ի­հար­կե, այս բո­լոր գոր­ծոն­ներն էլ ինչ-որ չա­փով ազ­դե­ցին ի­րա­վի­ճա­կի վրա: Սա­կայն ո­րոշ նյո­ւանս­ներ, ո­րոնց մա­սին ար­դեն խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, թե­րեւս հիմ­նա­կան ազ­դող գոր­ծոնն է­ին: Եվ ա­ռա­ջին հեր­թին այն, որ «հե­ղա­փո­խու­թյան» թի­կուն­քին կանգ­նած ա­մե­րի­կա­ցի­նե­րը կար­ծես թե մեկ բան հաս­կա­ցան. այս տար­բե­րա­կով կստա­նան ոչ թե իշ­խա­նա­փո­խու­թյուն, այլ ընդ­հուպ` քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ, ո­րը ո­րե­ւէ օ­գուտ չի տա: Այ­սինքն, խնդի­րը Վրաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան երկ­րորդ ճա­կատ բա­ցելն է, ո­րի հա­մար պետք է անցն­ցում իշ­խա­նա­փո­խու­թյուն: Բայց քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի տար­բե­րա­կի դեպ­քում Վրաս­տանն այն կար­գի կթու­լա­նա, որ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լը դեռ մի բան էլ կա­րող է Մոսկ­վա­յի օգ­տին աշ­խա­տել. թու­լա­ցած Վրաս­տա­նը վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նե­լու հա­մար ռու­սա­կան բա­նա­կից հաշ­ված օ­րեր կպա­հան­ջի:

Բա­ցի այդ, ինչ­պես ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ա­ռանց Թուր­քի­ա­յի մաս­նակ­ցու­թյան երկ­րորդ ճա­կատն ա­մեն տար­բե­րա­կով  է ա­նի­մաստ: Վրաս­տանն ան­կախ նրա­նից, թե քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ ու­նի, թե` ոչ, ռազ­մա­կան ա­ռու­մով այս պա­հին էլ այն ու­ժը չէ, որ կա­րո­ղա­նա գո­նե նվա­զա­գույն դի­մադ­րու­թյուն ցույց տալ ան­գամ ներ­կա բարդ վի­ճա­կում գտնվող ռու­սա­կան բա­նա­կին: Դա պարզ հաս­կա­նում են նա­եւ ոչ մի­այն վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը, այլ նա­եւ՝ բնակ­չու­թյու­նը: Այ­սինքն, ինչ­քան էլ ակ­տիվ «հեղա­փո­խու­թյան» պատ­րանք կար, սա­կայն փաստն այն է, որ բո­ղո­քա­վոր­նե­րի շար­քե­րը բա­վա­կա­նին նոսր է­ին եւ այդ­պես էլ մնա­ցին. 20-30 հա­զար մարդ, ո­րից հա­զիվ 3-5 հա­զարն էր ակ­տիվ բա­խում­նե­րի պատ­րաստ: Ընդ ո­րում, թե­եւ ան­գամ Ուկ­րա­ի­նա­յում կռվող վրա­ցի վարձ­կան­նե­րի մեկ-երկու խումբ ու­ղար­կե­ցին Թբի­լի­սի` ժո­ղովր­դին ակ­տիվ կռվի մղե­լու հա­մար, սա­կայն ան­գամ դա է­ֆեկ­տի­վու­թյամբ չփայ­լեց: Ժո­ղո­վուր­դը պար­զա­պես չի ցան­կա­նում ուկ­րա­ի­նա­ցի­նե­րի վի­ճա­կում հայտն­վել, ու դա ան­կախ այն բա­նից, թե ով ինչ վե­րա­բեր­մունք ու­նի ՌԴ-ի կամ Ա­րեւ­մուտ­քի նկատ­մամբ:

Ա­ռա­վել եւս, որ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը հենց այդ ազ­դակ­ներն է, որ մի գլուխ հղում են ժո­ղովր­դին. երկ­րորդ ճա­կատ խա­ղա­լը կլի­նի կոր­ծա­նա­րար: Նույն բա­նը նա­խօ­րե­ին, երբ կրքե­րը ո­րո­շա­կի­ո­րեն թու­լա­ցել է­ին, պնդեց նա­եւ վար­չա­պետ Ղա­րի­բաշ­վի­լին` հա­տուկ ընդգ­ծե­լով, որ Զե­լենս­կին (պետք է հաս­կա­նալ` Զե­լենս­կու տե­րե­րը) փոր­ձում է Թբի­լի­սին ներ­քա­շել Ռու­սաս­տա­նի հետ հա­կա­մար­տու­թյան մեջ՝ հա­նուն իր շա­հե­րի: Ա­վե­լին, նա ա­վե­լորդ ան­գամ մատ­նան­շեց, որ նույ­նիսկ Սա­ա­կաշ­վի­լուն Վրաս­տան ու­ղար­կե­լով, հենց նույն նպա­տակն էր դրված. «Սա­ա­կաշ­վի­լի­ին կազ­մա­կերպ­ված կեր­պով ու­ղար­կե­ցին, հիմ­նա­կան նպա­տակն այս­տեղ հե­ղաշր­ջում ա­նելն ու ճիշտ պա­հին եր­կի­րը պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շելն էր: Մենք այ­սօր դրա­նում չենք կաս­կա­ծում»: Ու ե­թե դա ստաց­վի, ա­պա Վրաս­տա­նը «կդառ­նար երկ­րորդ Մա­րի­ու­պո­լը»: Ու ըն­դա­մե­նը նրա հա­մար, որ. «Ուկրա­ի­նան ժա­մա­նակ շա­հեր»: Իսկ վրա­ցի­ներն այն­քան խելք ու­նեն, որ հա­նուն չգի­տես ում շա­հե­րի չդառ­ան «երկրորդ Մա­րի­ու­պո­լը»:

ՄԵՐ­ՁԱ­ՎՈՐ Ա­ՐԵ­ՎԵԼ­ՔԻ ՆՈՐ ԴԻ­ՄԱ­ԳԻ­ԾԸ

Այլ հարց, ե­թե հա­ջող­վի Թուր­քի­ա­յին ներ­քա­շել երկ­րորդ ճա­կա­տի մեջ. դա կա­րող է այլ տրա­մադ­րու­թյուն­ներ ստեղ­ծել նա­եւ Վրաս­տա­նում, ե­թե հե­ռան­կա­րա­յին հա­մա­րեն երկ­րորդ ճա­կա­տի մի­ջո­ցով Աբ­խա­զի­ան եւ Հա­րա­վա­յին Օ­սե­թի­ան գրա­վե­լու հար­ցը: Սա­կայն Թուր­քի­ա­յին երկ­րորդ ճա­կա­տի մեջ ներ­քա­շե­լու հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը նախ պետք է կա­րո­ղա­նան այն­տեղ հաս­նել իշ­խա­նա­փո­խու­թյան, ո­րը, ի դեպ, բա­վա­կա­նին մշու­շոտ դար­ձավ այն բա­նից հե­տո, երբ ընդ­դի­մու­թյու­նը սկսեց ուղ­ղա­կի­ո­րեն խո­սել Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փչաց­նե­լու եւ ա­մե­րի­կյան վե­րահս­կո­ղու­թյան դաշտ վե­րա­դառ­նա­լու մա­սին: Ա­ռա­վել եւս, որ զու­գա­հե­ռա­բար տե­ղի ու­նե­ցավ նա­եւ այն­պի­սի ա­ռանց­քա­յին շրջա­դարձ, ո­րը կա­րող է հիմ­քից փո­խել ողջ տա­րա­ծաշր­ջա­նա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը:

Խոս­քը՝ Չի­նաս­տա­նի միջ­նոր­դու­թյամբ Ի­րա­նի եւ Սա­ու­դյան Ա­րա­բի­ա­յի ստո­րագ­րած հա­մա­ձայ­նագ­րի մա­սին է: Ա­ռա­ջին հա­յաց­քից է­ա­կան բան չկա. Ի­րանն ու Սա­ու­դյան Ա­րա­բի­ան ո­րո­շել են վե­րա­կանգ­նել դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, դես­պա­նատ­նե­րը եւ գնալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման ուղ­ղու­թյամբ: Սա­կայն ի­րա­կա­նում սա ըն­դա­մե­նը եր­կու տա­րա­ծաշր­ջա­նա­յին պե­տու­թյուն­նե­րի խնդիր չէ: Նախ, այս երկր­նե­րը իս­լա­մի եր­կու թե­ւե­րի ա­ռաջ­նորդ­ներն են, այ­սինքն, խոս­քը նա­եւ շի­ա­նե­րի եւ սու­նի­նե­րի մի­ջեւ կոմպ­րո­մի­սա­յին հե­ռան­կար­նե­րի մա­սին է: Հա­ջոր­դը, այս երկր­նե­րի ներ­կա թշնա­ման­քի հաշ­վին ԱՄՆ-ն ու Իս­րա­յե­լը պահ­պա­նում է­ին ի­րենց մո­նո­պոլ դիր­քե­րը տա­րա­ծաշր­ջա­նում: Նա­եւ, Ի­րա­նին ռազ­մա­կան հար­ված հասց­նե­լու գոր­ծըն­թա­ցում սու­նի մահ­մե­դա­կան­նե­րը դի­տարկ­վում է­ին որ­պես շի­ա­նե­րի դեմ պա­տե­րազ­մում «թնդա­նո­թի մսի» դե­րում:

Ու հի­մա, ե­թե Ի­րանն ու Սա­ու­դյան Ա­րա­բի­ան մին­չեւ վերջ հասց­նեն այս կոմպ­րո­մի­սա­յին գոր­ծըն­թա­ցը, ա­պա ԱՄՆ-ն ու Իս­րա­յե­լը կորց­նում են թվարկ­ված բո­լոր ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը: Հա­ջոր­դը, այդ գոր­ծար­քով Պե­կի­նը ցույց տվեց, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ու­նի մեծ կշիռ, ին­չը ԱՄՆ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մո­նո­պո­լի­ա­յին հասց­ված ծանր հար­ված է: Ա­ռա­վել եւս, որ մեկ այլ նման հար­ված էլ գա­լիս է Ռու­սաս­տա­նից` սկսած սի­րի­ա­կան պա­տե­րազ­մում ստանձ­նած դե­րա­կա­տա­րու­մից, Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րից  եւ հի­մա էլ Թուր­քի­ա­յի եւ Սի­րի­ա­յի միջ­նոր­դի դեր է ստանձ­նում:

Խո­շոր հաշ­վով, ե­թե այս ամ­բող­ջը ծրագր­ված ա­վար­տին հաս­նի, ա­պա ԱՄՆ-ին կմնա մի­այն` «հա­վա­քել ճամպ­րուկ­նե­րը» եւ հե­ռա­նալ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քից: Թե­րեւս հենց այդ հե­ռան­կար­նե­րի ար­դյունքն է այս օ­րե­րին Իս­րա­յե­լում ծա­վալ­վող ան­նա­խա­դեպ զանգ­վա­ծա­յին, ո­րոնք շատ փոր­ձա­գետ­ներ հա­մա­րում են հրե­ա­կան աշ­խար­հի ա­րեւմ­տյան հատ­վա­ծի կող­մից «Իսրա­յել պե­տու­թյուն» ծրագ­րից, այն է` պե­տա­կա­նու­թյու­նից հրա­ժար­վե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն, ո­րի դեմ փոր­ձում են պայ­քա­րել պե­տա­կա­նու­թյու­նը պա­հե­լու կողմ­նա­կից­նե­րը: Սա­կայն դա­տե­լով նրա­նից, որ ակ­ցի­ա­նե­րի մաս­նա­կից­նե­րի թիվն ար­դեն անց­նում է կես մի­լի­ո­նից, կա տպա­վո­րու­թյուն, որ պե­տա­կա­նու­թյու­նից հրա­ժար­վող­նե­րի դիր­քերն ա­վե­լի շա­հե­կան են: 

ԹՈՒՐ­ՔԻ­ԱՆ ԿԳՆԱ՞ «ԵՐԿՐՈՐԴ ՃԱ­ԿԱ­ՏԻ»

Կարճ ա­սած, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում վե­րահս­կո­ղու­թյու­նը պա­հե­լու ԱՄՆ-ի ներ­կա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը դար­ձել են ա­ռա­վել քան մշու­շոտ: Ա­մե­րի­կա­ցի սե­նա­տոր Բիլ Հա­գերթն ի­րա­վի­ճա­կին այս մի­ան­գա­մայն ըն­դու­նե­լի գնա­հա­տա­կանն է տվել. «Կար ժա­մա­նակ, երբ Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րին չէր կա­րե­լի ան­տե­սել: Բայց Բայ­դե­նի հա­ճախ ա­նար­դյու­նա­վետ վար­չա­կազ­մը փչաց­րեց դա: Բայ­դե­նը թույլ տվեց Չի­նաս­տա­նին դառ­նալ նոր միջ­նորդ ուժ Մեր­ձա­վոր Ա­րեւ­ել­քում: Սա Ա­մե­րի­կա­յի ան­կումն է Բայ­դե­նի օ­րոք...»: Ու դա չա­փա­զան­ցու­թյուն չէ, հաշ­վի առ­նե­լով, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք ա­սե­լով՝ հաս­կաց­վում է նավ­թի հա­մաշ­խար­հա­յին հիմ­նա­կան պա­հես­տա­րան, եւ հի­մա հար­վա­ծի տակ է բուն նավ­թա­դո­լար հաս­կա­ցու­թյու­նը, ո­րին փո­խա­րի­նե­լու կգա նավ­թա­յո­ւա­նը` բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Վա­շինգ­տո­նը կա­րո՞ղ է կան­խել այս հե­ռան­կար­նե­րը: Քա­ղա­քա­կան քայ­լե­րով  ի­րա­վի­ճակ փո­խել չի ստաց­վում. հի­շենք Բայ­դե­նի` Մեր­ձա­վոր Ա­րե­ւելք կա­տա­րած խայ­տա­ռակ այ­ցը: Ռազ­մա­կան ա­ռու­մով խնդրի լու­ծու­մը եւս տես­նե­լի չէ: Լավ, ա­սենք ԱՄՆ-ն պա­տե­րազմ սկսեց, ինչ­պես, օ­րի­նակ, Ի­րա­քի պա­րա­գա­յում էր: Լա­վա­գույն դեպ­քում դա կա­րող է վե­րած­վել Իս­րա­յե­լի դեմ ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի ար­շա­վին, բայց  ար­դեն թի­կուն­քին ու­նե­նա­լով Ի­րա­նի ռազ­մա­կան պո­տեն­ցիալն ու չին-ռու­սա­կան դա­շին­քը: Վա­տա­գույն դեպ­քում դա Եր­րորդ աշ­խար­հա­մարտ է: Մի­ա­ժա­մա­նակ, ԱՄՆ-ն Ուկ­րա­ի­նա­յում ար­դեն իսկ փաս­տա­ցի պա­տե­րազ­մի մեջ է: Օ­րա­կար­գում է Թայ­վա­նում Չի­նաս­տա­նի հետ բախ­ման մեջ մտնե­լու հե­ռան­կա­րը: Եվ ե­թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը վե­րած­վի եր­րորդ ճա­կա­տի, Վա­շինգ­տոնն ան­նա­խան­ձե­լի վի­ճա­կում է հայտն­վե­լու:

Ի՞նչ ու­ղի կընտ­րի ԱՄՆ-ն, դժվար է ա­սել: Իշ­խող ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րից, ի­հար­կե, ա­մեն բան սպա­սե­լի է: Սա­կայն նրանք եւս հաս­կա­նում են, թե ինչ ա­սել է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ: Այ­սինքն, ինչ-որ մի սահ­ման կփոր­ձեն բազ­մա­կող­մա­նի ճնշում­ներ սկսել, մի­գու­ցե նա­եւ Թայ­վա­նի թե­ման այս պա­հին սրել: Սա­կայն Վա­շինգ­տո­նում պետք է որ պարզ գի­տակ­ցեն, որ այս ա­մե­նով Չի­նաս­տանն ազ­դա­րա­րեց, որ գործ­նա­կա­նում է մտնում մեծ խա­ղի մեջ: Իսկ Վա­շինգ­տո­նի հա­մար կա այն գերխն­դի­րը, որ Ուկ­րա­ի­նա­յի թե­ման չվեր­ջաց­րած, նա­եւ Չի­նաս­տա­նի հետ ու­ղիղ բախ­ման գնա­լը կա­րող է մա­հա­ցու լի­նել: Բայց ե­թե այս պա­հին չշրջվի Չի­նաս­տա­նի դեմ, ա­պա վա­ղը-մյուս օ­րը կա­րող է շատ ուշ լի­նել: Կա­րո՞ղ է շատ ա­րագ փա­կել Ուկ­րա­ի­նա­յի հար­ցը: Ի­հար­կե, ե­թե հետ քաշ­վի: Սա­կայն դա էլ կդառ­նա Մոսկ­վա­յի մեծ հաղ­թա­նա­կը, որն այն աս­տի­ճան կնվա­զեց­նի ԱՄՆ-ի մի­ջազ­գա­յին կշի­ռը, որ մի­գու­ցե առ­հա­սա­րակ ա­նի­մաստ դառ­նա Չի­նաս­տա­նի հետ բա­խու­մը: Ա­ռա­վել եւս, որ կա Մոսկ­վա-Պե­կին դա­շին­քը (նա­խա­գահ Սին պար­տաստ­վում է Մոսկ­վա այ­ցե­լել), գու­մա­րած Ի­րա­նը, եւ այլն:

Եվ ի­հար­կե, այս ի­րո­ղու­թյուն­նե­րը  չեն կա­րող շրջան­ցել նա­եւ Թուր­քի­ա­յին, այդ թվում` սպաս­վող ընտ­րու­թյուն­նե­րը: Կկա­րո­ղա­նա՞ նման ի­րա­վի­ճա­կում, երբ նա­եւ Թուր­քի­ա­յում կա բա­վա­կա­նին ծա­վա­լուն հա­կա­ա­մե­րի­կա­նիզմ, իշ­խա­նու­թյան բե­րել ու­ժե­րի, ո­րոնք էս գլխից են խո­սում տա­րա­ծաշր­ջա­նա­յին ըն­թաց­քին հա­կա­դիր կուր­սի մա­սին, ո­րը, խո­շոր հաշ­վով, նշա­նա­կում է նա­եւ ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հի հետ հա­կադր­վել: Բարդ է, ինչ­քան էլ որ Էր­դո­ղա­նի վար­կա­նի­շը շատ ցածր է:

Իսկ ե­թե չստաց­վի, ա­պա նա­եւ ռուս­նե­րի դեմ կով­կա­սյան հար­թա­կում երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու հե­ռան­կար­ներն են մնա­լու խիստ ցածր:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում