Քանի չկա «երկրորդ ճակատ», Ալիեւը խաղաղապահների հետ ուղիղ բախման չի գնա

Վերլուծություն

Ի­հար­կե, այն ի­րո­ղու­թյու­ննե­րը, ո­րոնք ստեղծ­վում են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=250881&l=am), ա­մե­նա­ուղ­ղա­կի ազ­դե­ցու­թունն ու­նեն նա­եւ Հա­յաս­տան-Արցախ-Ադրբե­ջան ուղ­ղու­թյան վրա:

Օ­րերս ու­շագ­րավ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ Ադր­բե­ջա­նում Իս­րա­յե­լի դես­պանը. «Մենք չենք վա­րա­նի ա­նել հնա­րա­վո­րը՝ հնա­րա­վոր սպառ­նա­լիք­նե­րի դեպ­քում Ադր­բե­ջա­նի հզո­րաց­ման հա­մար: Մենք ամ­բողջ ու­ժով ա­ջակ­ցում ենք Ադր­բե­ջա­նին»:

Սա տրա­մա­բա­նու­թյուն ու­նի. Իս­րա­յե­լը դեռ չի շտա­պում օ­րա­կար­գից հա­նել Ադր­բե­ջա­նի տա­րած­քը Ի­րա­նի դեմ պլաց­դարմ դարձ­նե­լու ծրագ­րե­րը: Բայց նե­րիս­րա­յե­լյան ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում, երբ ի­րար մեջ չեն կա­րո­ղա­նում լու­ծել պե­տու­թյու­նը պա­հել-չպա­հե­լու հար­ցը, նա­եւ, որ սու­նի մահ­մե­դա­կա­նու­թյու­նը հետ է քաշ­վում «թնդա­նո­թի միս» դառ­նա­լու ծրագ­րե­րից, ի­րա­տե­սա­կա՞ն է Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը: Ի­հար­կե, հաշ­վի առ­նե­լով նա­եւ ՌԴ-ի եւ Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, ինչ­պես նա­եւ ԱՄՆ-ի բարդ վի­ճա­կը: Ե­թե ոչ, Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մը ի­րա­տե­սա­կան չէ, այդ դեպ­քում Իս­րա­յե­լի ին­չի՞ն է պետք ադր­բե­ջա­նա­կան պլաց­դար­մը:

Այս­պի­սով, որ Ա­լի­ե­ւը եւս հայտն­վել է բարդ ճամ­փա­բա­ժա­նի ա­ռաջ, դժվար չէ տես­նել: Մի կող­մից` Իս­րա­յե­լին «մեծ եղ­բայր» ըն­դու­նելն է: Բայց ե­թե Իս­րա­յե­լը հետ քաշ­վեց, ի՞նչ է ա­նե­լու: Ա­ռա­վել եւս, որ վեր­ջին օ­րե­րին մի պահ այն­քան ո­գե­ւոր­վեց, որ քիչ էր մնում մտներ ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան դաշ­տը: Ե­րե­ւի դրսից ակ­նար­կել է­ին, թե ուր որ է Վրաս­տա­նում «հե­ղա­փո­խու­թյուն» կլի­նի, երկ­րորդ ճա­կատ կբաց­վի, եւ այդ դեպ­քում կա­րե­լի է նա­եւ անց­նել Ար­ցա­խից ռուս­նե­րին հե­ռաց­նե­լու գործ­նա­կան քայ­լե­րին:

Բայց նա­եւ կա հա­կա­ռակ ըն­թաց­քը. Չի­նաս­տանն է դիր­քերն ամ­րաց­նում, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը շեղ­վել է իր «ավան­դա­կան» կուր­սից, Վրաս­տա­նում դեռ ոչ մի «հե­ղա­փո­խու­թյուն» չկա, ռուս­նե­րը բա­վա­կա­նին հա­ջող հար­ձակ­վում են Ուկ­րա­ի­նա­յում, ա­մե­րի­կյան բան­կա­յին հա­մա­կար­գում եւ ողջ տնտե­սու­թյու­նում պայ­թյու­նա­յին ե­րե­ւույթ­ներ են նկատ­վում: Այս ա­մենն էլ, թե­րեւս, Ա­լի­ե­ւի ճամ­փա­բա­ժա­նի երկ­րորդ ուղ­ղու­թյունն է մատ­նան­շում` նա­խընտ­րե­լի հա­մա­րել Հյու­սիս-Հա­րավ ա­ռանց­քը:

Հեյ­դա­րո­վի­չը, ի­հար­կե, «յոթ մոր կաթ կե­րած գառ է», դեռ կփոր­ձի մնալ ճամ­փա­բա­ժա­նին` սպա­սե­լով ճիշտ պա­հին, երբ շատ ա­վե­լի հստակ կդառ­նա, թե ուր է պետք գնալ: Ու քա­նի դեռ այս ա­նո­րո­շու­թյունն է, փոր­ձում է նա­եւ օգտ­վել խա­ռը վի­ճա­կից` Նի­կո­լից ա­ռա­վե­լա­գույ­նը պո­կե­լու հա­մար: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Նի­կո­լը ակն­հայ­տո­րեն շատ ա­վե­լի վստա­հող է ա­րեւ­մուտք­նե­րից ե­կած «խոր­հուրդ­նե­րի» հան­դեպ, եւ, ինչ­պես ցույց տվեց ՀԱՊԿ ղե­կա­վա­րի տե­ղա­կա­լի պաշ­տո­նից հրա­ժար­վե­լու փաս­տը, այն­քան է խրվել Ռու­սաս­տա­նից շրջվե­լու գոր­ծըն­թա­ցի մեջ, որ կանգ­նել է ինքն ի­րեն վերջ­նա­կա­նա­պես մա­նեւ­րա­կա­նու­թյու­նից զրկե­լու շե­մին:

Ա­մեն դեպ­քում, Բա­քուն ակն­հայտ հա­ճույ­քով է օգտ­վում Նի­կո­լի նման կոպ­տա­գույն սխալ­նե­րից, ին­չի մա­սին ա­վե­լորդ հի­շե­ցում կա­րե­լի է հա­մա­րել Ա­լի­ե­ւի վար­չա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջի­ե­ւի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե. «Պրա­հա­յի եւ Սո­չի­ի փաս­տաթղ­թե­րով Հա­յաս­տա­նը ճա­նա­չել է Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյու­նը Ղա­րա­բա­ղի նկատ­մամբ»: Ըստ այդմ էլ. «Ղա­րա­բա­ղում ապ­րող հայ բնակ­չու­թյան անձ­նա­կան ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան հար­ցը բա­ցա­ռա­պես Ադր­բե­ջա­նի ներ­քին գործն է, եւ Ադր­բե­ջա­նը իր ինք­նիշ­խա­նու­թյան հետ կապ­ված հար­ցեր չի քննար­կի եր­րորդ կող­մե­րի, այդ թվում՝ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հետ»: Կարճ ա­սած, «Արցախն Ադր­բե­ջան է, եւ վերջ», ու­րեմն Նի­կո­լը թող այ­լեւս քի­թը չխո­թի այս­տեղ:

Սա հեր­թա­կան ա­պա­ցույցն է, թե Նի­կոլն ուր է հասց­րել Հա­յաս­տա­նը, թեեւ նրա երեկվա զանգը Պուտինին մտածելու տեղիք տալիս է: Սա­կայն Բաք­վի խնդի­րը վա­ղուց ար­դեն դա չէ: Ա­լի­ե­ւը ե­ղել եւ մնում է նույն հար­ցի ա­ռաջ` կա­րո՞ղ է ու­ժով ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նել Ար­ցա­խից, թե` ոչ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ այն, որ ան­գամ Ար­ցա­խի կա­ռա­վար­ման հա­մա­կարգ սո­րո­սա­ծին­նե­րին  խցկե­լը այլ լուծ­ման հնա­րա­վո­րու­թյուն չի տա­լիս. ռու­սա­կան բա­նա­կին Ա­լի­ե­ւը ստիպ­ված է կա՛մ ու­ժով հե­ռաց­նել, կա՛մ հաշտ­վել նրա ներ­կա­յու­թյան հետ: Ու քա­նի դեռ կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում չկա երկ­րորդ ճա­կա­տը, ու­ժի գոր­ծադր­ման Ա­լի­ե­ւը հա­զիվ թե գնա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում