«Հրապարակ». Արցախում հակառուսական ակցիան Փաշինյանի ցուցումո՞վ է անցկացվել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների շտաբի դիմաց իրականացված բողոքի ակցիայից հետո ռուսական կողմը, ըստ որոշ տեղեկությունների, լուրջ դժգոհություններ է հայտնել Արցախի իշխանություններին, որ թույլ են տալիս նման ակցիաներ արվեն արգելափակված Արցախում։

Հիշեցնենք, որ նախանցած կիրակի՝ ադրբեջանցիների իրականացրած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 3 ոստիկան, ՀԿ սեկտորի մի խումբ ներկայացուցիչներ՝ Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի ղեկավարությամբ, բողոքի ակցիա արեցին խաղաղապահների կենտրոնական հավաքատեղիի առջեւ՝ պահանջելով իրականացնել վերահսկողական գործառույթները։ Չնայած ցուցարարների քանակը բավականին փոքր էր՝ 20-30 հոգի, սակայն երեկ Փաշինյանի հայտարարությունից պարզ դարձավ, որ ՀՀ իշխանություններն այդ փաստն օգտագործում են որպես հայ-ռուսական հարաբերությունների, մասնավորապես ռուսական կողմի պարտավորությունները չկատարելու եւ այդ պատճառով հակառուսական տրամադրություններ ձեւավորելու ապացույց:

«Ինձ համար Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում ամենակարեւոր խնդիրն այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանի դիմաց ԼՂ բնակիչների բողոքի ակցիա է տեղի ունեցել: Սա մտահոգություն է, եւ ես հարկ եմ համարել Ռուսաստանի Դաշնության նախագահին այդ մտահոգությունները փոխանցել»,- երեկ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ էլ ավելի խորացնելով կասկածները, որ Արցախի ՀԿ սեկտորի հայտնի ներկայացուցիչներն իր ցուցումով են հակառուսական ակցիա իրականացրել, որպեսզի ինքը կարողանա դա ռուսների դեմ օգտագործել։

Հիշեցնենք, որ 2018-ից հետո էլ ՀԿ սեկտորի հիշյալ ներկայացուցիչները Փաշինյանի հովանու ներքո Արցախում ակտիվ գործողություններ էին ծավալում՝ փորձելով, այսպես կոչված, հեղափոխությունը Հայաստանից Արցախ տեղափոխել, ինչը չստացվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին